• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 3-ը՝ անցած 11 տարում

aliq 19:30 | 03.03.2024
aliq 19:30 | 03.03.2024

2013 թվականի մարտի 3-ին Հայաստանում հարցվածների մոտ 55%-ը համոզված է, որ Ստալինն իմաստուն կառավարիչ էր։ Նրա նկատմամբ անտարբեր է հարցվածների 25%-ը, մյուս 25% -ը հարգում կամ հավանության է արժանացնում, 35%-ը բացասական զգացմունքներ ունի: Հարցվածների միայն 8 տոկոսը չգիտի, թե ով է Ստալինը:

2014Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանում է Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը, որտեղ վերջինս հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանը Հայաստանի համար կարող է դառնալ Բիձինա Իվանիշվիլի։ «Ինձ համար առավել է Գագիկ Ծառուկյանը, բայց դա չի նշանակում, որ ով որ առավել է, երկրի նախագահ է»:

2015ԲՀԿ-ում մթնոլորտը նյարդային է: Խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հակված չէ պատասխանելու Ծառուկյանին վերաբերվող հարցերին: Նա չի բացառում, որ կարող է հարվածել, եթե հարցերը շարունակվեն։ «Դավայ, դու գնա քո գործով զբաղվի: Որ շատ համը հանես, կարող ա խփեմ»,- ասում է ԲՀԿ-ական գործիչը:

2016 Հերիքնազ Տիգրանյան«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը դժգոհում է Հանրապետական իշխանության Ընտրական օրենսգրքի նոր նախագծից․ «Այնքան են սահմանափակել ընտրողի, վստահված անձի եւ լրագրոների հնարավորությունները, որ կարծես թե փորձում են ընտրական գործընթացը հեռու պահել անգամ հանրային աչքից»:

2017«Ելք» դաշինք«Ելք» դաշինքը հնարավոր է համարում հետընտրական կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ Հանրապետականից բացի: Չնայած դրան, չեն բացառում, որ մյուս ուժերը՝ մասնավորապես ԲՀԿ-ն ու Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն ավելի շուտ կհամագործակցեն Հանրապետականի, քան՝ «Ելքի» հետ։ «Հիմա եթե իրանք հայտարարեն, որ իրենք էլ են բացառում… Բայց մենք չենք բացառում իրանց կոալիցիա կազմելը Հանրապետականի հետ»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

2018Գործարկվում է Երեւան-Գյումրի արագընթաց գնացքը, որի մեկ տոմսն արժե 2500 դրամ։ Տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանի համար դա առանձնապես թանկ չէ․ «Այլընտրանքը նաեւ երթուղային տաքսիներն են»։

2019Խորենացու 13Քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանը դժգոհ է, որ նոր իշխանությունները քանդել են Խորենացու 13 հասցեում գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքի ճակատային մասը։ «Եթե այդպես լինի՝ Օպերան էլ իրենից մշակութային արժեք չի ներկայացնում, ուրեմն բռնենք քանդենք, դա էնքան հարաբերական է»,- ասում է քանդակագործը։

2020Հայաստանը մերժում է որեւէ ընկալում, որով Թուրքիան կարող է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ: Հայաստանի արտգործնախարարը դրան պատասխանում է Ավետարանից արված մեջբերումով՝ բժիշկ, քո անձը բժշկիր։ «Լուծման գործընթացում եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ, ապա նրա լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման եւ բանակցային գործընթացին ուղղված քայլերից»,- ասում է ՔՊ-ական պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

2021Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երկրին անհրաժեշտ են խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ Փաշինյանը ոչ թե դավաճան է, այլ՝ թշնամի, որի դեմ պայքարելու բոլոր ձեւերն օրինական են։ «Կարող է իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Ես ձեզ ասեմ, այս ժողովրդի մեջ մի 5 հազար երիտասարդներ կան, որոնք հիասթափվում են, ասում են եկեք գնանք ջարդենք, էս շենքը վերցնենք, այն շենքը: Սպասեք, ձեր կարիքը կարող ա գա»,- ասում է ընդդիմության վարչապետի թեկնածուն:

2022Վահագն ԽաչատուրյանԱԺ-ն Հայաստանի նախագահ է ընտրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին։ «Համոզված եղեք, որ ես ոչ ակտիվ ոչ ոչ ակտիվ անգործության չեմ մատնվելու»,- ասում է նորընտիր նախագահը։

2023Արցախի Անվտանգության խորհուրդը շարունակում է պնդել, որ ոչ ոք շրջափակման մեջ գտնվող այս հողում Ադրբեջանի հետ ինտեգրման վերաբերյալ բանակցություններ չի վարում։ «Ստեփանակերտ-Բաքու շփումները միայն հրատապ հումանիտար հարցեր քննարկելու համար են»,- հայտարարում է Արցախի ԱԽ-ն։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դասալիքների մեկնաբանը
հաջորդը
Անպաշտպան դատապաշտպանները

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն