• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 8-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 08.02.2024
Մհեր Արշակյան 19:00 | 08.02.2024
Սերժ Սարգսյան

2013-ի փետրվարի 8-ին ՀՅԴ-ն ՀՀ նախագահի ընտրություններում հաղթող թեկնածուին չի պատրաստվում շնորհավորել: «Ի՞նչը շնորհավորես, երբ որ ընտրություններն ինքնին շինծու են»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

2014Շավարշ ՔոչարյանՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն աչքով աչք չունի տեսնելու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին, որը հայտարարել է, թե Մաքսային Միությանն ինտեգրվելու ուղղությամբ ոչ թե լավ ենք աշխատում, այլ հիանալի: «Գոնե սրան էկրաններով ցույց մի տվեք։ Ամեն անգամ սրա ելույթից ՀՀ-ում կյանքի միջին տեւողությունը մի կես տարով պակասում է։ Արագ պետք չէ ինտեգրվել։ Արդյունավետ է պետք, որ անկում չունենանք»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

2015Հայտնի է դառնում, թե նախորդ օրն ինչպես են անհայտ անձինք առեւանգել ԲՀԿ-ական ակտիվիստ Արբակ Խաչատրյանին ու ինչպես են ծեծել նրան, ինչի համար ընդդիմությունը մեղադրում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, որի հրաժարականը պահանջում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: «Արբակն ասում է, որ իրեն առեւանգելուց հետո քաղաքից բավականին հեռու են տարել: Պատմում է, որ վերջին երկու ժամը այնքան են ծեծել, որ ոչ ցավ էր զգում, ոչ էլ…: Թեպետ գլխին դիմակ են հագցրած եղել, բայց Արտակը հասկացել է, որ իրեն ծեծողները շատ են եղել»,- պատմում է եղբայրը՝ Արտակ Խաչատրյանը:

2016Շառլ ԱզնավուրՖրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Դուբայում համաշխարհային կենտրոնի համերգասրահում տրվելիք համերգից առաջ խոսում է Հայաստանի մասին. «Հուսով եմ, որ Հայաստանն ի վերջո կապրի խաղաղ, իր սահմանների հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»։

2017ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առանձնապես ցավ չի ապրում, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքել է Հանրապետականը: Ինքը կարծես թե մեծ կարծիքի էլ չէր նրա մասին. «Կարծում եմ, որ կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի կամ իրենց տեղի համար, որ զբաղեցրել էին ոչ իրավամբ»։

2018ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի գործիչների հետ հանդիպմանը պարզաբանում է, թե ինչպես կարելի է աջակցել վատ ապրող ընտանիքներին. «Շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո»։

2019Գագիկ ՄելքոնյանՄարտի 1-ի գործով արդեն մի քանի անգամ հարցաքննված պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գիտի, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «երկնեց» տխրահռչակ 0038 հրամանը, որի արդյունքում մարտի 1-ին սպանվեց 10 հոգի: «Ռոբերտ Քոչարյանը բարկացած էր շատ խիստ, հատկապես նրա համար, որ մեր անունները վանկարկվել էր հրապարակում: Մանվելը չէր եկել: Ինքը ինձ հարց տվեց, ասեց՝ Դո՞ւք եք երաշխավորը, որ բանակը չպիտի մտնի ժողովրդի դեմ: Ասեցի՝ ես չեմ կարա երաշխավոր լինեմ, որովհետեւ երկրի նախագահը Դուք եք, Դուք եք երկրի ու ժողովրդի երաշխավորը: Դրանից հետո փակվել ա խոսակցությունը: Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին ընդհանուր հավաք կազմակերպեցին Գլխավոր շտաբում, եւ էդ հավաքի ժամանակ արդեն ինքը տվեց բոլոր հրահանգները»,- հիշում է Գագիկ Մելքոնյանը:

2020Հրաչյա ՀակոբյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը շտապում է արդարանալ, թե ինչու իր ստորագրությունը չկա «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնության տակ, որով մինչեւ 2018 թվականի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են: «Պատճառն այն էր, որ ԱԺ շենքում չեմ եղել»,- ասում է Հրաչյա Հակոբյանը:

2021Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո նոր արտահերթ ընտրությունների չի գնում, քանի որ վախենում է պարտությունից. «Ընտրություններն անկտրել ձմերուկ են, չգիտես` ինչ կլինի, նաղդ իշխանությունը թողե՞նք, գնա՞նք ընտրության: Ու որոշել են չանել ընտրություն»։

2022Փաշինյան, ԼուկաշենկոԽորհրդարանական ընդդիմությունը չէր կարող անարձագանք թողնել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երեկվա ասածը՝ այսօր ո՞ւմ է պետք Հայաստանը: «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձեւով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,- ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

2023EU - ArmeniaՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես պարզաբանում է, թե ինչ գործ ունեն եվրոպացի դիտորդները Հայաստանի սահմաններին եւ ինչու այնտեղ չպետք է կանգնեն ՀԱՊԿ խաղաղապահները: «Ի տարբերություն ՀԱՊԿ -ի, Եվրոմիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի տարածքը»,- ԱԺ-ում ասում է Նիկոլ Փաշինյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում նախագահական ընտրությունները անցկացվել են լուրջ խախտումներով․ ԵԱՀԿ
հաջորդը
Բայց թողնենք թող խոնարհվի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն