• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ազատագրվում» է Հաղթանակի պողոտան

Աննման Մինասյան 15:00 | 18.01.2024
Աննման Մինասյան 15:00 | 18.01.2024
Գյումրի

Գյումրու ամենաբանուկ՝ Հաղթանակի պողոտան 2023 թվականի գարունը բացվելուն պես հիմնովին քանդել ու վերակառուցում են: Հիմնանորոգումը կատարվում է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Շինաշխատանքների պատվիրատուն եւ ֆինանսավորողը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:

Աշխատանքն իրականացնող «Բիլդեր քոնստրաքշն» ՍՊԸ-ն 1,4 կմ երկարությամբ ճանապարհը կհիմնանորոգի 577 մլն 106 հազար դրամով։

Փողոցաշինական աշխատանքներում ներառված են նաեւ Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, սալիկապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ստորգետնյա համակարգի անցկացումը։ Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթեւեկությունն էլ շուտով կդառնա շրջանաձեւ:

ԳյումրիԱշխատանքների զգալի մասն արված է, պողոտայի ձախակողմյան հատվածը գրեթե պատրաստ է: Այժմ հիմնանորոգման աշխատանքները տեղափոխվել են աջակողմյան հատված, որի մայթերը վաղուց զավթել են ժամանակավոր տնակային կրպակները:

Խիտ-խիտ, անկանոն շարված տաղավարները երկար պատմություն ունեն: 90-ականներից սկսած՝ համայնքապատկան տարածքների վրա քաղաքային իշխանությունները մեծ թափով թույլտվություններ տրամադրեցին, որ մարդիկ տնակ-տաղավարներ շարեն: Հետագայում տնակների, բայց ո՛չ տարածքի սեփականատերերը դրանք վարձով տվեցին անհատ տնտեսվարողներին:

«Լավամարդ լինելու» եւ «օրվա հացի խնդիր ենք լուծում» մարդկանց ականջին հաճո խոսքերով քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ Հաղթանակի պողոտան դարձրին հսկայական փնթի ու հակահիգիենիկ առեւտրի կետերի շարան:

2024 թվականը ոմանց համար հաճելի, ոմանց էլ դժգոհելու առիթ տվող լուրով սկսվեց. քաղաքապետարանն ապամոնտաժում է մինչեւ մայթի եզրերը դրված տաղավարները:

Սուրեն ՋանոյանԳյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը «Ալիք Մեդիային» հաղորդեց, որ Հաղթանակի պողոտայի շինաշխատանքներին խանգարող շուրջ չորս տասնյակ տաղավարները կարճ ժամկետում կապամոնտաժվեն:

Ըստ նրա՝ տնտեսվարողներից ոչ մեկի համար այս որոշումն անակնկալ չէր, ծանուցումներ էին ստացել ամիսներ առաջ, ոմանք արդեն տեղափոխվել են մի քանի մետր հետ գտնվող բարվոք տարածքներ: Ովքեր այլ տարածքներ չեն գտել, ապրանքը տնակից հանել, փողոցում են վաճառում, ինչի իրավունքը չունեն:

Համայնքապատկան տարածքներն ազատում են, ապամոնտաժված տաղավարներն էլ տալիս են սեփականատերերին: Հարցին, թե վտանգ չկա՞, որ տնակները կտեղափոխվեն քաղաքի այլ տարածքներ, Ջանոյանը պատասխանում է՝ ո՛չ, քանի որ քաղաքապետարանը նման գործունեության համար տարածքներ չի տրամադրելու:

Գյումրու այլ փողոցներում էլ քաղաքի դեմքն աղավաղող տնակների պակաս չկա. հարյուրավոր տաղավարներ կան, որոնց ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետարանը դեռ հստակ ժամկետ չի նշում:

Որպես Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման վերջնաժամկետ նշված էր 2024 թվականի ապրիլը, բայց ըստ Սուրեն Ջանոյանի՝ մինչեւ տարվա կեսը հույս ունեն ավարտել աշխատանքները:

ԳյումրիՆշենք, որ ժամանակավոր տաղավար-տնակների ապամոնտաժումը հանրային լուրջ քննարկումների, տարակարծությունների առիթ է դարձել Գյումրիում: Հասարակությունը երկու բանակի է կիսվել, անզիջում անպատվում ու անարգանքի սյունին են գամում միմյանց. մի մասը թե՝ թողե՛ք, մարդիկ առեւտուր անեն, տուն պահեն, մյուս մասն էլ ուզում է քաղաքը տեսնել նորոգված ու կոկիկ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ համաձայնագրում. Լավրով
հաջորդը
Հեռախոս ունեցողը կզրկվի 2-րդ անգամ քննություն հանձնելու իրավունքից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն