• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 25-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 25.01.2024
Մհեր Արշակյան 20:00 | 25.01.2024
Րաֆֆի Հովհաննիսյան

2013 թվականիի հունվարի 25-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով դիմում է իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին, որի հետագիծը հարգում է: Նա նախագահին տեղեկացնում է, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերը դեռ կգրեն նրա մասին. «Հինգ տարի դուք գործող նախագահ եք, 200 հազար մարդ ստիպված լքել է մեր հայրենիքը, ո՞վ է պատասխանատու: Ժամը հնչել է, որ դուք ներողություն խնդրեք հայ ժողովրդից մեր երկրի վիճակի համար»։

2014Պարույր ՀայրիկյանԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները համարում է մեր երկրի առողջության համար վտանգավոր, բայց քաղաքական կյանքի առողջացման նշաններ չի տեսնում. «Քաղաքական դաշտում բոլոր գզվռտոցները մաֆիայի գզվռտոցների են նման, թե ով ավելի լավ կծառայի մոսկովյան տերերին եւ ավելի հավատարիմ կընկալվի նրանց կողմից»։

2015Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը տպավորություն ունի, թե Հայաստանի հայերն իրենց երկրում ռուսների ստրուկներն են: Դեսպանը նույնիսկ գիտի, թե ինչու է այդպես. «Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ՝ ռուս մեծ դասականներ Պուշկինի եւ Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»:

2016Աղվան ՎարդանյանԴաշնակցությունը պատրաստվում է Հանրապետականի հետ միասին ձեւավորել կոալիցիոն կառավարություն: «Մեզ համար երկու տարբերակն էլ գոյություն ունի՝ ե՛ւ ընդդիմություն լինելը, ե՛ւ համագործակցելը»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

2017Արմեն ԱմիրյանՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդամագրվում է Հանրապետական կուսակցությանը: Նա ակնարկում է, որ չէր ուզում անդամակցել, պատճառը նոր Սահմանադրությունն է. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլեւս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաեւ քաղաքական պատասխանատվություն»։

2018ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի լուր Հայաստանի հավատացնում է, թե ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել՝ ապրիլին ով կդառնա Հայաստանի վարչապետ, եւ ով՝ փոխվարչապետ. «Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար»։

2019ՄոսկվաՄոսկվայում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությունը: «Բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ»։

2020Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նամակ է գրում «Մեծարգո պարո՛ն Վարչապետ» Նիկոլ Փաշինյանին, որտեղ հավատացնում է, որ իր քաղաքական թիմի համար ընդունելի չէ նախկին իշխանությունների օրոք քննարկված Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը. «Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ»։

2021Լիլիթ ՄակունցԻշխանությունից բացի քաղաքական ոչ մի ուժ հաշտ չէ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու Փաշինյանի մտադրության հետ։ «Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է»,-ասում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ «Արդեն իսկ սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որեւէ քայլում»,- լրացնում է ընդդիմադիր պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Իսկ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը զգուշացնում է․ «Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելուն դեմ են լոբբիստները, ԱԳՆ-ն, գրեթե բոլորը»։

2022Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լավ լուր ունի իր ժողովրդի համար՝ «Զանգեզուրի միջանցքը» կարծես թե իրականություն է դառնում. «Մենք դրական նորություններ ենք ստանում: Հայաստանը եւս իր կողմից ծրագրում է սկսել աշխատանքները»:

2023Վիլեն ԳաբրիելյանԳեղարքունիքի մարզի դիրքերում մի գիշերվա մեջ 15 զինվորի մահվան դեպքում ինչպե՞ս կվարվեր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը). «Եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեգահայոց պատմությունն ու իշխանության մտքի սնանկությունը
հաջորդը
Սահմանադրության փոխարեն՝ փոխել Փաշինյանին

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն