• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 6-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 06.02.2024
Մհեր Արշակյան 20:00 | 06.02.2024
Սերժ Սարգսյան

2013-ի փետրվարի 6-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը լսել է, որ իր օգտին քվեարկելու համար քաղաքացիներից անձնագրեր են հավաքում, ինչ-որ տեղերում «իբր ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին»: «Եթե նույնիսկ սրա մեկ տոկոսը ճիշտ է, ապա մենք դա իզուր ենք անում: Իզուր ենք անում, որովհետեւ դա մեզ օգուտ չի տալու»,- մարգարեանում է Սերժ Սարգսյանը:

2014ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջող ընդդիմությանն առաջարկում է սառը ջուր խմել ու հանգստանալ: «Թող ինքը խմի սառը ջուր»,-ասում է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Հրաժարական պահանջողներից է նաեւ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն: Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդիր ունի. «Իսկ, ներողություն, որ հրաժարական տա, ո՞վ ա գալու»:

2015ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծիծաղում է Գագիկ Ծառուկյանի մեկ օր առաջ հրավիրած խորհրդաժողովում նախագահի արտահերթ ընտրություններ պահանջող տեքստի վրա. «Համ ասում է՝ կիսապատերազմական իրավիճակում չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել, համ էլ ասում է՝ նման իրավիճակում պետք է գնալ հզոր հանրահավաքների»։

2016Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերում գրառում է արել շփման գծում հերթական լարվածության առիթով. «ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով»:

2017Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատրաստ է ընկնելու փողոցներ ու գյուղեր, որպեսզի քարոզի խորհրդարանի առաջիկա ընտրություններին քվեարկել Հանրապետականի օգտին. «Եթե կուսակցությունը որոշի աշխատանքի այդ ձեւաչափը, այդպես էլ կվարվենք»։

2018Սեյրան ՍարոյանՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին դուր չի գալիս հակածխախոտային նոր օրենքը, որն արգելում է ծխել հասարակական վայրերում. «Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա, հիվանդ մարդուն ոնց որ ասես՝ դեղ մի խմի, կըլնի՞ ըտենց»։

2019Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է Սամվել Բաբայանի հայտարարությանը, ըստ որի 2016-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին: «Բանակցելիս մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել»,- ասում է Արցախի պետնախարարը:

2020Հրայր ԹովմասյանԽորհրդարանը քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ վեց դատավորի լիազորությունների դադարեցման նախագիծը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե հրաժարական չտան, հարցը կորոշվի հանրաքվեով: Հրայր Թովմասյանին ոչինչ չի հետաքրքրում. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարեւոր են ինձ համար»:

2021Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղի հեռուստաընկերությամբ բացատրում է, թե ինչու կանգնեցվեց պատերազմը: «Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որեւէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր»,- թվարկում է Արցախի նախագահը:

2022մածունՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքյան էջում դժգոհում է, թե ինչ անհարմարություններ կունենա Հայաստանն այն պահից, երբ վրացիները «մածուն»-ը գրանցեցին իբրեւ իրենց ազգային բրենդ: «Մածունը վրացիները գրանցել են իրենց անունով։ ՌԴ-ն էլ ասում է՝ հայեր, մածուն բառով մթերք այլեւս չբերեք, գնայիք ինքներդ գրանցեիք։ Մինչդեռ մածունը թթվային կաթնամթերք է, որը ստացվում է հայկական լեռնաշխարհի կաթնաթթվային մանրէներից։ Փոխանակ մենք առաջ ընկնենք, վրացիներն են մեզ նեղում։ Նույն ձեւի տոլման գրանցել են մեր մյուս «հարեւանները»։ Մեր անգործության արդյունքում այդ 2 հարեւանները շուտով ռեյդեր կարող են անել Երեւանի խանութներում»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

2023Սամվել ԲաբայանԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հեռակա երկխոսության մեջ է փորձում մտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք եւ էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞»,- հարցնում է Սամվել Բաբայանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դիրք, որում գտնվում է իշխանությունը
հաջորդը
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն