• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 26-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 26.02.2024
aliq 19:00 | 26.02.2024

2013 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել. «Ծիծաղելի բան եք ասում»: Ոստիկանությունն, ըստ նրա, պարտավոր է արձագանքել Հովհաննիսյանի իշխանափոխության հանրահավաքներին. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա»։

2014Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կրթության նախարար Արմեն Աշոտյանին զգուշացնում է, որ պատժի այն ուսանողներին, որոնք Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ հայհոյում էին լրագրողներին: «Եթե գտնում եք, որ ավելի պինդ երիտասարդներ չկան, քան հանրապետականները, հավաստիացնում եմ, որ կան»,-Աշոտյանին տեղեկացնում է Փաշինյանը: «Նման ոճով հարցադրումը չեմ կարծում, որ կնպաստի, որ Ձեր հետեւից եկողների բանակը կմեծանա»,- պատգամավորին զգուշացնում է նախարարը:

2015 Առաքել ՄովսիսյանԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երբեք տարբերակում չի դնի՝ ով է ավելի լավ քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական այն առումով, որ մինչեւ հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց Հայաստանի տնտեսական գործընթացներին»:

2016Արմեն ՌուստամյանԽորհրդարանական բրիֆինգների հիմնական թեման ձերբակալված Վարդգես Գասպանին է՝ արդյո՞ք քաղբանտարկյալ է նա: «Մեզնից հետո քաղբանտարկյալներ չեն եղել: Մենք այն ժամանակ (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք-Մ. Ա.) պայքարել ենք իշխող ռեժիմի դեմ, կալանավորվել ենք, մի հատ էլ լինի, էլի կանեմ, ես չեմ ափսոսում իմ քայլերի համար, ու ես չեմ էլ ձգտել, որ ինձ համարեն քաղբանտարկյալ»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

2017ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Փարպի գյուղում հարձակվում են մի գյուղացու վրա, որն ասում է, որ ԱԺ ընտրություններին քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: «Ջահել են, խմել են, մի բան են արել: Ոչ մի բան չի եղել»,- իրավիճակը մեկնաբանում է Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանը:

2018Մտավորականության ներկայացուցիչները «շատ ճիշտ են համարում» Արմեն Սարգսյանի ընտրությունը որպես նախագահի թեկնածու: «Մեզ գալիս է որպես նախագահ մի մարդ, որը համաշխարհային համբավ ունի: Նա ոչ թե տեղական իմաստով մեծություն է, այլ մեծ ասպարեզ տեսած եւ մեծ փորձ ունեցող մարդ է»,- ասում է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

2019Pashinyan & TonoyanՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է, որ ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով մենք հավասար դուրս չենք գա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում, բայց դա նրան չի խանգարի կռվել: «Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասում է պաշտպանության նախարարը։

2020Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հողին է հավասարեցնում դատարանի մոտ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, ըստ որի Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ինքը բանակցելու ընթացքում պատրաստ է եղել այդ տարածքները հանձնի նաեւ՝ դեմը ինչ-որ ակնկալիքներ ունենալով, բայց այդ գործընթացն այնուամենայնիվ կասեցվեց, որովհետեւ Հայաստանում փոխվեց քաղաքական իշխանությունը»,- լրագրողին ասում է պարոն Քոչարյանը:

2021Լեւոն ԱրոնյանՄիջազգային գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը հեռանում է ՀՀ-ից: «Շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով»,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արոնյանը: «Չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել»,-հակադարձում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

2022Արշալույս ՄարգարյանՀայաստանի պետական պարտքը հասնում է աննախադեպ չափերի՝ նախորդ ամսվա վերջին մոտենալով 9 միլիարդ 282 միլիոն դոլարի։ «Պարտքը անընդհատ ֆիզիկական աճելու է, այդտեղ կարեւոր է, թե տնտեսությունն ինչ տեմպով է աճել: Եթե տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, ի սեր Աստծո, թող աճի, դա միայն օգուտ կբերի երկրին, եթե այդ ներգրավված միջոցները արդյունավետ են օգտագործվում»,- ասում է Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

2023Դավիթ ԳալստյանՄիանշանակ չեն ընդունում Արցախի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: «Եթե պարզվի, որ այդ հանդիպման ընթացքում ընդունվել են Ադրբեջանի առաջ քաշած պայմաները, ապա դրանք ոչ թե բանակցությունների սկիզբը կլինեն, այլ Արցախի կործանում»,- ասում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը մարտի 1-ին կուղեւորվի Թուրքիա
հաջորդը
Թուրքիան կբացի սահմանները, եթե Երեւանի եւ Բաքվի միջեւ լուծվեն բոլոր խնդիրները․ թուրք պատգամավոր

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն