• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քայլ առ քայլ դեպի անկախություն

aliq 18:00 | 22.02.2024
aliq 18:00 | 22.02.2024
1988

«Ղարաբաղ» կոմիտեն 1988-1989 թվականներին (եւ ան­գամ 1990-ի գարնանային խորհրդարանական ընտրությունների շեմին) չէր ձգտում ա­մեն գնով վերցնել իշխանությունը, ինչում նրան մեղադրում էին միու­թենական ղե­կա­վա­րու­թյունն ու մամուլը։

Եթե դա Կոմիտեի համար լի­ներ առաջնահերթ, խորհր­դա­րանի շատ պատգամավորների հետ կանչելու կուրս կվերցվեր։ Սակայն կարեւորը պատգամավորներին՝ գործող օրենս­դրու­թյան ընձեռած հնարավորությունների սահ­մաններում, ստիպելն էր, որ նրանք կատարեն ժողովրդի կամքը։

Եվ դա արվեց 1988-ի աշնանը ըն­դա­մենը երկու պատ­գա­մավոր խորհրդարան մտցնե­լու ճա­նա­պարհով, որտեղ նրանք (ինչպես նաեւ որպես դիտորդներ նիստերին հրա­վիրված Կո­­միտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձ­նել ժողովրդի ձայնը։

Խորհր­դա­րա­նում աշխատելու ա­ռա­ջին ըն­դա­մենը մեկուկես ամս­վա ընթացքում եր­կու պատ­­­գա­­մավորների ակ­տի­վությունը, եւ որ շատ կարեւոր է՝ ժողովր­դա­վա­րա­կան գործ­ըն­թաց­­­նե­րով պայմանավորված ընդ­հանուր պա­թոսն այնքան էա­կան դեր խա­ղաց խոր­­հր­­դա­րանի աշխատանքներում, որ հան­գեց­­րեց վերջի­նիս ընդ­հանուր ժողովրդավարաց­­ման։

Գերազանցապես այս հան­գա­ման­քով էր պայ­­մա­նա­վոր­ված վերը հիշա­տակ­­ված 1988-ի նոյեմբերի 24-ի նստա­շր­ջա­նը։

1988 թվականի նոյեմբերի 7-ի «շքերթը» եւ նոյեմբերի 18-ի հարյուր հազա­րա­վոր մարդկանց երթը ցույց տվեցին, որ Շարժումն իրոք ուղղորդվում է ներ­ք­եւից, իսկ Կո­մի­տեի որ­դե­գրած պայքարի սահմա­նա­դրա­կան եղանակը բերեց նրան, որ ժո­ղո­վուրդն ու նրա պայքարը ղեկավարող Կոմիտեն ունեցավ իշ­խա­­նություն դե ֆակտո, իսկ նո­յեմբերի 22-ի եւ 24-ի խորհրդարանի նիստերը ֆիք­­սեցին, որ ժո­ղո­վուրդն ու Կո­մի­տեն ձեռք բերեցին նաեւ դե յուրե իշ­խա­նու­­թյուն։

Այսինքն, պայքարի սահ­մա­նա­դրական ե­ղա­նակը տվեց իր դրա­կան արդ­յունքները, չնայած եւ մերժվեց «վերեւից հե­ղա­փո­խություն» իրակա­նաց­նող ԽՍՀՄ ղեկավարության կողմից։

Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձ­րա­­կետը 1990-ի մա­յիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձեւա­վոր­ված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան ա­­ռավելության եւ քվեար­կու­թյունների մի քանի փուլերից հետո «Ղարաբաղ» կո­միտեի անդամ Լեւոն Տեր-Պետ­րոսյանն ընտրվեց խորհրդարանի նախա­գահ։

1990-ի օգոստոսի 23-ին ըն­դուն­վեց «Անկախության հռչակագիրը», որը սկիզբ դրեց խորհրդային ոճի կառա­վա­րում ունեցող երկրից՝ անկախ ժողովր­դավարական պետություն կառուցման գործ­ըն­թացին։

Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզ­բից եւեթ միտ­ված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հա­կա­խորհրդային տրա­մա­դրություններն աճում էին աստիճանաբար, ինչը եւս Շարժ­ման՝ ներքեւից ուղ­ղորդ­ված լինելու ցուցիչներից է։ Նման գործընթացի հիմ­նական «մեղավորը» ըն­կալվում էր ժողովրդավարական վերափոխում­նե­րի կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղե­կա­վարությունն իր քայլերով։

Դրանց թվում էին՝ ժողովուրդների «լե­նին­յան» ո­րակվող ինք­նորոշման ի­րա­վուն­քի կիրառմանն ընդդիմանալը, սումգայիթյան իրա­դար­ձու­թյուններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համա­դրվել էին 1915-ի ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահա­տա­կան չտա­լը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գոր­ծո­ղու­­թյունները Հայաստանում եւ ԼՂԻՄ-ում, խորհրդային արժեքների («ճշ­մար­­տու­թյան հա­յելի» մամուլ, «ժողովուրդների անխախտ բարեկամության» գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, «ամենաարդար» դատական համակարգ եւ այլն) նկատ­մամբ հա­վա­տի կո­րուս­տը եւ այլն։

Արդյունքներից մեկն ինքնա­մաքր­ման գործընթացի ձեւավորումն էր. 1988 թվականի հուլիսից սկսեցին հանձնել կոմ­երի­տական տոմսերը, իսկ 1989-ից՝ զանգ­­վածաբար դուրս գալ նաեւ կո­մու­նիս­տական կուսակցության շարքերից։ Սկս­վեց նաեւ անցյալի ու ներկայի վե­րա­գնահատման գործընթաց, ինչը դրսեւորվում էր ժո­­ղովրդի միակա­մու­թյան արժեքի գիտակցման («Հույսներս մեզ վրա, հայեր»), ինք­­նուրույն գոր­ծե­լակերպի հնարավորության նկատմամբ հա­վատի աճի («Մենք պետք է կռվենք, եւ ոչ լաց լինենք»), հայության հանդեպ ռուս ժո­ղովրդի փրկարար դե­­րի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սա­սանման («Մոս­կ­­վա→Բաքու→Սումգայիթ»), ռուսական մշակութային ասիմիլ­յա­ցի­ա­յի դեմ պայ­քարի գի­տակցման («Հայ երեխային – հայկական դպրոց») եւ ինք­նու­թյան այլ ձեւափո­խում­ների մեջ։

Այսինքն, արտաքին եւ ներքին գործոններով պայ­մա­­նավորված գաղափարները, ծնվելով ներքեւներում, աստիճանաբար հա­սու­­նա­նա­լով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։

Հայկական հեղափոխությունն առաջինն էր նախկին ԽՍՀՄ տա­րած­քում ձեւավոր­ված ազգային-դեմոկրատական շարժումների եւ հեղափո­խու­թյուն­ների շարքում։ Շատ երեւույթներ Հայաստանում զարգանում էին ինք­նու­րույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց եւ գոր­ծող օրենք­ների շրջանակներում։

Ահա այս պատճառով ես չեմ բացա­ռում, որ Հայկական հե­ղա­փոխության հետա­զոտման ճանապարհով ձեռք բեր­ված գի­տելիքը կարող է եւ ա­ռաջարկել նոր, թերեւս նրբերանգային տար­րեր հե­ղա­փո­խությունների արդի տե­սու­թյունների մեջ։

Որպես կանոն ցանկացած առաջին երեւույթ ունի յուրահատկու­թյուն­ներ, որոնց իմա­­ցությունը կարող է նոր պարզաբանումներ բերել իրեն հա­ջոր­դող իրա­դար­ձու­թյուն­ների ու­սում­նասիրման գործում։ Ղարաբաղյան շար­­ժումը կամ Հայկական «չճա­նաչված» հե­­ղա­փո­խու­թյու­նը մինչ օրս Հա­յաս­­­տա­նում կամ արտերկրում դեռեւս չի դարձել հա­տուկ հետա­զո­տության ա­ռարկա հե­ղա­փոխությունների արդի տեսությունների լույ­սի ներքո, եր­բեք մաս­­նա­գիտորեն չի համե­մատվել 1980-ա­կան­ների վերջին-1990-ականների սկզ­բին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվ­րոպայի տա­րած­քում տեղ գտած հա­մանման ի­րա­­­դար­ձու­­թյուն­ների հետ։ Ահա սա այն խնդիրներից մեկն է, որ այսօր կանգ­նած է հայ հասարակագետների առաջ։

Ցանկացած երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելիս, թերեւս հաշ­վի է առ­ն­վում այդ երկրի ներուժը ոչ միայն ռազմական կամ տնտե­սա­կան, այլ նաեւ քա­ղա­քակրթական առումով. մի բան է, երբ դու գործ ունես հզոր բանակ ու տնտե­սու­թյուն, բայց մշակութային ոչ հարուստ ավան­դույթ­ներ ունեցող երկրի հետ, մեկ այլ բան, երբ քո հետաքրքրության առարկա պե­տությունը գուցե թե շատ ուժեղ չէ տն­տե­սապես, բայց նրա բնակիչները ու­նեն քաղաքակրթական ու մտա­վոր լուրջ ներուժ, նրանց ավանդույթները՝ հա­մապատասխան պայմանների պա­րագայում, կա­րող են որոշիչ դառնալ ազ­գային մոբիլիզացիայի համար, կրկնա­պատկել ու եռապատկել խոչըն­դոտ­­ները հաղթահարելու կարողությունները։

Այս­ինքն, այլ բան է, երբ Հա­յաս­տանի վերջին 20-25 տարվա պատմությանը նայում ես իբրեւ հարեւան պե­տու­թյունից տարածքներ ձեռք բերելու համար կոնֆլիկտի մեջ գտն­վող երկ­րի, մեկ այլ բան՝ երբ նրան դիտում ես որպես մի ժողովրդի, որը 20-րդ դարի վեր­ջում պայ­քարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, եւ հաղ­թեց նրան ոչ թե ու­ժով, այլ ազգային արժեքների վրա հենված ժո­ղո­վր­դա­վա­րա­կան, հեղա­փո­խա­կան այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վեր­ջո քան­դեց Բեռլինի պատը եւ պատ­մության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատ­մամբ ու­նե­ցած վախը։

Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ

Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության

Չճանաչված հեղա­փո­խու­թյուն
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի նոր մեկնաբանությունը
հաջորդը
Բունդեսթագը հաստատել է Կիեւին հեռահար զինատեսակներ փոխանցելու մասին բանաձեւը

Նման հոդվածներ

Սահմանադրական ուղի կամ հրապարակի իշխանությունը

18:00 | 21.02.2024

Արեւե­­լաեվրոպական «թավ­­շ­յա» հե­ղա­փո­խութ­յունների առաջնեկը

18:00 | 20.02.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն