• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 22-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 22.01.2024
Մհեր Արշակյան 19:00 | 22.01.2024
Սերժ Սարգսյան

2013 թվականի հունվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունենում սիսիանցիների հետ եւ ասում, որ ուզում է նորից նախագահ աշխատել. «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու»։

2014Հրանտ ԲագրատյանՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացահայտում է պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման մեջ թաքնված ականը: Իշխանություններն, ըստ նրա, հայտարարել են, որ իրենք ներդնում են համակարգի չիլիական տարբերակը: «Չիլիում առաջին թոշակառուները սկսել են կուտակայինով թոշակ ստանալ։ Եվ ի՞նչ։ Տրամադրված թոշակը կազմել է աշխատավարձի ոչ թե 70 տոկոսը (ինչպես խոստացել էին), այլ 39 տոկոսը։ Իսկ կանանց համար՝ 14 տոկոսը։ Մարդկանց քցել են»:

2015ՆաիրիտԷներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գտնում է «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը վճարելու ձեւը՝ վաճառել գործարանի գույքն ու վճարել: Նաիրիտցիները ցնցված են նախարարի ցինիզմից. «Ինչպե՞ս է հնարավոր վաճառքի հանել անգամ մեկ սարքավորում, երբ ամբողջ գործարանի ունեցվածքը վաղուց արդեն գրավադրված է բանկերում»։

2016Արամի փողոցԵրեւանում մեծ աղմուկ է բարձրացնում Արամի 30 շենքի գիշերային ապամոնտաժումը: Սեփականատեր Ավո Կարագուլյանն ազնվորեն ասում է, թե ինչու է գիշերը քանդել պատմական շինությունը. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»:

2017Կոնստանտին ԶատուլինՌուսաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» կվաճառի, ինչպես դա արեց ՀՀ-ի դեպքում: ««Իսկանդեր»-ը օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր է, որը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես տարածաշրջանում հավասարակշռության ապահովման երաշխիք»։

2018Արմեն Սարգսյան Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի իշխող ՀՀԿ-ի առաջադրած Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, որի հետ պատրաստվում են հանդիպելու եւ խոսելու: «Գրեթե վստահ եմ, որ էդ հանդիպումը մեծ հաշվով չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա»,- ասում է ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը:

2019Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղում հունվարի 16-ից Արցախում ընթացող Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովին եւ հայտարարում, որ պատրաստ է համագործակցելու: «Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում կարեւոր իրադարձություն էր ողջ հայության եւ հատկապես Հայաստանի եւ Արցախի քաղաքական կյանքում»։

2020Գրիգորի Տրոֆիմչուկ Ռուսաստանն անկեղծորեն հայտարարում է, որ այսօր «ռուս-հայկական հարաբերություններ» եւ «Նիկոլ Փաշինյան» հասկացությունները չեն նույնացվում: «ՀՀ վարչապետն ուղիղ դիմում է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին, որ իրեն օգնեն՝ բացահայտի ինչ-որ «գաղտնիք», որը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երկրից պետական ակտիվների անօրինական դուրսբերմանը: Ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ին ներգրավել Երեւանի, այդպես նաեւ՝ ավտոմատ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական գաղտնիքներում»,- դժգոհում է ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

2021Անդրանիկ ՔոչարյանՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին ամենեւին դուր չի գալիս, թե ինչպես է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՀՀԿ-ին, ուստի ինքն էլ նրան կվատաբանի՝ հիշելով 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած մի դրվագ. «Երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում եւ վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ»:

2022Արման ԹաթոյանՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակում է արտահերթ զեկույց, ըստ որի՝ մարդիկ հոգեբուժարաններում պահվում են հակառակ իրենց կամքի։ «Մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ մարդիկ մշտապես գտնվում են հոժարակամ: Ավելին՝ մենք ուսումնասիրել ենք փաստաթղթերը, վեր ենք հանել միեւնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ»,- տեղեկացնում է պարոն Թաթոյանը։

2023Կարեն ԽաչանովԱշխարհի 20-րդ ռակետ, հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո աջակցության խոսքեր է գրում՝ ուղղված Ղարաբաղին: «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ․ Արցա՛խ, դիմացի՛ր»,- առաջնության ուղիղ եթերի տեսախցիկի վրա գրում է Խաչանովը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
3321 հոգու ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է
հաջորդը
Երեւանի որոշ հատվածներում երթեւեկությունը կդադարեցվի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն