• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 15-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:30 | 15.02.2024
Մհեր Արշակյան 20:30 | 15.02.2024
Սերժ Սարգսյան

2013 թվականի փետրվարի 15-ին Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր կողմնակիցներին բառացիորեն ասում է՝ իմ հույսը դուք եք: «Իմ պայքարը հանուն ձեզ համար է»,-ասում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանը:

2014ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Երկրապահների համագումարից անմիջապես հետո հայտարարում է, որ Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ երկրապահ են եղել. «Հո, ծնված օրվանից նախագահ չեն եղել»։

2015Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատման ֆոնին ընդդիմադիր Եռյակի առաջնորդները որոշում են «շտապ հանրահավաք» անցկացնել: «Եռյակը հանրահավաքային ալիք պետք է սկսի՝ անհապաղ իշխանափոխության հասնելու համար»,-հայտարարում է ԲՀԿ-ն:

2016Լարիսա ԱլավերդյանՆախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը դեմ է, որ ընդդիմությունը քննադատի իր երբեմնի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանի թեկնածու Արման Թաթոյանին: «Քանի կար՝ հասարակությունն ինձ ընդունում էր որպես նորմալ ՀԿ գործիչ, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտյան իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չէ, որ ինձ առաջարկել է որպես ՄԻՊ, այլ հայաստանցի է առաջարկել՝ Անդրանիկ Մարգարյանը: Ես դեմ եմ, որ նոր պաշտոն ստացող մարդուն սկսեն քննադատել»,-ասում է տիկին Ալավերդյանը:

2017Դաշնակցությանը չի վախեցնում, որ ինքը ԱԺ ընտրություններից առաջ կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ: Ըստ Աղվան Վարդանյանի, դա հազիվ թե ընտրողներին հետ պահի ՀՅԴ-ի օգտին քվեարկելուց: «Կլինե՞ն մարդիկ, որոնք կասեն՝ վայ, Դաշնակցությունն իշխանություն է, ուրեմն վատ է, կլինեն, իհարկե, կլինեն»,-չի բացառում պարոն Վարդանյանը:

2018Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետի թեկնածու Արմեն Սարգսյանը չի հասկանում, թե ինչու են շարքային քաղաքացիները դեմ իր թեկնածությանը՝ միայն Սերժ սարգսյանի պատճառո՞վ: «Ինձ համար պատիվ է, որ հանրապետության նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել»,-թեման փակում է Արմեն Սարգսյանը:

2019Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է համարում Հայաստանի երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ «Մարդը, որն ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական այդ բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ»,-ասում է Օհանյանը:

2020ՓաշինյանԳերմանիայի Մյունխեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման բանախոսները Փաշինյանն ու Ալիեւն են: «Նախագահ Ալիեւը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, եւ դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,-դժգոհում է Փաշինյանը: Ալիեւի պատասխանը կարճ է. «Միջազգային հանրությունը առաջինը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ երկրորդը՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»:

2021ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույցում արդարանում է, որ ինքը 2018-ի ապրիլին իշխանությունը Փաշինյանին չի հանձնել, ինչպես աջ ու ձախ ասում են. «Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ… Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին»:

2022Կարեն ԱնդրեասյանՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարում է, որ Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, շատերն արդեն սկսել են ինքնաբացահայտվել: «Եթե Բարձրագույն դատական խորհուրդը լինի իր բարձունքի վրա, ապա ես ձեզ խոստանում եմ, մեկ տարվա ընթացքում վեթինգը Հայաստանում կվերջանա եւ կլինի էնպիսի դատական համակարգ, ինչպիսին դուք ուզում եք»,-լրագրողին հավատացնում է Անդրեասյանը:

2023Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկ նախադասությամբ վերջապես լույս է սփռում այն հարցի վրա, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են եկեղեցին եւ իշխանությունը: «Մայր Աթոռն ու իշխանությունները տարակարծություններ ունեն»,-ասում է կաթողիկոսը՝ առանց որեւէ մանրամասնի:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի իշխանության «Կկու» տակտիկան
հաջորդը
«Ադրբեջանը չունի որեւէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար». Մարուքյան

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն