• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 7-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 07.03.2024
aliq 19:00 | 07.03.2024

2013 թվականի մարտի 7-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բաց նամակ է գրում իր կուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանին, որի ազատ հայտարարությունների ձեռքը, ըստ մամուլի, ՀՀԿ վերնախավը կրակն է ընկել: «Հոգեվերլուծաբաններին եմ թողնում «խիյարացավով» տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը»,- գրում է Աշոտյանը Շուշանի կյանքը «թունավորողների» մասին:

2014 «Դեմ եմ»«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ֆինանսների նախարարության մոտ բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի: «Դեմ եմ»-ի անդամները 15 րոպե ժամանակ տվեցին նախարար Դավիթ Սարգսյանին, որպեսզի իջնի: «Դավո, իջի»,- հընթացս բղավում են նրանք:

2015ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը գործող ընդդիմության մեջ տեսնում է առողջ ուժերի, որոնց շնորհիվ ընտրությունները հետընտրական ցնցումների չեն հանգեցնի. «Հիմա չեմ ուզում անուններ տալ, հենց մի հատ ընդդիմադիրի գովում ենք, ասում եք իշխանության հաճախորդն է»։

2016Ժիրայր Սեֆիլյան«Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարում է, որ մինչեւ 2016-ի ապրիլի 24-ը պետք է ազատվել Սերժ Սարգսյանի ռեժիմից: Իսկ եթե չհաջողվի՞: «Եթե ժամկետը անցնի, այնպես չէ, որ կաղապարված է ամեն ինչ, կվերանայվի: Ամեն ինչ կարելի է վերանայել, վերաիմաստավորել եւ նոր կարգախոսներով առաջնորդվել»,- հայտարարում է Ժիրայր Սեֆիլյանը:

2017«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի մարզերում նախընտրական քարոզարշավ իրականացնելու առաջին երկու օրվա տպավորությունն այսպիսին է. «Հավաքները ցույց են տալիս, որ մարդիկ իշխող կուսակցությունից վախենում են։ Մարդիկ ասում են՝ մենք ձեզ կաջակցենք, մենք ձեր կողքին ենք, բայց պետք չի որ մենք գանք, որեւէ տեղ երեւանք»:

2018ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ ՀՀ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց իրեն պետք է ճիշտ հասկանալ. «Երբ իմ ՀՀԿ-ական գործընկերներն ասում են՝ անփոխարինելի, նկատի չունեն՝ եթե մեր կուսակցության առաջնորդը չլինի, աշխարհը շուռ կգա կամ կյանքը կանգ կառնի ՀՀ-ում»:

2019Իշխանությունից զրկված ՀՀԿ-ական Շարմազանովը նույնիսկ չգիտի՝ մասնակցելո՞ւ է ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց դա ոչինչ չի նշանակում. «Հայաստանում չի լինելու որեւէ լուրջ քաղաքական գործընթաց, որը չանցնի Մելիք Ադամյանի (ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ.) մոտով»:

2020ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մի խումբ կանանց ընդունելով իր նստավայրում, փորձում է նրանց հասկացնել, թե ինչ բացառիկ բան է, որ իրենք հայ են. «Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն»:

2021Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Վահրամ Բաղդասարյանը հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որպեսզի իմանա՝ ստորագրելո՞ւ է նա վարչապետի դիմումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին: «Իր վերջնական դիրքորոշումը մինչեւ այս պահը մեզ հայտնի չէ»,- հանդիպումից հետո ասում է շարժման անդամ Գեղամ Մանուկյանը:

2022Վահագն ԱլեքսանյանԻշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությունում։ «Կարեւոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը։ Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում Ռուսաստանի Դաշնության տարածք առնվազն էս պահին հավանական ես չեմ համարում»,- ասում է Վահագն Ալեքսանյանը։

2023Սերժ ՍարգսյանՀայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Արցախում ու Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, եթե փոխվի բանակցողը: «Իրավիճակը, այո, շատ դժվար կլինի, ով որ նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է»,- ասում է Սերժ Սարգսյանը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը համաձայն չէ իսրայելական պայմաններով փախստականների վերադարձի հետ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն