• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 5-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 05.03.2024
aliq 19:00 | 05.03.2024
Վարդան Սեդրակյան

2013 թվականի մարտի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորում է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Հայրիկյանը նրան չի ճանաչում: «Չեմ խորանում, քանի որ վստահ եմ, որ նա միջնորդ պատվիրատու կլինի։ Իմ կյանքի փորձն է թույլ տալիս ինձ նման կարծիք ունենալ»,-ասում է ԱԻՄ նախագահը:

2014 Ահարոն ԱդիբեկյանՍոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բացառում է, որ Հայաստանում երբեւէ թավշյա հեղափոխություն կարող է լինել: «Հայերը թամաշա անող ազգ են, սիրում են միշտ հանդիսատեսի դերում լինել։ Ուրիշ երկրներում կարող են անգամ հեղափոխության առաջնորդ դառնալ, բայց սեփական հայրենիքում մանուկի պես դժվարություններից ճնշվում են, դրա համար էլ արտագաղթում են»,- համոզված է նա:

2015ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության արտահերթ համագումարում հայտարարում է, որ ինքն այլեւս ԲՀԿ-ի հետ կապ չունի. «Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ»։

20161999-ի հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով իշխանությունների մասին հատուկ խոսք ունի ասելու ՀՀ նախկին վարչապետի մայրը: «Բերեցին հոկտեմբերի 27-ը սարքեցին, մարտի 1-ը սարքեցին։ Սա անելո՞ւ բան էր, բա։ Հիմա իրենք իրենց աթոռներն առած՝ նստել են։ Բա այս ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի»,-ասում է Գրետա Սարգսյանը:

2017Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԱԺ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը հայտարարում է, որ իշխանափոխության է գնում: «Հերիք է, որ անարդարությունը բախի նրանց դռները»,-հայտարարում է դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

2018ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը գործող վարչապետ Կարեն Կարապետյանին չի տեսնում այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնում, որին հավակնում է Սերժ Սարգսյանը: «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից»,-փաստարկում է գեներալը:

2019 Սասուն ՄիքայելյանԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը համոզված է, որ Փաշինյանի իշխանությանը հող տալու մեջ մեղադրողները իրենց շահերն են հետապնդում: «Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

2020ԲայրաքթարՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոր իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինչպես է պայքարում թուրքական «Բայրաքթարների» դեմ։ «Այդ դրոնները վաղը գալու են Ղարաբաղի վրա։ Դրոնների դեմ համապատասխան ստորաբաժանում չունենք, մեզ պետք է ստեղծել դրոնային հրետանի»,- ասում է Հրանտ Բագրատյանը։

2021Գեղամ Մանուկյան«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ շարժումը ԱԺ արտահերթ ընտրությունների օրակարգ չունի, միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հեռացումն է: «Վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ գնալ ընտրությունների նշանակում է լեգիտիմացնել բոլոր կորուստները, նշանակում է լեգիտիմացնել բոլոր հանցավոր գործողությունները եւ դրա ողբերգական հետեւանքը հայ ժողովրդի համար»,-ասում է ՀՅԴ-ականը:

2022Անդրեյ ԱրեշեւՌուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը հայերի համար վտանգավոր չի համարում ռուս-ադրբեջանական նոր դաշնագիրը: «Որքան կանխատեսելի լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այնքան դա դրականորեն կանդրադառնա ռուս խաղաղապահների պաշտպանության տակ գտնվող Ղարաբաղի վրա»,-հավատացնում է քաղաքագետը:

2023Ադրբեջանը Ղարաբաղի Շուշի-Լաչին ճանապարհահատվածում դիվերսիոն հարձակում է գործում հայկական ոստիկանական մեքենայի վրա եւ սպանում երեք ոստիկանի: «Հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, մենք փորձել ենք ստուգել մեքենաները, ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել»,-հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ կայցելի մարտի 7-8-ը․ Reuters
հաջորդը
ԵՄ-ն հօգուտ Ադրբեջանի քայլ է անում, առաջարկում է Թուրքիայի մոդերատորությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն