• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 5-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 05.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 05.02.2024
Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան

2013 թվականիի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ սարգսյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի ընտրողներին որոշում է ներկայացնել ընտրություններում իր մրցակիցների արժանիքները չմոռանալով հիշեցնել, որ պետք է ընտրեն իրեն: «Մեր հասարակության մի հատված ընտրելու է Պարույր Հայրիկյանին, մարդու, ով մարմնավորում է անկախ Հայաստանի գաղափարը, մեկ այլ հատված` Հրանտ Բագրատյանին, ով ունի զարգացման սեփական տեսլականը, մի հատվածն էլ` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ»,- ասում է նախագահի իշխանության թեկնածուն:

2014ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից դժգոհում է, որ նույնիսկ պատգամավորները գաղափար չունեն, թե ինչ տրամաբանությամբ է թանկանում գազը Հայաստանում: Նազարյանը հակադարձում է. «Գոնե մեկ անգամ եկեք մեզ մոտ, որ հասկանաք` ինչ եք ուզում, հետո ես 10 անգամ կգամ ձեզ մոտ` ես ամբիցիաներ չունեմ, ամեն ինչ տեսել եմ ու արդեն մայրամուտի մեջ եմ` ինձ պաշտոն պետք չէ»:

2015Armenian Revolutionary FederationՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը փորձում է հատուկ հասարակության համար լույս սփռել այն հարցի վրա, թե Դաշնակցությունն ի վերջո իշխանության կողքի՞ն է, թե իշխանության դեմ: «Հասարակությունը միշտ պիտի իմանա, որ Դաշնակցությունը միշտ իր կողքին է, արդեն 125 տարի է, դա ապացուցում է, մնացածը թող դրա կեսի-կեսի չափով ժողովրդի կողքին լինեն, նոր մեզ դասեր տան»,-բորբոքվում է պատգամավորը:

2016Հաջորդ տարի նույն օրը ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը սահմանադրական բարեփոխումներում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից ամուսնության հոտ է առնում: «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»,- անմիջապես հակադարձում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

2017Արփինե ՀովհաննիսյանՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է, թե ինչու է Հայաստանը նահանջել՝ կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) համաթվի 2016 թվականի ցուցանիշով 176 երկրների շարքում հայտնվելով 115-րդ տեղում. «Սանդղակում ընդգրկված պետությունների թիվն իննով աճել է, ընդ որում՝ բավականին աճել են ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնող պետությունների ցուցանիշները»։

2018«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Բրայան Ուիթմորը համոզված է, որ Ղարաբաղի պատճառով Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ: «Եթե վերանա ռուսական աջակցությունը, ապա հավասարումը կտրուկ կփոխվի եւ ոչ թե Հայաստանի օգտին։ Իսկ Ռուսաստանը դա գիտի, եւ Հայաստանը դա գիտի: Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը գիտի»,- ասում է Բրայան Ուիթմորը:

2019Արամ ԽաչատրյանԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է փնովել Հայաստանի գործող հիմնը՝ «Իտալացի աղջկա երգը»: «Մենք ունենք Կոմիտաս եւ կարիք չունենք «Իտալացի աղջկա երգի»: Ես հավանում եմ Արամ Խաչատրյանի հիմնի տարբերակը»,- հստակ ասում է ԱԺ փոխնախագահը:

2020Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ոչ մի բառով չի անդրադառնա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ իր գործունեության մասին հնչեցրած մեղադրանքներին. «Ինձ միշտ ասել են՝ որոշակի շառ կա, այ էդ շառից պիտի հեռու լինես»:

2021Անդրանիկ Քոչարյան44-օրյա պատերազմից 3 ամիս հետո Հայաստանը, ըստ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, շարունակում է մնալ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: «Հարց՝ ինչպե՞ս։ Այնպես, ինչպես մինչ այդ էր անում»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը:

2022ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համար 2020-ի ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 9-ի ռուս-ադրբեջանա-հայկական համաձայնագիրը դատավճիռ չէ, այն կարելի է փոխել: «Պետք է ձգտել նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը»,- ասում է Իշխան Սաղաթելյանը:

2023Հուլուսի ԱքարԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարում է, որ Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. «Այլոց ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին օգտվել այս հնարավորությունից»:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանում հայտնաբերվել են Ռուսաստան տեղափոխվող պայթուցիկ սարքավորումներ
հաջորդը
Հ/կ-ներն ընդդեմ Տիգրան Ավինյանի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն