• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 4-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:15 | 04.02.2024
Մհեր Արշակյան 19:15 | 04.02.2024
Րաֆֆի Հովհաննիսյան

2013 թվականիի փետրվարի 4) ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում ընտրողներին ասում է, որ ինքը «համաքաղաքացիական թեկնածու է»: «Րաֆֆին տելեվիզրով որ խոսում ա, քիչ ա մնում տելեվիզրը ջարդեմ, մտնեմ մեջը»,– ասում է 81-ամյա մի տատիկ: Ինքը՝ Հովհաննիսյանը, խոստանում է ընտրվելու դեպքում վերացնել արտագաղթը. «Եթե դուք ցանկանաք, նրանք, ովքեր բացակայում են Աշտարակից, կգան, ովքեր դասալիք են, կվերադառնան»:

2014Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրումից լավ հոտ չի առնում: Ըստ նրա, չի կարելի քաղաքացուց փող վերցնել ու ասել՝ 45 տարի հետո ես դա քեզ կվերադարձնեմ. «Սա բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում»:

2015Levon ZurabyanԽորհրդարանական ընդդիմադիր եռյակը դժգոհ է Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքից, բայց նրա հրաժարականը չի պահանջում: «Հովիկ Աբրահամյանը ընդամենը այս կեղեքիչ իշխանության կառավարություններից մեկն է։ Ոչ Հովիկ Աբրահամյանից առաջ է լավ եղել, ոչ Հովիկ Աբրահամյանի ժամանակ լավ կլինի, ոչ էլ Հովիկ Աբրահամյանից հետո, եթե Սերժ Սարգսյանը կամ հանրապետական իշխանությունը շարունակում է մնալ»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

2016Ավելի քան 9 ամսվա դադարից հետո Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան: Պատճառը Կաթոլիկ եկեղեցու հայտարարությունն է, որը Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:

2017ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կտրականապես համաձայն չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարության հետ, թե Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի արձանագրել: «Քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են պաշտոնատար անձանց կողմից կանխիկով կատարվող գործարքները»,-ընդունված օրենքներն է միայն թվարկել նախարարը:

2018մետրոՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ առանց մետրոյի նոր կայարանների կառուցման Երեւանի տրանսպորտային համակարգի խնդիրը չի լուծվի. «Հիմա մետրոն արդյունավետ չէ, որովհետեւ կարիք կա նոր կայարանների կառուցման: Կայարաններից մեկը պետք է լինի Աջափնյակում, մյուսը Դավիթաշենում»։

2019Զոհրաբ ՄնացականյանՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստիպված է անձամբ դուրս գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության տակից, ըստ որի Ղարաբաղի հակամարտությունն ունի երեք կողմ: «Դուք, խնդրում եմ, ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Որովհետեւ, եթե բառակապակցություններին եք կպնում․․․ Պարոն Փաշինյանը ասել է այն, ինչ որ ասել է․․․ Կա երեք կողմ: Հայաստանը ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,-ասում է ԱԳ նախարարը:

2020ՍԴ անդամների պաշտոնանկության պրոցեսն, ըստ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի, չնչին մարդկանց անիմաստ ձեւով հերոսացնելու գործընթաց է։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը արձագանքում է Էդմոն Մարուքյանին. «Եթե նման տաղանդ ունենայինք, դուք վաղուց հերոս կլինեիք»։ Մարուքյանը չի դիմանում․ «Հիմա իմ հետ դուրս եկեք փողոց, տեսնենք՝ ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ, պետք է մտածեն իմ ուսապարկ տանողն եք, կամ՝ չգիտեմ»։

2021Սերժ Սարգսյան, Միքայել ՄինասյանՎատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարում է, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծվելու է։ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն անձամբ է հերքում այդ տեղեկությունը․ «Արցախի իշխանությունները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով»։

2022ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ամենեւին վատ սկիզբ չի համարում այն, որ ընդդիմությունը ցանկություն չունի քվեարկելու իր թեկնածության օգտին. «Շատ լավ կլիներ։ Բայց որոշումն իրենցն է»։

2023ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը զարմացած է, թե ում կարող է մեղադրել Փաշինյանը երկրի բոլոր խնդիրների համար։ «Մի օր կարող է լինել Թուրքիան, մի օր Ադրբեջանը, Ռուսաստանը կամ մեր գեներալիտետը, որը շատ կոռումպացված է, չգիտեմ,կամ երբ որ արդեն ոչ մի բան չի աշխատում մեր ազգի ԴՆԹ-ն կարող է մեղավոր դառնալ»,-ասում է Զուրաբյանը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյուղն ապագա ունի, բայց մարդ չկա
հաջորդը
Զելենսկի. «Ես մտածում եմ Զալուժնուն փոխելու մասին»

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն