• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | հունվարի 31-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 31.01.2024
Մհեր Արշակյան 19:30 | 31.01.2024
Վարդան Սեդրակյան

2013 թվականի հունվարի 31-ին լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօրվանից իր քարոզարշավն է սկսում ՀՀ նախագահի թեկնածու, «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը: Երեկոյան հայտնի է դառնում, որ անհայտ անձը կրակել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

2014ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալ է, որ գազի թանկացմանը ՀՀ քաղաքացիները չեն պատասխանում անտառների կոտորածով. «Չեմ կարող ասել, թե ապօրինի անտառահատման քանի դեպք ենք գրանցել մենք, սակայն կարող եմ ընդգծել, որ նախորդ տարվա համեմատ դրանց թիվը չի ավելացել»։

2015100-ամյակն առանց ռեժիմի«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությամբ ԼՂ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին Բերձորի մոտ դիմավորում են քարերով ու մահակներով: Մազապուրծ եղած ընդդիմադիրներից մեկը պատմում է. «Ծեծվածների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, նրա կինը եւ որդին, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Իգոր Մուրադյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ եւս մի 10-15 հոգի, որոնց գրպաններից հանել են հեռախոս, փող, անձնագիր»:

2016Ադրբեջանական կայքերը հրապարակում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննադատական հոդվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դեմ, որը չի լուծում ԼՂ հակամարտությունը: «Ադրբեջանցի ժողովրդի համբերությունը սպառվելու վրա է»,- զգուշացնում է Իլհամ Ալիեւը:

2017 Էդվարդ ՆալբանդյանՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով իսկական ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Ադրբեջանին, որը լսել չի ուզում Ղարաբաղի ինքնորոշման մասին: «Ի՞նչ են ասում ադրբեջանցիք: Ասում են՝ այս հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը: Ասում է՝ երեք սկզբունքի հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են»,- պարզաբանում է ՀՀ ԱԳ նախարարը:

2018Էմանուել Մակրոն, Սերժ ՍարգսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժում է ֆրանսահայ կազմակերպությունների խնդրանքը՝ այցելել Լեռնային Ղարաբաղ. «Եթե ես հիմա գնամ Ղարաբաղ, Ֆրանսիան կկորցնի իր չեզոքությունը: Ես կգնամ Ղարաբաղ այն ժամանակ, երբ հակամարտությունը կգտնի իր լուծումը»։

2019«Այսօրվա օրհներգը, ըստ իս, այլեւս այդքան էլ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ»,- ասում է Ալեն Սիմոնյանը: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը հակադարձում է. ««Մեր հայրենիքը» էն երգն է՝ անկախ իր երաժշտական, բանաստեղծական որակներից, որը երգելով մարդիկ գնացել են Սարդարապատի ճակատամարտ: Դրա համար է ինքը հիմն»:

2020ՓաշինյանՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է 100 մլն դոլարով ռուսական «ՍՈՒ-30» չորս կործանիչներ ձեռք բերելուն. «Ադրբեջանն ունի բարձր ճշգրտության եւ տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, Իսրայելական Բարակ-8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 միլիոնը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա»։

2022ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունում է, որ ԼՂ ապագա կարգավիճակի շուրջ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցությունը լինելու էր 1988 թվականին Ղարաբաղում ադրբեջանցիների թվի համամասնությամբ: «Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ եւ այն դեպքում, երբ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար: Բա լավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ո՞վ է ապահովելու, որ այդ մարդիկ վերադառնան: Օրինակ, ո՞վ է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրաթիվ, բայց ադրբեջանցիները: Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան կամ խաղաղապահ դնել»,- հարցազրույցում ասում է Սերժ Սարգսյանը:

2023Mnatsakan MartirosyanՌումբի ազդեցություն է գործում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական դատավճիռներ կայացրած տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվում է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ: «Միգուցե Փաշինյանին ավելի կոմֆորտ է, որպեսզի իշխանության հրահանգները կամ օրվա իշխանության հրահանգները կատարող դատավոր լինի»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն եւ Անկարան հետաքրքրված չեն Հայաստանում Սահմանադրության փոփոխություններով
հաջորդը
Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիներ են փոխանակել

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն