• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 16-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 16.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 16.02.2024
ցույց

2013 թվականի փետրվարի 16-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի վերջին օրը իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարում է, որ այսօր բոլորով երգելու ենք ու պարելու ենք, քանի որ հաղթելու ենք: «Եվ թող ոչ ոք Րաֆֆիի անունը չնսեմացնի: Լինի դա թե՛ Սերժը, , թե՛ Ռոբերտը, թե՛ Լեւոնը, ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու իմ անունը, որոովհետեւ սա սեր է հայրենիքի նկատմամբ»,-չգիտես ինչու ասում է պարոն Հովհաննիսյանը:

2014Պույ-պույ մուկիկՆախագահ Սերժ Սարգսյանը գրեթե տնտեսական մեծ հաջողություն է համարում «Գազպրոմին» «Հայռուսգազարդի» պետությանը մնացած վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառելու փաստը: «Ինձ հետաքրքիր է, ի՞նչ էր տալիս այդ 20%-ը, եթե մենք որպես պետություն՝ ժամանակի ընթացքում վաճառել ենք 80%–ը, այսինքն՝ 80%-ը կարելի՞ էր վաճառել, իսկ 20%-ը չէ՞ր կարելի, թող որեւէ մեկն ասի, այդ 20%–ը ինչ էր մեզ տալիս, քանի լումա մեզ դիվիդենտ էր տալիս»,-բառացիորեն հարցնում է Սերժ Սարգսյանը:

2015Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ծաղրում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որն օրեր առաջ հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը «Վարդանանքը» չի կարդացել: «Իսկ նա գիտի՞, որ իր խմբակցությունում մարդիկ կան, ովքեր «Պույ-պույ մկնիկը» չեն կարդացել»,-ասում է քանդակագործը:

2016ԱԺ-ում դեղերի մասին օրենքի քննարկմանը ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը նկատում է, որ դեղերի վրա հայերեն նշումներ չկան եւ ինքը կասկածների դեպքում զանգում է Շտապ օգնություն: Առողջապահության փոխնախարար Սերգեյ խաչատրյանը նրան ասում է, որ կարիք չկա զանգելու, բժիշկները պարտավոր չեն բոլոր 4800 դեղերի մասին տեղեկություններ ունենալ: Փաշինյանը հեգնում է. «Եթե Շտապ օգնության փոխարեն պլոտնիկն է պատասխանելու, ուրեմն եկեք այլ օրենքներ ընդունենք»:

2017«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը իշխանությունից դուրս գալուց հետո կողմնորոշվել է, թե ում հետ պիտի հույսեր կապի առաջիկա ԱԺ ընտրություններին խորհրդարան մտնելու համար: «Ինչքան որ Աստված տվեց»,-ասում է նախկին ԱԽՔ-ը:

2018Սերժ Սարգսյանի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը համաձայնում է ստանձնել Հայաստանի նախագահի պաշտոնը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա նախագահին ասում է. «Ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ»:

2019Վարչապետ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու հեղափոխության հաղթանակից հետո տուն չգնաց, այլ իշխանություն վերցրեց, մինչդեռ իր գրքում ասում է, թե հեղափոխականն իրավունք չունի իշխանություն վերցնելու: «Ինձ հասկանալի է եղել, որ իսկ ինչ տեղի կունենա հետո՝ հետո Հայաստանի վարչապետ կդառնա, ասենք, օրինակ, Կարեն Կարապետյանը, կամ, չգիտեմ, ուրիշ ինչ-որ մեկը, եւ ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել եւ ապացուցել, որ էդ հեղափոխությունը իրականում ներիշխանական ինտրիգ չէր, ես մտածեցի, որ ժողովուրդը ուղղակի կզգա իրեն, կներեք էդ բառի համար՝ օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար»,-գրքի քննարկման ժամանակ արդարանում է վարչապետը:

2020Վիտալի ԲալասանյանԱրցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կտրականապես համաձայն չէ Իլհամ Ալիեւի նախորդ օրը Մյունխենում ասված մտքի հետ, թե ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով: «Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիեւին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում»,-ասում է Վիտալի Բալասանյանը:

2021Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչու ապրիլյան պատերազմը տեւեց չորս օր եւ ոչ՝ ավելի: «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց էր ենթադրում եւ այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որն օգտագործելով Սերժ Սարգսյանը եւս որոշակի չափով հետաձգում է մինչեւ 2017 թվականի ապրիլ»,-ասում է Արմեն Գրիգորյանը:

2022Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հայտարարում է, որ Արցախի գրավյալ տարածքներում ամերիկյան ընկերություններն արդեն իսկ գործունեություն են իրականացնում: «Կցանկանայի վերականգնման աշխատանքներին մասնակցող ավելի շատ ամերիկյան ընկերություններ տեսնել։ Նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է ավելի շատ բաց մրցույթներ անցկացնել եւ բիզնես միջավայրի գրավչությունը բարձրացնել։ Ադրբեջանն ունի մեծ ներուժ, եւ մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,-ասել է դեսպանը:

2023Գարեթ ՌեյզմանԱմերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի պատճառով: «Ադրբեջանը մեղավոր է իր հարեւան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու»,-«Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ռեյզմանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը Հայաստանում Սահմանադրություն է փոխում, Բաքուն շարունակելու է ուժային ճնշումը
հաջորդը
Սփյուռքը կվերանա կամ քաղաքականապես կօտարվի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն