• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 19-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 19.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 19.02.2024
Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան

2013 թվականի փետրվարի 19-ին Ազատության հրապարակում նախագահի ընտրությունների հաջորդ օրը հանրահավաք հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական արդյունքներով հաղթած Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպել եւ հանձնել իշխանությունը: «Ես արդեն ընտրված նախագահ եմ»,- հայտարարում է պարոն Հովհաննիսյանը:

2014Էկոնոմիկայի նախարարը չգիտի, թե ինչպես համաձայնի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը նախորդ օրը ԵԿՄ 11-րդ համագումարին ասել էր, թե ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակին: «Բացառվում է, որ բարեփոխումներից դժգոհներ չլինեն, սակայն ես իսկապես չգիտեի, որ դժգոհողները 80 տոկոս են»,-ասում է նախարար Վահրամ Ավանեսյանը։

2015Լեւոն Տեր-Պետրոսյան, ԾառուկյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնում է Ծառուկյանին ուղղված իշխանական մեղադրանքին, թե նա քաղաքական լուրջ ամբիցիաներով էր նախաձեռնել Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված համաժողովրդական շարժումը: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ»,- գրում է առաջին նախագահը:

2016ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն առանձնապես ոգեւորված չէ ՀՀԿ-ի ձեռքից նախարարական պաշտոններ ստանալու գաղափարից, բայց այլ տարբերակ ՀՅԴ-ն չունի: «Այն, ինչ որ մենք անում ենք, նպաստելու է եկամուտների ավելացմանը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

2017Մարտուն ԳրիգորյանՀՀԿ-ի տարածքային ցուցակով Շիրակում առաջադրված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեկ նախադասությամբ ոչնչացնում է Հայաստանում ընտրությունների կուսակցական համակարգը: «Շիրակում ոչ ԲՀԿ-ն է ուժեղ, ոչ էլ`ՀՀԿ-ն, թեկնածուներն են ուժեղ»,- ասում է ՀՀԿ-ի թեկնածուն:

2018Մասիս ՄայիլյանՂարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը բառացիորեն հիացած է Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքական, հասարակական շրջանակների ներկայացուցիչների Ադրբեջանին ուղղված նախաձեռնություններով: «Արցախը կարեւոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական եւ կայուն խաղաղության հաստատմանը»,- ասում է Մասիս Մայիլյանը:

2019ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեմ է կառավարման կիսանախագահական համակարգի վերադարձին: «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեեւ կարծում եմ, սա իմ մասնավոր կարծիքն է, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահականի»,-ասում է ԱԺ նախագահը:

2020ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին առաջարկում է փողոցում քայլելով ստուգել՝ կա՞ երկրում ատելության քարոզ, ինչի մասին պնդում են նրանք: «Այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջեւ է սոցիալական ցանցերում»,- ասում է ԿԳՄՍ նախարարը:

2021Լիլիթ ՄակունցԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անձամբ է մեկնաբանում տարբեր հարթակներից հնչող այն կոչը, թե պետք է վերջ տրվի թավիշով կառավարմանը եւ անցնել ավելի կոշտ միջոցների: «Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ թավիշը վերացնել: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները նկատի չունեն, որ պետք է օրենքի դաշտից դուրս գալ»,- ասում է Մակունցը:

2022Ղարաբաղի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանից արցախցիների հանդեպ ատելության խոսքեր է լսում: Նրա համար թշնամու կերպարը փոխվում է: «Ո՞վ է ավելի վտանգավոր՝ ադրբեջանցինե՞րը, որոնք ատելություն չեն տածում հայերի հանդեպ, թե նրանք, ովքեր ասում են, որ ղարաբաղցիները թուրք են։ Անուննե՞ր նշենք։ Հախվերդյանը»,- կոնկրետացնում է պարոն Բաբայանը:

2023pashinyan & aliyevՄյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայտարարել է, թե «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն»։ «Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, եւ այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- պանելային քննարկման ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը ամբողջությամբ կայացել է․ Ալիեւ
հաջորդը
Մյունխենում գոնե գարեջուր խմեր

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն