• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 14-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 22:30 | 14.02.2024
Մհեր Արշակյան 22:30 | 14.02.2024
Սերժ Սարգսյան

2013-ի փետրվարի 14-ին Ապարանում տեղացիներից մեկը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին բանաստեղծություն ձոնեց, որն սկսվում էր այսպես. «Դու վառվող կերոն»: «Ապրեք, լավ էր: Ահա թե ինչ է նշանակում ապահով Հայաստան: Եթե մարդկանց տաս-քսանհիգ տոկոսի մեջ լինեն այսպիսինները, մենք օր առաջ կհասնենք ապահով Հայաստան»,- ասաց նախագահի թեկնածուն:

2014ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի այդ պահանջը. «Իզուր են պահանջում կառավարության հրաժարականը, հաջորդ կառավարությունը նույնպես հանրապետական է լինելու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը մենք ենք»:

2015Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս բերվելուց հետո իր կողմնակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց եւ իշխանափոխություն սկսել: ՀՀԿ-ում չեն հավատում, թե Ծառուկյանն այդ կոչը հնչեցրած լինի ինքնուրույն: «Չկա տեսագրություն, որտեղ ինքը թեկուզ կարդում է իր կոչը»,- հայտարարում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

2016Գլոբալ տաքացման խնդիրներին վերաբերող մյունխենյան համաժողովի ժամանակ ԱԳ նախարարի խորհդրական Անդրանիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից հետաքրքրվում է. «Ինչո՞ւ եք ձեր բոլոր անհաջողությունների համար մեղադրում հայերին»: Ալիեւը երկար չի մտածում պատասխանելիս. «Որովհետեւ ամեն ինչում մեղավոր են հայերը»։

2017Վիգեն ՍարգսյանՀայտնի է դառնում, որ ԱԺ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Լրագրողներին զարմացնում է, որ ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կուսակցության նախագահն (Սերժ Սարգսյանն) է այդպես որոշել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

2018ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տեղյակ է, որ հանրությունն առանձնապես սպասելիքներ չունի իրենից: Թեկնածուն համեստորեն ասում է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ում սպասելիքներ չունեին մարդիկ, բայց ամեն ինչ փոխվեց. «Էն երկիրը, որտեղ ապրում էինք ուրիշ երկիր էր՝ հսկայական կայսրություն, հսկայական բանակ, Կա-Գե-Բե եւ այլն, ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ երկիրը կարող է եւս 100 կամ 200 տարի չգոյատեւի, բայց փոփոխվեցին»։

2019Edmon MarukyanԸնդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, թե իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» կապ ունի Միքայել Մինասյանի հետ, որի մասին ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարուքյանը հակառակն է պնդում՝ Փաշինյանն է համագործակցել Սերժ Սարգսյանի փեսայի հետ. «Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել ա»:

2020Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունում է, որ ունի քրեական անցյալ: «Ռուսաստանում իմ ծառայության ընթացքում եղել է միջադեպ, որ իմ ազգային արժանապատվությանը վնասող, ազգային պատկերացումներին, որեւէ կերպ հարված է հասցվել եւ ես հայտնվել եմ այդ միջադեպում»,- պատմում է նախարարը:

2021Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գիտի, թե ազգն ինչու պարտվեց 44-օրյա պատերազմում. «Արցախի օկուպացիան սկսվեց Երեւանում եւ Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ,հետեւաբար Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երեւանում եւ Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով»:

2022Artsrun HovhannisyanԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, վրդովված է այն փաստից, որ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ. «Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս մտնում այս շենք, մտնում այս հանձնաժողով, նստում ու նայում Գեղամ Նազարյանի երեսին, որին նա 44 օր ասում էր՝ գիտե՞ս, քո որդին ողջ է»:

2023«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գեւորգ Գորգիսյանը համոզված է, որ Ղարաբաղի շրջափակումը վերացնելու ամենակարճ տարբերակը տեղի իշխանությունների ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի հետ: «Փակուղի է Ադրբեջանի հետ չխոսելը, քանի որ Բաքուն ստեղծելու է հայաթափման պայմաններ։ Կործանման ենք գնալու՝ Ադրբեջանի հետ չխոսելով․ սպասենք՝ Արցախից մինչեւ վերջին հայը դո՞ւրս գա»,- ասում է Գեւորգ Գորգիսյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանադրական փոփոխություն իսրայելական տարբերակով
հաջորդը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել փետրվարի 13-ին զոհված զինվորականների ընտանիքներին

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն