• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 25-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 18:00 | 25.02.2024
Մհեր Արշակյան 18:00 | 25.02.2024

2013 թվականի փետրվարի 25-ին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է։ Այնուամենայնիվ, իր քվեն նա տվել է Անդրեաս Ղուկասյանին: «Ընտրությունս կատարել եմ այն մարդու օգտին, որը Երեւանում ցրտին հացադուլ էր հայտարարում այն ժամանակահատվածում, երբ որ ես տաք ծովափնյա երկրում արձակուրդի մեջ էի։ Ես բալանս եմ պահել իմ բանի համար»,- լրագրողներին ասում է պարոն Արսենյանը:

2014«Նաիրիտ» քիմիական գործարանի շուրջ խորհրդարանական քննարկումները տեղափոխվում են բառապաշարային նոր հարթություն: Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանին դուր չի գալիս, որ ՀՀԿ-ն իրենց մեղադրում է իրավիճակը շահարկելու մեջ: «Սիրելի մեծամասնություն, իզուր մի փորձեք, յան տվեք, մեր խմբակցությանը՝ դաշնակցությանը, քաղաքական շահարկումը չի կպնելու»,- ասում է բանաստեղծ Աղվան Վարդանյանը:

2015 Սամվել ՄկրտչյանԵրեւանի Գայի պողոտայի 27 հասցեում բացվում է Մեծ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հուշատախտակը: «… Ես կպատասխանեի, որ «Ուլիսես» -ն էի թարգմանում, եթե բախտս բերեր ու հարցնեիք, թե ինչով էր Պրն. Մկրտչյանը զբաղված Մեծ Թալանի տարիներին…»,- հիշում է Դավիթ Մաթեւոսյանը Սամվել Մկրտչյանի այս խոսքերը:

2016Վարդգես ԳասպարիԵրեւանում ըմբոստության ալիք է հասունանում ակտիվիստ Վարդգես Գասպարիին հարկադրաբար հոգեբուժարան ուղարկելու պատճառով: «Իշխանությունը պետք է հասկանա ու սթափվի եւ որեւէ կերպ չվտանգի Գասպարիի կյանքը»,- զգուշացնում է բողոքի մասնակից Սիփան Փաշինյանը:

2017Երեւանում տեղի է ունենում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը: Վարդան Օսկանյանը այդ համաժողովի ժամանակ հիշում է, թե ով է եղել ինքը, երբ իշխանություն ուներ. «Ես եղել եմ երկքաղաքացիության իրավունքի ջատագովը: Իմ աշխատանքի շնորհիվ է, որ ՀՀ են եկել Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքոյանը եւ այլն: Մենք երեքով՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես, բնազդով ենք ժողովրդավար»:

2018Միքայել եպիսկոպոս ԱջապահյանԳյումրեցիների մոտ կասկածներ կան, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արգելել է չմկրտված զինվորի դին դնել եկեղեցում: Բարձրաստիճան հոգեւորականը այսպես է հերքում մեղադրանքը. «Ես ասել եմ՝ եթե մկրտված չէ, կարելի է բավարարվել քաղաքացիական ծեսով, ինչպես որ էս ազգի մի զգալի մասն է թաղվում, նույնիսկ մկրտվածներ: Բոլոր մկրտվածներին եկեղեցի դնո՞ւմ եք: Չէ»:

2019ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ բանակում չծառայելը պետք է դարձնել անհնարին: «Շատ ընտանիքներ տեղափոխվում են Ամերիկա, որպեսզի երեխան այնտեղ ծնվի, անտեղի քաղաքացիություն ձեռք բերեն եւ խուսափեն Հայաստանում ծառայելուց»,- դժգոհում է իշխանական պատգամավորը:

2020ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնում է դատարանի մոտ ելույթ ունեցած բենզինի գողության համար մեղադրվող Սերժ Սարգսյանին, որը հայտարարել է, թե Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Բան չուներ խոսելու։ Հո գողացված բենզինից չէ՞ր խոսելու Սերժ Սարգսյանը։ Կամ գողացված ձայների ընտրությունների ժամանակ, էն կոռուպցիայից, որ իր ժամանակ տիրել է։ Չգիտե՞ս ինչի մասին խոսես, խոսիր Արցախից»,- ասում է Ալեն Սիմոնյանը:

2021հանրահավաք«Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վրաններով փակում է Բաղրամյան պողոտան: «Մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքի դավաճանի, հազարամյակի թշնամի, իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք, որ քննարկենք` ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից»,- հայտարարում է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

2022Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը դժվար դրության մեջ է դրել այնտեղ ապրող հայերին: ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ ցանկացողները Ուկրաինան կարող են լքել Լեհաստանով: «Ուկրաինայում ՀՀ դեսպանից հետաքրքրվել եմ՝ զոհերի շրջանում հայեր կան, թե ոչ, փառք Աստծո, չկան»,- ավելացնում է պատգամավորը:

2023Jeyhun BayramovԲաքուն արձագանքում է Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականին: «Ռուբեն Վարդանյանը, որ դրսից Ղարաբաղ եկավ կամ ուղարկվեց, խաղալով ինչ-որ խաղեր, Բաքվի համար չի կարող լինել բանակցությունների կողմ։ Նրա ետեւում կանգնած մարդիկ հասկացան, որ «Ռուբեն Վարդանյան պրոյեկտը» չի աշխատի»»,- ասում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | փետրվարի 24-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
Զախարովան Զելենսկուն մեղադրում է ուկրաինացիներին ստելու մեջ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն