• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 3-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 03.02.2024
Մհեր Արշակյան 20:00 | 03.02.2024
Շուշան Պետրոսյան

2013 թվականի փետրվարի 3-ին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեծ կարծիքի չէ երկու օր առաջ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի մասին, բայց, ըստ նրա, Հայրիկյանը ՀՀ-ում թերագնահատված գործիչ է. «Եթե պետական շատ կարեւոր այր է, թեկուզ մեկ պատգամավորական մանդատի էլ չէ՞ր արժանի, Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր»:

2014Գագիկ ԾառուկյանԲՀԿ առաջնորդ, ընդդիմադիր գործունեության նշաններ ցույց տվող Գագիկ Ծառուկյանը չի կարծում, թե ԲՀԿ-ի առաջիկա համագումարում իրեն կհեռացնեն նախագահի աթոռից. «Ոչ, դա ընդմիշտ է»։

2015ԼՂ օմբուդսմենը դեռ չի պատրաստվում դատապարտել Բերձորում «Հիմադիր խորհրդարանի» անդամների ջարդը, որն անհայտ անձինք իրականացրեցին Ղարաբաղի ոստիկանության ներկայությամբ: «Ոչ մի միջոց ես չեմ ձեռնարկել, որովհետեւ դա մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում: Սա քաղաքականություն է…»,-ասում է ԼՂ օմբուդսմեն Յուրա Հայրապետյանը:

2016Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օդում կախված լուրերի հերթական չափաբաժինն է հրապարակում խորհրդարանի ամբիոնից. «Ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը շաքարավազի այդ կոնտրաբանդայից եւ Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին»։

2017Սեյրան ՕհանյանՊաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Սեյրան Օհանյանի համար արդեն ժամանակն է Հայաստանում պայքարել անարդարության դեմ: «Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարեւոր աշխատանք կատարողներին ասում են՝ փող չկա, պետք է համակերպվել»,-ասում է Ղարաբաղում եւ Հայաստանում շուրջ մեկ տասնամյակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանը:

2018ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը վրդովված է, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չեն: «Չեմ հասկանում` ԱԺ նախագահն ինչո՞վ պետք է խանգարի Անվտանգության խորհրդի որոշումներին»,-հարցնում է նախկին ոստիկանապետը: Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանում է. «ՀՀ եւ ԱԺ նախագահները որեւէ գործառույթ չունեն այս կառույցում եւ նրանց ընդգրկվելը նպատակահարմար չէ»:

2019Մեր ՀայրենիքԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հանգիստ չի տալիս Հայաստանի գործող օրհներգը: Այն, ըստ նրա, չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը: Նրա համակրանքն ավելի շատ Արամ Խաչատրյանի գրած հիմնի երաժշտության կողմն է: Բայց «որոշողը Դուք եք, սիրելի՛ ժողովուրդ, իմ հայրենիքը թշվառ եւ անտեր չէ այլեւս, այլ վեհ ու ուժեղ է, եւ ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Ալեն Սիմոնյանը:

2020ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համաձայն է, որ նոր իշխանությունների արձանագրած 7,8 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է, բայց այն աննախադեպ չէ, ինչպես պնդում են նորերը. «Ամեն մի փռշտոց աննախադեպ համարելով՝ ստացվում է, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել»։

2021ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանի ամբիոնից զարմանում է, թե 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո ինչո՞ւ «Իմ քայլը» չի հեռանում իշխանությունից: «Այսինքն՝ դուք մտածում եք, որ պետք է մարսե՞ք այս ամենը եւ փորձում եք կենդանության նշույլներ ցույց տա՞լ: Մի փորձեք կենդանության նշույլներ ցույց տալ»,-զգուշացնում է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը:

2022«Փեթակ»ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ թուրքերը Հայաստանում ունեն անշարժ գույք, բայց ոչ մի ռազմավարական օբյեկտ դրանց ցանկում չկա: Նախարարը նորմալ է վերաբերվում թուրքերի ներկայությանը մեր տնտեսությունում. «Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»:

2023«Քաղաքացիական պայմանագիրը» շատ կոշտ է հակադարձում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկին, ըստ որի Ռուսաստանը պատրաստ է մեկ-երկու օրվա ընթացքում խաղաղապահներ ուղարկել Հայաստան հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու համար: «Առանց քաղաքական գնահատական տալու, գալիս են ի՞նչ անեն»,-ասում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստալինյան բռնաճնշումներ, «գործ չտվող հայերը», թուրքերի հետ ապրելը
հաջորդը
Գյուղն ապագա ունի, բայց մարդ չկա

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն