• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 30-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 30.01.2024
Մհեր Արշակյան 19:30 | 30.01.2024
Վարդան Օսկանյան

2013-ի հունվարի 30-ին ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ բոլորին են ճանաչում մարզային ընտրողները: «Սերժին ենք ճանաչում, Րաֆֆի Հովհաննիսյանին, Բագրատյանին, մեկ էլ «Բարգավաճն» էլ պտի Օսկանյանին դներ, էն էլ ոտերի տակ սապոն դրեցին, գցեցին: Սկի մեր դեպուտատին չենք ճանաչում, չգիտենք, թե ինչ գույնի ա` սե՞ւ ա, թե՞ սպիտակ: Ընտրել ենք, բայց չգիտենք ով ա, չենք տեսել»,- ասում են արմավիրցիները:

2014«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը ՀՀ տարածքի շուրջ 100 կենտրոններում կազմակերպում է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ուսուցիչներին ամենուր դիմավորում են աղ ու հացով: Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտի դասախոս Վլադիմիր Բորիսենկոն ցնցված է. «Մարդկանց աչքերում կրակ կա ռուսաց լեզվի նկատմամբ»:

2015Նիկոլայ ԲորդյուժաՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հայ լրագրողը խնդրում է մեկնաբանել Գյումրու Ավետիսյանների ընտանիքի կոտորածը, որի համար մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը: «Դա է կյանքը»,- ասում է պարոն Բորդյուժան:

2016Սերժ ՍարգսյանՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին իր առաքելությունն ավարտելու օրը հիշում է՝ ինչ է ասել իրեն նախագահ Սերժ Սարգսյանը. «Նա ինձ ասաց՝ եթե Դու թակեք, Ձեր առջեւ կբացվեն բոլոր դռները, իսկ եթե չբացվեն, պետք չէ որեւէ մեկին ասել, ասե՛ք ինձ, եւ ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Դուք այդ դռների հետեւում չեք մնա»:

2017Վարդան ՂուկասյանԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ իմացել, որ ինքը «Ծառուկյան դաշինքով» մասնակցում է խորհրդարանի ընտրություններին: «Աստված կամեցավ»,- կարճ ու կոնկրետ ասում է Ղուկասյանը:

2018«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ թանկացումների դեմ պայքարում իրենց չի հաջողվում ժողովրդին հանել փողոց. «Ճիշտ են ասում, եթե մենք չենք կարողանում հարկային օրենսգրքի փոփոխության դեմ պայքարել, ինչպե՞ս ենք իշխանափոխության հասնելու»։

2019Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հիասթափեցնի ՀՀԿ-ին, որն ավելի վաղ ասել է, թե Փաշինյանը համանախագահների հետ քննարկում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը: «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում որեւէ կառավարություն չի վարել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

2020Սամվել ԲալասանյանԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունում է, որ քաղաքապետ-ժողովուրդ շփումներում անկեղծության պակաս կա. «Ոչ ոք իմ դեմքին չի ասում՝ դու վատն ես, թեկուզ չուզելով ասում են՝ լավն ես»։

2021Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ հակամարտությունից առաջ Շուշին ադրբեջանական քաղաք էր. «Շուշիի բնակչության 96 տոկոսը եղել են ադրբեջանցիներ»։

2022Վահագն ԽաչատուրյանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից մեկ շաբաթ հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

2023Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ստեփանակերտցիների հետ հանդիպմանը ներկայացնում է, թե ինչպես դիմանալ մոտ երկու ամիս տեւող ադրբեջանական շրջափակմանը. «Մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ»:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ին խորհուրդ ենք տալիս ՄԹ-ում միջուկային զենք չտեղակայել. ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Խոշոր սկանդալ Բունդեսթագում՝ Բաքվի մասնակցությամբ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն