• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 1-ը՝ անցած 11 տարում

aliq 19:30 | 01.03.2024
aliq 19:30 | 01.03.2024
Ֆորշ

2013 թվականի մարտի 1-ին երգիչ Ֆորշը գոհ է, որ երիտասարդությունը դժգոհում նախագահի ընտրությունների արդյունքներից, որում հաղթել է իշխանության թեկնածուն, բայց եւ ուրախ է, որ ընտրվածը Րաֆֆի Հովհաննիսիյանը չէ: «Ես գոհ եմ դրանից, որովհետեւ ավելի լավ ա Սերժ Սարգսյանը լինի, որովհետեւ ինքը չորս տարի ա կառավարում է էս երկիրը եւ գիտի ով ում բարեկամն է»:

2014ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանն առաջարկում է մշակել խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Այդ իմաստով նա կարեւորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դերը. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»:

2015Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը մարգարեանում է. «Մարտի 1-ի երբեք էջը չի փակվելու, անհնար ա»:

2016մարտի 1Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդամենը չի հերքում, որ բանակը մարտի 1-ին եղել է Երեւանի փողոցներում. «Բանակը ներքաղաքական նպատակներով չի օգտագործվել, բանակը օգտագործվել է համապատասխան ընդունված որոշման համաձայն եւ այն միայնումիայն իրականացրել է կարեւորագույն օբյեկտների պաշտպանություն»:

2017Իշխող «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ընտրություններից առաջ անդրադառնում է Սերժ Սարգսյանի երկու տարի առաջ արած այն հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումներից հետո չի հավակնելու Հայաստանի նախագահի եւ վարչապետի պաշտոնին. «Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ, նա ընտրվել է ՀՀԿ նախագահ առաջիկա երեք տարիների համար»:

2018Մասնագետներն ահազանգում են, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերում մարտի 1-ի դեպքերը ներկայացված են թերի եւ միակողմանի, նոր սերունդը չգիտի, թե ինչու սպանվեց 10 հոգի: «90-ականների վերջի սերունդը եւ 2000-ականների սկզբի սերունդը չգիտի, թե մարտի 1-ն ընդհանրապես ինչ է: Այն կարգի աղոտ պատկերացումներ ունեն Մարտի 1-ի մասին, ասես մ․թ․ա․ 93 թվի Կապադովկիայի բռնազավթման մասին»,- ասում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

2019Արթուր ՎանեցյանԼեռնային Ղարաբաղում գտնվող ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը արցախյան առաջին պատերազմի ժամանակ գրաված տարածքներ այցելելով հայտարարում է՝ մենք շարունակելու ենք ապրել այս հողերի վրա. «Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը»:

2020Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Գոռ Քլոյանը երջանիկ է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դատվում է իր բառերով «սալյարկայի» գողության համար. «Առաջին ծիծեռնակներն ա, որ Սերժ Սարգսյանը «սալյարկա» գողանալու համար դատվում ա, հլը դրանից հետո շատ գործեր կբացահայտվի, թե Սերժ Սարգսյանն ինչեր է արել, Ռոբերտ Քոչարյանն ինչեր ա արել»:

2021Հայաստանում լարված է ներքաղաքական իրավիճակը: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո բանակը եւ քաղաքական ղեկավարությունը Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ միմյանց են մեղադրում պարտության համար: Վարչապետը բանակի ղեկավարությանը մեղադրում է հեղաշրջման փորձի համար. «Այն գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն նման գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ, ուղղակի չի կարող ունենալ»:

2022Տիգրան ԵգորյանՀայաստանի հանրությունը կրկին հիասթափված է մարտի 1-ի գործով՝ ոչ մի մեղավոր բացահայտված չէ ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրում 10 զոհերի սպանության համար: Այս գործն ըստ էության փակվեց, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը: Փաստաբան Տիգրան Եգորյանը արդարության վերականգնման համար դիմում է եվրոպական դատարան. «Մեր ակնկալած եվրոպական դատարանի վճռով պետք է փաստվի, որ ՀՀ-ն ձախողել է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննության իրավունքի պաշտպանությունն ու ապահովումը»:

2023Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի եւ մարտի 1-ի կազմակերպիչ հիմնական կասկածյալների միջեւ կարող էին ստվերային պայմանավորվածություններ լինել, որ մարտի 1-ը չի էլ բացահայտվելու. «Մենք շատ լավ տեսանք, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինչ ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես հիմնական այլընտրանք, եւ նաեւ դրա շնորհիվ Փաշինյանը կարողացավ վերարտադրել իր իշխանությունը»:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե Ռուսաստանը հեռանա, իր ետեւից արյուն ու ավեր է թողելու. դա լինելու է մեր արյունը
հաջորդը
Աստված հեռու պահի

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն