• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 9-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 09.02.2024
Մհեր Արշակյան 19:00 | 09.02.2024
Սերժ Սարգսյան

2013 թվականի փետրվարի 9-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում խոստովանում է, որ ինքը մրցակցությունից դուրս է. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

2014Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կողմ է Գառնի հեթանոսական տաճարի տարածքում ռեստորան բացելու գաղափարին. «Եթե մարդիկ մտնում են տարածք, մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն»:

2015կաթողիկոս Գարեգին ԲՀետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն շվեյցարական HSBC բանկում ունի հաշվեհամար 1 միլիոն 100 հազար դոլար գումարով: «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց հայրապետների անունով եւ որեւէ տարօրինակ ու զարհուրելի երեւույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում»,- ասում է կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

2016ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկ նախադասությամբ ոչնչացնում է 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի եզրակացությունը, ըստ որի ՀՀԿ-ական իշխանությունը կիրառել է աննախադեպ վարչական ռեսուրս: «Եթե ԿԸՀ-ն այդ հարցով վարույթներ չի հարուցել, ուրեմն ամեն ինչ կարգին է»,- հայտարարում է Տիգրան Մուկուչյանը:

2017ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլից է տեղեկանում, որ ամբողջ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար: «Բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու»,- զգուշացնում է վարչապետն ու անցնում կառավարության քննարկելիք հաջորդ հարցին:

2018Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց ինքը չգիտի, թե ինչ է դա: «Դուք ինձ պետք է սովորեցնեք, թե ով է որոշում՝ ինչ է քաղբանտարկյալը»,- լրագրողներին ասում է նա:

2019Ազատ ԱրշակյանԽորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը դեմ է, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին պահի կալանքի տակ: «Բա որ պարզվի Քոչարյանը անմեղ է, մենք ինչ ենք անելու»,- հարցնում է նախկին քաղբանտարկյալը եւ Քոչարյանին հռչակում քաղբանտարկյալ. «Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական է, ճիշտ այնպես, ինչպես Պինոչետի գործը»:

2020Հայտնի է դառնում, որ ապրիլի 5-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի օրոք նշանակված ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելն է: «Շատ-շատ էժան գներով էսօրվանից կարող եք պատվիրել ավիատոմսեր, գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին եւ «այո» ասել հեղափոխությանը»,- ուղիղ եթերից արտերկրում գտնվող հայրենակիցներին է դիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2021Հայկ ՄարությանԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեւանցիներին զգուշացնում է այլեւս իրենց շենքերի խնդիրներով քաղաքապետարանին չանհանգստացնել: «Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է՝ սկսած մուտքերից, վերջացրած տանիքներով, վերելակներով»,- ասում է Հայկ Մարությանը:

2022Աղվան ՎարդանյանԸնդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանին առաջարկում է օրենքի նախագիծ, որով Հայաստանում կընդլայնվեն պետական դրոշի գործածման տարածքները: «Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ողջ ճանապարհին դրոշ չեմ տեսել»,- պարզաբանում է պարոն Վարդանյանը:

2023ԷրդողանՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին զայրացրել է Թուրքիայի երկրաշարժի հետեւանքների հաղթահարմանը Հայաստանի ակտիվ մասնակցությունը: «Ամբողջ օրը դա է քննարկվում, թե ինչքան կարեւոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք, դժբախտության վրա մի կռռացեք։ Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջեւ ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթեւեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացումը
հաջորդը
Փաշինյանն անում է այն, ինչ Էլչիբեյը. 4-րդ հանրապետություն չի լինելու

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն