• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 4-ը՝ անցած 11 տարում

aliq 20:15 | 04.03.2024
aliq 20:15 | 04.03.2024

2013 թվականի այս օրերին Հայաստանում աղմկահարույց դեպք էր արձանագրվել՝ Արմավիրում կաթնախառնուրդ ուտելուց հետո մահանում է երկու երեխա: Մանկաբույժը գրեթե համոզված է, թե որտեղ են սխալվել երեխաների ծնողները։ «Կաթնախառնուրդը օգտագործելուց հետո մնացորդը անպայման պետք է թափել, ջուրը պետք է եռացնել, հետո կաթնախառնուրդի օգտագործմանը համապատասխան ջերմաստիճանի իջեցնել»,- ասում է մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը:

2014 Ռուբեն ԳեւորգյանԱզգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը հանրությանը ներկայանում է սեփական բանաստեղծություններով, որոնցում իրեն տանջող հարցերի պատասխաններն են։ «Խորհում ես եւ անվերջ խորհում, խոսիր, որ սիրտդ ճաք չտա, թունելի վերջում չկա լույս, վառանյոկ է, կռուգոմ սուկեք են, մարդ չկա»,- տեսախցիկի առաջ մեծ խրոխտությամբ կարդում է ԲՀԿ-ական պատգամավորը։ :

2015Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, որով երկիրը նախագահական կառավարումից անցնում է վարչապետական կառավարման, այս տարվա վերջին կդրվի հանրաքվեի։ «Բայց նաեւ քննարկումները կշարունակվեն, որովհետեւ տարբեր մեկնություններ կան, տարբեր մոտեցումներ կան թե կուսակցությունում եւ թե այլ կուսակցություններում»,- ասում է ԱԺ խոսնակը։

2016Կառավարությունը ներկայացնում է եռամյա ծրագիր Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով։ Ծրագիրը պետք է նպաստի ծնելիության աճին։ Հենց ծրագրի ներկայացման սկզբից կառավարությունը ժողովրդին հիշեցնում է, որ բյուջեում փող չկա։ «Ձեր պապերը, ձեր ծնողները շատ ավելի վատ պայմաններում են ապրել եւ ավելի շատ երեխաներ են ունեցել։ Ասել, որ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, երեխաներ չենք ունենում, անհասկանալի է»,-  ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

2017Ալիկ ՍարգսյանԶենքի կիրառմամբ ծեծկռտուք է տեղի ունենում Արտաշատի կենտրոնական հրապարակում գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի առջեւ, որի մասնակիցներից մեկը նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի վարորդն է: Պարոն Սարգսյանը կոչ է անում ծեծը չքաղաքականացնել, աղջկա թեմա է։ «Իմ վարորդի տղան իր բարեկամուհու չգիտեմ, ինքնասիրության, արժանապատվության հետ կապված վիճաբանություն է եղել ե՞րբ, չգիտեմ, երեւի նախադեպն էղել ա երեկ։ Կապ չունի ընդհանրապես քաղաքականության հետ, Էդ տղեն ուզում ա տղուս քենուն, զգուշացնումա, որ աղջիկը քեզ չի ուզում, նեղություն մի տուր աղջկան: Եվ դա առաջին օրը չի, ոչ էլ տասը օրվա․․․ երկար պատմություն ա»,- թեման փակում է ՀՀ նախկին ոստիկանապետը:

2018ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հասկանում 7,5 տոկոս տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը Հայաստանից։ «Հայտնի հնարք. նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի»,- ասում է Հրանտ Բագրատյանը։

2019«Տրոյկա Դիալոգ» ընկերությունԿոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) հրապարակում է տվյալներ, ըստ որոնց ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար։ Վարդանյանն ընդունում է՝ ինքը հրեշտակ չէ։ «Ռուսաստանում դու ունես երեք ուղի՝ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոնֆորմիստ։ Ես նախընտրել եմ լինել երրորդը»,- ասել է հայազգի գործարարը։

2020ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն առանձնապես մտահոգված չէ, որ երկու օր առաջ հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարն ու Մինսկի խմբի երեք համանախագահները։ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան որեւէ դերակատարություն ունենալ չի կարող»,- պնդում է Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

2021 թերթՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակցում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Նիկոլ Փաշինյանին տապալելու գործում։ «Վազգեն Մանուկյանն արժանի մարդ է, եւ նա պատրաստ է մեկ տարով իր վրա վերցնել այդ առաքելությունը, եթե իհարկե ամեն ինչ ընդդիմության ծրագրով ընթանա, եւ նա գլխավորի ժամանակավոր կառավարությունը»,- ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընացքում ասում է Ռոբերտ Քոչարյանը։

2022հայկական կոնյակԳինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը տեղեկացնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ամբողջությամբ դադարեցվել է հայկական կոնյակի ու գինու արտահանումը Ռուսաստան։ «Ունեն կուրսի մեծ տատանում։ Դոլարով չեն կարողանում էկվիվալենտ կերպով փոխհատուցել, ռուբլով էլ մենք չենք ուզում, որ իրենք փոխանցեն»,- պարզաբանում է Ավագ Հարությունյանը։

2023 Վահան ՔերոբյանՀայաստանում շարունակվում է գյուղատնտեսության անկումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գիտի թե ինչու է այդպես․ «Մարդիկ պետք է գյուղատնտեսությանը ոչ թե սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից նայեն, այլ բիզնեսի. փող ունեն, թող մշակեն, չունեն՝ չէ, ու եթե չի ստացվում, պետք է այլ գործով զբաղվեն»:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական ագրեսիայի համախմբող նշանակությունը․ Ուկրաինա
հաջորդը
Դեղատներն ու մարդիկ պատրա՞ստ են էլեկտրոնային դեղատոմսերին

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն