• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 26-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 26.01.2024
Մհեր Արշակյան 19:30 | 26.01.2024
Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան

2013 թվականի հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ուրախ է. «Մեր թեկնածուն անմիջապես շփվում է ժողովրդի հետ»։

2014Արմեն Մարտիրոսյան«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շատ կտրուկ է արձագանքում ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ասածին, թե շուտով ստեղծվելու է ԱՊՀ երկրների պատմության միասնական դասագիրք. «Այդ դասագիրքը այնպիսի թունավոր գազեր է արձակելու, որն, ի վերջո, պայթյունի էֆեկտ է ունենալու»։

2015ՊՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնում է հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումներին, որոնց հետեւանքով հայկական կողմն ունի 10 զոհ. «Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն»։

2016Գագիկ ՋհանգիրյանԿարեն Անդրեասյանի հրաժարականից հետո իշխող հանրապետականը ՄԻՊ-ի պաշտոնում տեսնում է ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Վերջինս ակնարկում է, որ պատրաստ է աշխատելու իշխանության հետ. «Ես ինձ երբեք նույնիսկ չէի տեսել կամ չէի տեսնում Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում, բայց հիմա տեսե՛ք՝ ես ԱԺ պատգամավոր եմ։ Էլի տարբեր դերերում չեմ տեսել, կյանքը պարտադրել է»:

2017ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողբերգական չի համարում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը ՀՀԿ-ից. «Իր իրավունքն է՝ մնալ Հանրապետականում, չմնալ Հանրապետականում: Հանրապետականը դրանից թուլացա՞վ, իհարկե ո՛չ: Հանրապետականը ավելի՞ միասնական է, ավելի՞ վճռական է, կարծում եմ՝ այո՛»։

2018Արսեն Թորոսյան«ՄԻԲՍ Երեւան» բժշկական կենտրոնի ղեկավար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում առողջապահության նախարարության կարիք չկա, քանի որ նախարարությունը կրկնում է իր ենթակայության տակ գտնվող առողջապահական ինստիտուտների գործառույթները. «Կարելի էր, օրինակ, միավորել սոցապահովության եւ առողջապահության նախարարությունները, ինչպես այս ոլորտները միավորել են խորհրդարանական մեկ հանձնաժողովում»։

2019ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամենեւին էլ դժգոհ չէ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից. «Ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ եւ գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել»։

2020Նիկոլ Փաշինյան, Հրայր ԹովմասյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է իր խոստումը՝ «անհամաչափ ուժեղ հակահարված» հասցնելով Հրայր Թովմասյանին, որը հերքում է, թե Փաշինյանին առաջարկել է իր ծառայությունները: Ի հաստատումն իր խոսքերի՝ ՀՀ վարչապետը ներկայացնում է մի գրիչ, որը նվիրել է Հրայր Թովմասյանը. «Նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի. թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում, վերցրեք, ինչ կլինի»։

2021Վազգեն Մանուկյան«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության. «Այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության»։

2022անգղԿենդանաբանական այգում կրքեր են բորբոքվում, հյուծվածության հետեւանքով սատկել են «Կարմիր գրքում» գրանցված չորս սպիտակագլուխ, երկու սեւ անգղ: Տնօրեն Հրանտ Դավոյանն ասում է, որ անգղերը սատկել են ոչ թե սովից, այլ թունավորումից: Աշխատակիցները համաձայն չեն: «15 օր ահազանգում եմ, ասում եմ, որ կեր տվեք, կեր ստացեք, կեր բերեք, այս կենդանիները մենակ գարիով չեն ապրի, իրենք ռեմոնտներ են անում իրենց շենքերում»,- նշում է թռչուններին խնամող Գարիկ Խլղաթյանը: «Սովածությունից էլ արդեն վերեւի արջերը իրար հետ կռիվ էին սարքել, մեկին էլ սպանել էին»,- ավելացնում է օրեր առաջ այգուց հեռացված գիշատիչների բաժնի ավագ խնամող Խաչիկ Քառյանը:

2023ԼաչինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է՝ 46 օր Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի նպատակն այն է, որ միջանցքը բացվելուն պես տեղի բնակիչները զանգվածաբար հեռանան սեփական բնակավայրից. «Ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը եւ հետո կրկին մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը պետության անունից քանդում է պետությունը, թուրքական ծրագիր է
հաջորդը
Երեւանը ձգտում է իր սխալների պատասխանատվությունը բարդելու Մոսկվայի վրա․ ՌԴ ԱԳՆ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն