• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 12-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:00 | 12.02.2024
Մհեր Արշակյան 19:00 | 12.02.2024
Սերժ Սարգսյան

2013-ի փետրվարի 12-ին Նորք Մարաշի բնակիչը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական քարոզարշավի ժամանակ մաղթանք է հղում. «Տա Աստված, որ ազգովի 5 տարի հետո բոլորը դուրս գան փողոց, խնդրեն ու աղաչեն, որ դարձյալ դուք շարունակեք ղեկավարել մեր հանրապետությունը»:

2014Դեմ եմԺողովուրդը Երեւանում դուրս է գալիս փողոց բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման դեմ: Իշխանությունները խոստանում են, որ համակարգի ներդրման դեպքում 30 տարի հետո նրանք լավ են ապրելու: «30 տարի հետո յա էշը կսատկի, յա էշատերը»,- թեման փակում են բողոքավորները:

2015ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական վերնախավին հավաքում է Մելիք-Ադամյան 10 հասցեում, որտեղ հայտարարում է, որ քաղաքականությունից դուրս է շպրտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը հայտարարել էր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին: «Ես էի արգելել որեւէ մեկին հոլովելու ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը:

2016ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ուղարկվում է վաստակած թոշակի: Սակայն նա մի քիչ էլ է ուզում աշխատել եւ այդ մասին ուղղակիորեն ասում է Սերժ Սարգսյանին: «Տա Աստված, առողջությունն իմ ների, ես կշարունակեմ ուրեմն իմ աշխատանքը»,- ասում է Գորիկ Հակոբյանը:

2017ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ընտրություններին ընդառաջ միավորվում են Հայաստանում իշխանափոխություն անելու համար: «Այս իշխանությունն ապրում է իր վերջին օրերը»,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

2018Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավետում է, որ՝ ըստ սահմանադրական փոփոխությունների, երկիրը պետք է ղեկավարի վարչապետը: «Պատրաստ եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասում է Արմեն Աշոտյանը:

2019ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է տնտեսական հեղափոխության մասին, որի ծրագիրը ներկայացնում է անմիջապես: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խիստ կասկածներ ունի. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, չենք կարող կողմ քվեարկել»:

2020ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը չի մասնակցի ապրիլին նախատեսված սահմանադրական հանրաքվեին, որի ժամանակ որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ եւս 6 դատավորի իրենց պաշտոնում մնալ-չմնալու հարցը: «Ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի եւ պետականության դեմ եւ չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը»,- ասում է պարոն Հարությունյանը:

2021Վազգեն Մանուկյան44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայրենիքի փրկության շարժում սկսած ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը գիտի Փաշինյանի իշխանությունը տապալելու բանաձեւը. «Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետի հենարանն են»:

2022Մուրադ Փափազյան, ՄակրոնՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որն օրերս Փարիզում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ հայ համայնքի հանդիպմանը, փակագծեր է բացում, թե ինչու Ֆրանսիան ջանքեր չի գործադրում Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար: «Մակրոնն ասել է, որ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ Հայաստանը նրանց բանտարկի»,-պատմում է Մուրադ Փափազյանը:

2023ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում, թե ինչու է Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկում երկրաշարժից պատուհասված Թուրքիա, երբ Ադրբեջանը շրջափակել է Ղարաբաղը. «Պետք էր սահմանափակվել արժանապատիվ ցավակցական մեկ հայտարարությամբ»։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը հայտնում է հայկական կողմի «կրակոցից» մեկ վիրավորի մասին
հաջորդը
Սահմանադրությունն ի՜նչ է, որ չփոխվի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն