• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 27-ը՝ անցած 11 տարում

aliq 19:30 | 27.02.2024
aliq 19:30 | 27.02.2024

2013 թվականի փետրվարի 27-ին տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ միայն կայացած միջին խավը կարող է լինել անկեղծ ընտրությունների երաշխիք. «Եթե մենք ունենանք միջին խավ, նրանք կարող են ոտքի կանգնել, դժգոհել, կազմակերպված ձեւով, այլ ոչ թե հեղափոխության ձեւով: Այսինքն՝ նրանք չեն ընդունի ընտրակաշառքը ու տեր կկանգնեն իրենց ձայնին»։

2014ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չոգեւորվել Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությամբ, երբ Մայդանը իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Ովքեր մտածում են, որ Հայաստանում Մայդան կլինի, թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի»,- անիծում է պարոն Սահակյանը:

2015«Մարտի մեկ» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը հայտարարում է, որ մարտի 1-ի առնվազն չորս զոհերի մարդասպանները հայտնի են, եթե լինի դատավարություն, ապա ամեն ինչ ի հայտ կգա: «Այսօր այդ մարդասպաններն ազատ շրջում են, մենք գտնվում ենք բացահայտված մարդասպանների երկրում»,- ասում է Առաքել Սեմիրջյանը:

2016 Մանվել ԳրիգորյանԵրկրապահների նախագահ Մանվել Գրիգորյանը միշտ է պատրաստ գնալ առաջնագիծ ու կռվել ադրբեջանցու դեմ. «Հենց ասի ՀՀ նախագահը, կհայտնվենք առաջնագծում»։

2017ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարում է, որ դուրս է գալիս քաղաքականությունից. «Համ ես ձեզնից կպրծնեմ, համ դուք` ինձնից»։

2018Մարգարիտ Եսայան«Դուք սիրված եք»,- ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Կոստանյանին ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ»։

2019ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ, որ ուժային մեթոդներով ճնշում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որպեսզի նա հրաժարական տա: «Այն օրը, երբ որ կապացուցվի, որ որեւէ ոստիկանական, կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»,- ասում է նախարարը:

2020Աղամալ ՀարությունյանՎերաքննիչ քրեական դատարանում մեկնարկում է 19 տարի առաջ Երեւանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը վերանայելու Գլխավոր դատախազության դիմումի քննությունը։ «Մի քանի հոգով են ծեծել, սպանել, բայց մենակ Աղամալ Հարությունյանի վրա է գործ հարուցվել, որ իբր անզգուշությամբ մահ է պատճառել, ուղղակի մի անգամ բրդել է, ընկել եւ մահացել է»,- ասում է սպանվածի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը:

2021Օնիկ ԳասպարյանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր անց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն առարկություններով վերադարձնում է վարչապետին: «Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես եւ բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին»,- հայտարարում է Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

2022ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դուր չի գալիս, որ «այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ» հրճվում են Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներով: «Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդմոն Մարուքյանը:

2023Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի սրտով չէ, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը պատգամավորներին զրկում է բարձրաստիճան պաշտոնյաների առողջության մասին տվյալներ ձեռք բերելու հնարավորությունից: «Ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ պաշտոնյաները չեն տառապում հոգեկան հիվանդությամբ, բայց ԱԺ-ն որոշել է, որ այդ մարդը պետք է դառնա վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ»,- դժգոհում է դաշնակցական պատգամավորը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկու գալը ցույց կտա, որ Երեւանը Մոսկվայի դեմ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ազատում է պատասխանատվությունից
հաջորդը
Երկուսը մեկի մեջ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն