• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 8-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 08.03.2024
aliq 19:00 | 08.03.2024

2013 թվականի մարտի 8-ին ՀՀ նախագահի պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը զայրացել է Գալուստ Սահակյանի վրա, որը հայտարարել է, թե նախագահ դառնալը նրա մանկության երազանքն է եղել ՀՀ: «Կանանց տոնի կապակվությամբ ողջունենք նրան, ոչ միայն երիտասարդներն են չարաճճի բաներ անում եւ ասում, այլ նաեւ նա»,- պատասխանում է պարոն Հովհաննիսյանը:

2014ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորում է հայ կանանց մարտի 8-ը, քանի որ նրանց շնորհիվ մեր բանակն առանց զինվորի չի մնում. «Ձեզնից շատերն անդառնալի կորուստներ ունեցան` հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում»:

2015կակաչՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջին անգամ է նոր պաշտոնում շնորհավորում հայ կանանց օրը. «Կնոջ գնահատականը պիտի լինի ամեն օր, ընտանիքում թե աշխատավայրում, տանը թե փողոցում, սովորական առօրյայում թե տոնական հանդիսության ժամանակ»:

2016Արազ ԱզիմովԱդրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը երազում է ընդլայնել Մինսկի խմբի կազմը. «Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել»։

2017ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը լրագրողներին տեղեկացնում է, թե ինչպես են այսօր նշել մարտի 8-ը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ սիրում է կանանց՝ շատ սիրում է ինձ, իր թոռնուհուն՝ Լյուսյային, դրա համար առաջին շնորհավորանքները մենք ստացել ենք մեր պապիկից ու ամուսնուց»։

2018ոչխարներՍյունիքի մարզում վարչապետ Կարեն Կարապետյանը շատ արագ է գլխի ընկնում, թե որն է այդ տարածքի գլխավոր «ֆիշկան». «Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետեւ Իրանի շուկան շատ մեծ է»:

2019Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայ-իսրայելական հարաբերությունների լավացումը պատկերացնում է այսպես. ՝ հայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան, որպեսզի այդ երկիրը մեզ էլ զենքեր վաճառի, ինչպես՝ Ադրբեջանին: «Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձեւով կարողանանք զսպել»,- ասում է Արմեն Սմբատյանը:

2020Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումների է: Նա տեղեկություններ ունի, որ իշխանությունը փող է բաժանում Արայիկ Հարությունյանի համար: «Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Երեկ հանդիպել եմ նախագահին։ Խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատերլի են»,- Ասկերանում դժգոհում է Վիտալի Բալասանյանը:

2021Իշխան ՍաղաթելյանՎարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» սպասում է նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը՝ ստորագրե՞լ ԳՇ պետի պաշտոնանկության վարչապետի դիմումը, թե չստորագրել, որ որոշեն, թե ինչպես են շարունակում պայքարը։ «էս չափառը թռնենք շենքը վերցնե՞նք, դա 10 րոպեի գործ է, որ օրը, որ ժամին պետք լինի, դա անելու ենք ու ոչ միայն սա»,- հետագա գործողությունների մասին ասում է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը:

2022Ալեն ՍիմոնյանԿանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում»,- գրում է ԱԺ նախագահը:

2023Արցախցի կանայք տոն նշելու տրամադրություն չունեն: Արդեն երեք ամիս այդ երկիրը գտնվում է Ադրբեջանի տոտալ շրջափակման տակ: «Ուղղակի Ստեփանակերտում արեւ է, միայն դա է տրամադրություն բարձրացնում»,- ասում է արցախցի Ռուզան Հովհաննիսյանը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չուլոչնու առաջին կին ինժեները
հաջորդը
Փաշինյանը Պուտինի հետ խաղեր է խաղում, նա կապ չունի եվրոպական արժեքների հետ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն