• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 21-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 21.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 21.02.2024
Հովիկ Աբրահամյան

2013 թվականի փետրվարի 21-ին ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ քիչ ձայն են բերել Սերժ Սարգսյանին, կհեռացվեն աշխատանքից: «Բա մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»,-բառացիորեն ասում է ԱԺ նախագահը:

2014ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ղալաթ են անում ոչ իշխանական չորս ուժերը, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը: Նույն օրը նա ստիպված է պարզաբանել, թե ինչու է այդքան կոպիտ խոսում: «Դա բառ է, որ նշանակում է չարաչար սխալվել»,-ասում է իրավաբան Թովմասյանը:

2015 Սուրիկ ԽաչատրյանՍուրիկ Խաչատրյանը մտադիր է կրկին դառնալ Գորիսի պետհամալսարանի խորհրդի նախագահ: «Իհարկե չէ, ոչ համաձայն եմ, որ մարզպետ լինի, ոչ էլ՝ խորհրդի նախագահ: Իր ոչ կրթական ցենզն է հերիքում մարզպետի պաշտոնում մնալու համար, ոչ էլ ինտելեկտը»,-ասում է բուհի ռեկտոր Յուրա Սաֆարյանը:

2016Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածում, որ գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ մարել նրա 220 միլիոն դոլարի պարտքը: «Սա բարեգործություն չէ»,-Հայաստանի բնակչությանը միանգամից զգուշացնում է պարոն Կարապետյանը:

2017ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ է հավաքում Հայաստանի մարզերում աշխատող գործարարներին եւ դժգոհում, որ նրանց բիզնեսների ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա: «Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, բայց մեր շահն էլ հասկացեք»,-մարզային գործարարներին ասում է վարչապետը:

2018Գեւորգ ԿոստանդյանԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժում է «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը: «Մարտի 1-ի գործերը չեն վերաբացվելու՝ անհնար է»,-ասում է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանդյանը:

2019Արամ ՍիմոնյանԵՊՀ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանը անդրադառնում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին եւ գտնում զվարճալի բառեր: «Նախարարն իրենից բառեր է հնարում, որոնք հայերենում չկան. հուզաճմլիկ։ Նախ հուզաճմլիկ բառ չկա, կա սրտաճմլիկ։ Հույզը չի ճմլվում, սիրտն է ճմլվում, պարո՛ն նախարար»,-հեգնում է ԵՊՀ ռեկտորը:

2020ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի մշտական հանձնաժողովի նիստում Ղարաբաղի շահերն է ներկայացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար»,-հայտարարում է իշխանական պատգամավորը:

2021Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից: «Ռուսական մի շատ հայտնի ասացվածք կա, որը շատ լավ է բնութագրում սույն իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ «Против лома нет приема, если нет другого лома»»,-ակնարկում է Արցախի հերոսը:

2022Լեոնիդ ԿալաշնիկովՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Հայաստանի ու Ղազախստանի աշխարհաքաղաքական տեղը տեսնում է Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմում: «Նրանք գիտակցում են, որ իրենց չի բավարարում անվտանգությունը՝ սեփական գոյության համար»,-ասում է Պետդումայի հանձնաժողովի նախագահը:

2023Gagik MelkonyanՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը համոզված է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է օր առաջ լքի Ղարաբաղը, նրա մնալը Հայաստանի համար էլ է վատ: «Հիմա ասենք Ալիեւը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լա՞վ ա, թե՞ Ռուբեն վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»,-պատճառաբանում է իշխանական պատգամավորը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պերմանենտ պատերազմ կամ ինչո՞ւ է Իսրայելը Գազայում դիմում անհամաչափ ուժի կիրառման
հաջորդը
Արամուսի գազար

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն