• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 29-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 29.01.2024
Մհեր Արշակյան 20:00 | 29.01.2024
Նազենի Հովհաննիսյան

2013-ի հունվարի 29-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ժամանումը համեմատել է աստվածաշնչյան Մովսեսի գալստյանը Կարմիր ծովից։ «Ցանկացած քարոզարշավում երեւի հնարավոր են նաեւ բացասական տարրեր, սակայն պետք է նայենք շատ ավելի լայն հայացքով, ավելի վերլուծական հայացքով»,- այս համեմատության առիթով ասում է ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը։

2014ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մի կերպ ծիծաղը զսպելով տեղեկացնում է, որ ՀՀ պետական գանձարանում այսօր կա մոտ 89,5 կգ ոսկի, որից 75 կգ-ը ջարդոն է։ Ի՞նչ գործ ունի ջարդոնը պետական գանձարանում: «Երբ ինչ-որ քրեական գործով քաղաքացուց բռնագանձվում են ոսկյա իրեր, դրանք մուտք են արվում պետական գանձարան»,- պարզաբանում է նախարարը։

2015Սերժ ՍարգսյանՀՀ իշխանությունները պատրաստվում են մեծ շուքով նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնալու է նոր վերելքի, նոր համախմբման շրջան»,- պետական հանձնաժողովի նիստում խոստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

2016ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ստիպված է պարզաբանել, թե ինչու է ՀՀԿ-ն կոալիցիա կազմում ՀՅԴ-ի հետ, եթե դրանից առաջ համապետական որեւէ ընտրություն չի եղել։ «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւս մի ընտրական պրոցես է, Հայաստանի ապագա կառավարման ընտրության մոդել է, բնականաբար այստեղ ե՛ւ մեր, ե՛ւ ՀՅԴ-ի կարծիքները համահունչ էին, ուստի բնական եմ համարում, եւ պետք չի զարմանալ, որ համագործակցությունը կլինի հետագայում»։

2017Արամ Սարգսյան«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանում է, թե ինչու են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացրել ԱՄՆ-ի հայ համայնքին, բայց ոչ ՌԴ հայ համայնքին․ «Դժբախտաբար, Ռուսաստանի հայկական համայնքի հետ հավաքներ կազմակերպելն անհնարին է, եթե դու իշխանություն չես, կամ գրեթե անհնարին է, որովհետեւ այդ համայնքը վախենում է հա՛մ Հայաստանի իշխանություններից, հա՛մ Ռուսաստանի»։

2018Ռուբեն ԹաթուլյանՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոստովանում է, որ ռուսաստանյան քրեական աշխարհի հետ իր կապերով հայտնի «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանը աշխատել է ԱԳՆ-ում. «Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչեւ 2017 թվականի վերջը, եւ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»։

2019Դաշնակցությունը հաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու բարդույթներ չունի: «Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները։ Էդ առումով իսկապես ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցությանը»,-ասում է ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

2020Ռոբերտ ՔոչարյանՄարտի 1-ի գործով կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը աղոտ զգացում ունի, որ իրեն վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում. «Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ»։

2021Ռուբեն ՍաֆրաստյանՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Ղարաբաղում կրած պարտությունից հետո Հայաստանի հետ Թուրքիայի հաջորդ խնդիրը ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է եւ Թուրքիայի սահմանների ճանաչումը. «Այսինքն՝ Թուրքիան կցանկանա, օգտվելով Հայաստանի պարտության հանգամանքից, կորզել այն զիջումները, որն ինքը ակնկալում է արդեն տասնամյակներ Հայաստանից»։

2022Գեղարքունիքում տարածքներ գրաված ադրբեջանցիներն արդեն անտանելի են դարձրել հայ գյուղացիների սոցիալական դրությունը: «9 կմ է այստեղից մինչեւ սահման, 3 կիլոմետրը մերն է, 6-ն իրենց ձեռքում է, պատկերացրեք՝ ինչքան են իջել։ Էս տարի կրակեցին տրակտորի վրա, չկպավ»,- պատմում է Նորաբակ գյուղի բնակիչներից մեկը: «Մեր խոտհարքների 80%-ն ադրբեջանցիների մոտ է, ջրի կապտաժներն են փակել»,- ավելացնում է մյուսը: Գյուղացիներն իրենց զգում են դատապարտված. «Դրանք, որ եկել են, էլ հետ գնացողը չեն»:

2023ձյունՀայաստան է այցելում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Այս պատմական այցի կարեւորությունը ցույց տալու համար վարչապետ Փաշինյանը հյուսիսաֆրիկյան երկրի առաջնորդին տեղեկացնում է. «Ի պատիվ Ձեզ՝ Երեւանում առաջին ձյուն է տեղում»:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանի սահմանադրական փրկօղակը
հաջորդը
Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն