• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 7-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 07.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 07.02.2024
Րաֆֆի Հովհաննիսյան

2013-ի փետրվարի 7-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գլխի է ընկել, թե իրենից բացի մյուսներն ինչու են առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում. «Երազ են տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող են նախագահ դառնալ, եւ որոշել են գնալ ու նախագահ դառնալ»։

2014Նաիրա ԶոհրաբյանԽորհրդարանում փորձում են հասկանալ, թե ինչ կմնա ՀՀԿ-ից, եթե հանկարծ ժողովուրդը դուրս գա փողոց: Ականջը՝ ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

2015ՀՀԿ-ական իշխանությունը Գագիկ ծառուկյանի օրերս խոստացած հնարավոր իշխանափոխության ֆոնին առեւանգում ու ծեծում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Ամբողջ ԲՀԿ խմբակցությունը գալիս է կառավարություն: «Եկել եք կառավարության մոտ ինչի՞ համար»,- զարմանում է կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: ԲՀԿ-ում այս հարցի պատասխանը չունեն:

2016Ծառուկյանազերծված ԲՀԿ-ն դժգոհ է, որ ՀՀԿ-ն հրաժարվում է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններից հետո հրապարակել դրանց մասնակցած ընտրողների ցուցակը, որպեսզի հասկանան, թե քանի մահացած ընտրող է իր «ոտքով» եկել տեղամաս: «Եթե կան բազմաթիվ տեսախցիկներ ու նկարահանում են տեղամասը, քաղաքացիներին, որոնք քվեարկում են, մտնում են տեղամաս ու դուրս գալիս, ինչ գաղտնիության մասին է խոսքը»,- դժգոհում է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

2017Հայտնի է դառնում, որ երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Ըստ էության, լինենք անկեղծ՝ «Բարգավաճ Հայաստան» եւ Գագիկ Ծառուկյան՝ դա անքակտելի մի միասնություն էր»,- անկեղծանում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

2018Կարեն ԿարապետյանՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում անձամբ է հերքում այն տեղեկությունը, թե բենզինի գնի թանկացումից հետո մարդկանց խորհուրդ է տվել ոտքով ման գալ: «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ էլ ապրանքի: Որեւէ մեկը բենզինով չի փոխադրում: Ինչպես մեր գործընկերներն ասացին՝ վարչապետն ասում ա՝ ով չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»,- ասում է կարեն Կարապետյանը:

2019ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դժգոհում է գիտական կոչումների հանդեպ մեր պաշտոնյաների հակումներից. «Այսօր, ով նախարար է դառնում, չգիտես ինչպես հայտնվում է գիտության դոկտորների շարքում, ես նրանց գիտանականներ չեմ համարում»։

2020Արմեն ՍարգսյանԼրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հարցնում են, թե ի՞նչ է մտածում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ եւս 6 դատավորների պաշտոնանկության գործընթացի մասին: Նախագահը հիշում է խորհրդային մի անեկդոտ. «Քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ»:

2021Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով Ղարաբաղը կորցրեց Հայաստանին որպես իր անվտանգության երաշխավորի: «Արցախցին Նիկոլ Փաշինյանին իր տիկնոջ հետ միասին միայն անեծքների տարափ է հնչեցնում»,- հայտարարում է պատգամավորը:

2022Լուկաշենկո, ՓաշինյանԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե առաջիկա 15 տարիներին Հայաստանը նախկին խորհրդային մի քանի երկրների հետ կմտնի Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մեջ: «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաեւիչը դա արդեն տեսել է»,- հեգնում է Լուկաշենկոն:

2023ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե անհնար է համարում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահական առաքելության տեղակայումը: «Կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, եւ ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի»,- թեման ամփոփոփում է ԱԺ նախագահը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյուղի «չկա»-ներին կավելանա դպրոցը
հաջորդը
Ֆրեյդի ականջը կանչի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն