• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 13-ը՝ անցած 11 տարում

aliq 20:00 | 13.02.2024
aliq 20:00 | 13.02.2024
Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան

2013-ի փետրվարի 13-ին Սերժ Սարգսյանը Մարտունի քաղաքում ընտրողներին զգուշացնում է, որ եթե ընտրություններին չգնան, ապա երկրի տեր կդառնան անարժան մարդիկ: «Նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան»,- բառացիորեն ասում է պետության առաջին դեմքը:

2014ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Հայաստանի այսօրն ու վաղը» քննարկման ժամանակ սխալ է որակում հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին Ռուսաստանի հանդեպ վախերի պատճառով: «Ռուսաստանն այլեւս ապագա չունի, Ռուսաստանի գնացքը գնացել է»,- մարգարեանում է Արզումանյանը։

2015ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն ամենեւին անակնկալի չի եկել նախորդ գիշերը Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի կոպիտ եւ վիրավորական արտահայտություններից: «Ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական դաշտում ընդունված է միմյանց վատ բառերով դիմել»,- լրագրողներին ասում է դեսպանը:

2016Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ ցավ չի ապրում, որ շուտով իր պաշտոնին նշանակվելու է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը: Ինքը նույնպես այս պաշտոնը դաշնակցականից է «ստացել»: «Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,- ասում է նախարարը:

2017ԱԺ ընտրություններով իշխանության գալու դեպքում Սեյրան Օհանյանը պատրաստ է բացահայտելու նույնիսկ մարտի 1-ը: «Ինչո՞ւ միայն մարտի 1-ը։ Ուրեմն՝ եթե գործեր կան, որ չբացահայտված են եւ օրինապահ մարմիններն զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ»,- ասում է 2008-ի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

2018ՀՀ կրթության ու գիտության ՀՅԴ-ական նախարարը մեծ առավելություններ է տեսնում այն բանում, որ Հայաստանը փոքր երկիր է: «Ի վերջո կարող ենք Հայաստանի Հանրապետությունը դիտարկել որպես մեկ գիտակրթական տարածք, որտեղ գործում են բազմաթիվ հաստատություններ, որոնք ապահովում են ուսանողների ազատ շրջագայությունը այդ տարածքում»,- ասում է Լեւոն Մկրտչյանը:

2019Real TV-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվելու իր տարածքների օկուպացիայի հետ: «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում»,- ասում է Իլհամ Ալիեւը:

2020Վերաքննիչ քրեական դատարանն ընդունում է գլխավոր դատախազության բողոքը՝ վերականգնել «Առագաստ» սրճարանի զուգարանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի ձեռամբ Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: «Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք եւս մասնակցել են իր հետ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելուն»,-ասում է դատախազ Հայկ Խաչատրյանը:

2021Արցախի նախագահն առաջին անգամ հանդիպում է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Հանդիպման հիմնական թեման հայ գերիներն են: «Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է»,- ասում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

2022Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ շարունակում ենք Արցախի պետականաստեղծման գործընթացը: «Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձեւավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն եւ ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաեւ ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ»,- գրում է պարոն Բեգլարյանը:

2023ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովային: Թեման Լեռնային Ղարաբաղն է: Ռուս պաշտոնյան Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին զգուշացնում է հեռու մնալ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից՝ հիշեցնելով, թե, իբր, ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն եւ Հայաստանը պատրաստում են համագործակցության օրակարգ․ Բորել
հաջորդը
Արթուր Հարոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն