• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սահմանադրական ուղի կամ հրապարակի իշխանությունը

aliq 18:00 | 21.02.2024
aliq 18:00 | 21.02.2024
1988

Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բար­ձրա­գույն ղեկա­վա­­րության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրա­պա­րա­կայ­նու­թյան պայ­մաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռե­ֆորմ­նե­րի այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերեւից»։

Ընդհանրապես, խոր­հր­դային հա­սարակարգի բնու­թագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներ­քեւ­ում, հե­տո այն ան­պայ­ման պետք է ուղ­ղորդվեր վերեւից, երկրի ղեկավա­րու­թյան կողմից։ Ցան­կա­ցած շե­ղում այդ գծից, չնայած զանգվածների
ակ­տի­վու­թյան անընդհատ հնչող կո­չե­րին, ո­րակվում էր որ­պես վերակառուցման գործին խոչընդոտող։ Այս տեսանկյունից Ղա­րա­բաղյան շար­ժումը սկզբից մինչեւ վերջ ուղղորդվում էր ներքեւից։ Այդ պատ­ճառով էլ իր ձեւա­վոր­ման ա­ռա­ջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձ­րա­գույն ղեկավա­րու­թյան հարվածներին։

Շարժման ներքեւից ուղղորդումը դրսեւորվում էր տարբեր ձեւերով։ Դրա բնու­թա­գրական կարեւորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանա­դրա­կան եղա­նակն ու մե­թոդներն էին, ինչը Շարժումը որ­դե­գրել էր իր սկզբ­նա­վորման օրվանից։

Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրեւ թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը դիտվում էր իբրեւ մի վայր, որտեղ բոլոր պատ­գամա­վորները լոկ ձեւական բնույթ ունեցող քննար­կումներով ու միաձայն կողմ էին քվե­արկում վերեւից իջեցվող օրենք­նե­րի նախագծերին, ապա Շարժման տարի­նե­րին մարդիկ աստիճանաբար սո­վորեցին նաեւ գնահատել գործող օրենքները, Գե­րագույն խոր­հուրդը սկս­եց դիտվել իբրեւ մի վայր, որի որոշումներում պետք է դրսեւորվի ժո­ղո­վրդի կամ­քը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, ո­րոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանք­ները։

1988-ի փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բո­ղո­քի, պահանջ­նե­րի ներ­կա­յացման հիմնական ձեւը խաղաղ, տարբեր կարգա­խոս­ներով, սակայն ա­ռանց բռնու­թյունների եւ ոստիկանության հետ ընդ­հա­րում­ների հանրահա­վաք­ները, ցույցերը, երթերն, ինչպես նաեւ նստացույցերն ու հացադուլներն էին։

Ղա­րա­բաղ­յան շարժման ժամանակ էր (1988, փետր­վար, հուլիս, սեպտեմբեր), որ առա­ջին անգամ ԽՍՀՄ-ում օգտագործվեց պայ­քարի գործադուլային եղանակը համաժո­ղովրդական ընդգրկմամբ, որ­պես բողոքի դրսեւորում կենտ­րո­նա­կան իշխանու­թյուն­ների գոր­ծո­ղու­թյուն­ների դեմ։ Այն ուներ իր յուրահատ­կու­թյուն­նե­րը, եւ թերեւս այդ պատճառով է, որ անգամ միութենական առաջադիմական մա­մու­լի գնահա­տա­կան­ներում չընդ­գրկվեց ԽՍՀՄ տարածքի առաջին գործադուլների շարքում։

Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թվականի մա­յի­սին դրված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրա­վիր­­ման պա­հան­ջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաեւ պատ­գա­­մա­վոր­ների հետ բացատրական աշխատանք կատարելով։ Ի վերջո ստաց­վեց այն­­պես, որ նստաշրջանը գումար­վեց պատ­գա­մա­վորների իսկ պահանջով։

Նույնը կրկնվեց 1988-ի նոյեմբերի վեր­ջին՝ ավելի լայնամասշտաբ ձեւով. այդ ժա­մա­նակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտա­հերթ նիս­տի կայացումը՝ քննարկվելիք հարցերի նկատ­մամբ այլ վերաբեր­մունք ու­նե­­նա­լու պատճառով, ուստի եւ նստաշրջանը ժո­ղովրդական պատգամա­վորների մի զգա­լի մասի իսկ պահանջով գումարվեց հան­­րահավաքների կենտրո­նավայրում՝ Օ­պե­րայի շենքում։

Նիստի ժամա­նակ պատգամավորները մեր­ժում են ԽՍՀՄ-ում ընտ­րու­­թյունների անց­կաց­ման նոր օրինագծի եւ ԽՍՀՄ Սահմա­նա­դրու­թյան մեջ փոփո­խու­­թյուններ մտց­­նելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ու­նենալով դրանց
հա­­կա­­ժո­ղո­վր­դա­կան բնույթը։

Նիստի հրավիրումը դեմո­կրա­տա­կան շարժման կենտ­­­րո­նա­վայրում եւ նիստի ընթացքում ընդունված որոշումները ժո­ղովրդի հաղ­­թա­նակի վկա­յությունն էր, իրոք ժո­ղովր­դա­վա­րա­կան խորհրդարանի ձեւա­վորման սկզբի ազ­դա­րարում. այդ օրն առաջին անգամ ժողովուրդն ինքն արեց իր ուզած նստա­շր­ջա­նը, քննարկեց իր ու­զած հարցերը, ընդունեց իր ուզած որո­շումները եւ այդ ամենը՝ առանց «վերեւ­նե­րի» ներկայության, ինչը ցույց տվեց ան­դունդի առկա­յությունը ղեկավարության եւ ժողովրդի միջեւ։

Սա­կայն նույն գիշեր Երեւանում մտց­վում է հատուկ դրու­թյուն եւ պարետային ժամ, իսկ ժողովրդական դարձած խորհր­դա­րանի որո­շում­ները ԽՍՀՄ կենտ­րո­նական իշխանությունները հայտարարում են հա­­կասահմանադրական եւ ա­պօրինի։

Այն հան­գամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հար­ցը մղվեց երկ­րորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերա­կա­ռուց­ման (ի­րա­կան, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդ­հան­րա­պես երկրի
ժողո­վր­դա­վարաց­ման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է։ Մար­դիկ Ղարաբաղի հարցի լու­ծու­մը տես­նում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշ­տա­բով իրական վերափոխումների մեջ։

Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988-ի հոկտեմբերին, որ ա­ռա­ջին անգամ Խոր­հրդային Միությունում, ու թերեւս նաեւ Արեւելյան բլոկի երկր­ներում, տե­ղի ունե­ցան այլընտրանքային ընտրություններ։ Հա­յաս­տա­նի խոր­հրդարանի
պատ­գամա­վորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի ան­դամ Աշոտ Մանուչարյանը եւ «Գթու­թյուն» բարեգործական կազմակեր­պու­թյան ղե­կավար Խաչիկ Ստամ­բոլ­ց­յա­նը։

Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ

Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության

Չճանաչված հեղա­փո­խու­թյուն
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավդիեւկայից նահանջի ժամանակ ուկրաինացի գերիների թիվը կարող է հասնել 1000-ի․ The New York Times
հաջորդը
Իսրայելի խորհրդարանը ընդունել է Պաղեստիի ճանաչման «թելադրանքը» մերժող բանաձեւին

Նման հոդվածներ

Քայլ առ քայլ դեպի անկախություն

18:00 | 22.02.2024

Արեւե­­լաեվրոպական «թավ­­շ­յա» հե­ղա­փո­խութ­յունների առաջնեկը

18:00 | 20.02.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն