• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 9-ը՝ անցած 11 տարում

aliq 19:30 | 09.03.2024
aliq 19:30 | 09.03.2024
ծաղրանկար

«ՍԴ-ն հակասահմանադրական է համարում ցուցակների հրապարակումը»,- հայտարարում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին։

2013ԲՀԿ, «Ժառանգություն» եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ՀՅԴ գրասենյակում: Հանդիպումից հետո նրանք հրաժարվում են հայտնել, թե որն է միավորման օրակարգը: «Դաշնակցությունը պատրաստ է դրան, անգամ իր որոշակի հավակնությունները սահմանափակելու գնով»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

2014 Գագիկ ԾառուկյանՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական աշխուժություն ընթանում է իշխանությունների թույլտվությամբ. «Ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը իր շուրթերով կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը»։

2015ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանն իրեն միշտ հիշում է ընդդիմության դեմ պայքարում։ Չի էլ զարմանում, որ 1990 թվականից ստեղծված Հանրապետականը Հայաստանի անկախ պատմության մեջ երբեւէ ընդդիմություն չի եղել. «Հանրապետականը ինչպե՞ս կարող է ընդդիմություն եղած լինել, երբ որ միշտ իշխանության է եղել»։

2016Քաղաքական դաշտի հիմնական թեման Ընտրական օրենսգիրքը փոխելու հրամայականն է, որով պիտի հնարավոր դառնա ընտրություններին մասնակցածների ցուցակների հետընտրական հրապարակումը: «ՍԴ-ն հակասահմանադրական է համարում ցուցակների հրապարակումը»,- միանգամից հայտարարում է ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը:

2017Նիկոլ ՓաշինյանՄալաթիա Սեբաստիա համայնքում ԱԺ նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում՝ քվեարկել առանց ընտրակաշառքի: Քաղաքացիներից մեկը նրա հետեւից գոռում է. «Մեջը փող կա՞, փող տուր ընտրեմ»: Փաշինյանը հակադարձում է. «Կարո՞ղ ա գիտես դախլ ա՝ փող լինի, գնա Սամվել Ալեքսանյանից ուզի փող»:

2018«Եվրոպական պլանավորման խորհրդաժողովին» մասնակցող հոլանդացի ուսանող Իրու Ռոբժոմը համոզված է, որ Եվրամիությանը մերձենալու ճանապարհին Հայաստանը լուրջ խնդիրների կբախվի. «Եթե պատրաստվում եք դա անել որպես առանց սահմանների եվրոպայի մաս, պիտի ճանապարհ գտնենք, անհրաժեշտ կլինի միացնել կամ Թուրքիային կամ Ռուսաստանին, խնդիրն այն է, որ շատ մարդիկ դեմ են այս երկու պետությունների եվրաինտեգրմանը, այդ իսկ պատճառով ես համոզված չեմ, որ դա մի օր տեղի կունենա»:

2019Արթուր ՎանեցյանԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ստիպված է պարզաբանել, թե ինչ նկատի ուներ մի քանի օր առաջ, երբ ասում էր, թե Ադրբեջանին ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք: «Այդ հայտարարությունը կատարել եմ որպես պրոֆեսիոնալ սպա, որին մտահոգում են Ադրբեջանի հռետորաբանությունը եւ այնտեղից հնչող սպառնալիքները, որոնք խարխլում են բացառապես խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասում է Վանեցյանը:

2020Lusavor Hayastan logoՍահմանադրական փոփոխությունների գործընթացն անօրինական որակած «Լուսավոր Հայաստանը», որը չի մասնակցում հանրաքվեի քարոզարշավին, համոզված է, որ իշխանության քարոզած «Այո»-ն կհաղթի: «Ժողովուրդը վստահում է իշխանությանը, եւ, հետեւաբար, մտահոգություն ես չունեմ, որ կարող է չանցնի»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

2021ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրում Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնից ազատելու վարչապետի դիմումը: «Նախագահը մինչ այս պահը որեւիցե ձեւով վարչապետի որոշումը չի բողոքարկել եւ չի էլ ստորագրել։ Իսկ օրենքը հստակ նշում է, որ այդ պարագայում օրենքը իրավունքի ուժով սկսում է գործել»,- ասում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

2022Վահագն ԽաչատուրյանԸնդդիմությունը հրաժարվում է ԱԺ-ում մասնակցել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը: «Ինքը Նիկոլ Փաշինյանի նախագահն է, իսկ Նիկոլ Փաշինյանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու որեւէ reason մենք չենք տեսնում»,- ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

2023 Իլհամ ԱլիեւԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «լուսավոր ապագա» է խոստանում ԼՂ-ում մնացած մոտ 100 հազար հայերին: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին»,- ասում է Իլհամ Ալիեւը Բաքվում մեկնարկած 10-րդ Գլոբալ համաժողովի ժամանակ:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ. Ալլահի կտակած հողի պահապանները-2
հաջորդը
Երեկն այսօր | մարտի 10-ը՝ անցած 11 տարում

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն