• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 10-ը՝ անցած 11 տարում

aliq 18:30 | 10.03.2024
aliq 18:30 | 10.03.2024
Սերժ Սարգսյան

2013 թվականի մարտի 10-ին ՀՀ նախագահի պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նստում է հացադուլի այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա նախագահ։ «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին նախագահ հռչակի, դա իրենք կանեն իմ դիակի վրա»,- ասում է պարոն Հովհաննիսյանը։

2014Ազգային Ժողովը մերժեց ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը՝ ստեղծել «Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով»: «Մենք կարծում ենք, որ այսպիսով շոու անելու եւս մեկ փորձ է»,- ասում է իշխող խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ «Ես կուզեի ավելին ասել, ուղղակի միկրաֆոնը թույլ չի տալիս»,- նրան հակադարձում է ժառանգական Ռուբեն Հակոբյանը։

2015ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շատ հանգիստ է վերաբերվում վերջին օրերին հանրապետությունում քրեածին տարրերի աշխուժությանը։ «Մենք խոսում ենք հանցածին վիճակը մշտապես հսկողության տակ պահելու»,- բառացիորեն ասում է գլխավոր դատախազը։

2016Հովհաննես ՀովսեփյանՊետական եկամուտների միլիոնատեր նախագահ Հովհաննես Հովսեփյանը ուղղակի կասկած չունի, որ իր միլիոնները պետական բյուջեի հետ կապ չունեն, Մոսկվայից են ուղարկել։ «Իմ տարեկան հայտարարագրերում գրած ա՝ Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն քաղաք Մոսկվա, դա իմ եղբայրն ա»,- լույս է սփռում ՊԵԿ նախագահը։

2017Սերժ Սարգսյան, Աղվան ՎարդանյանՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լուրջ չի վերաբերվում Արցախի հարցում զիջումների հրամայականով ԱԺ ընտրությունների գնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի վճռականությանը։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սիրում է նաեւ իր շրջապատի վրա հումորներ անել, եւ իր թիմակիցներին դրել է մի վիճակի մեջ, որոնք փորձում են իրենց պատռելով մեր հասարակությանն ապացուցել անապացուցելին»,- ասում է Աղվան Վարդանյանը։

2018Լեւոն ԲարսեղյանԱզատության հրապարակում իր անդրանիկ հանրահավաքն է անցկացնում «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ճակատը հրապարակ է եկել իշխանափոխություն սկսելու համար։ «Բոլորը գիտեն՝ երկիրը խոցված է, բայց ես ոտքի կանգնեցնելու գործիք առայժմ չեմ տեսնում»,- հիասթափված է «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։

2019ԱԺ նախկին պտգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հիասթափված է հեղափոխության մեկ տարվա տնտեսական արդյունքներից՝ չեղավ այն, ինչ սպասում էր ժողովուրդը։ «Ասում են չկա մենաշնորհ, բայց իսկապես չկա՞: Եթե իսկապես չկա մենաշնորհ, ապա պետք է նախկինում մենաշնորհ եղած ապրանքների գները նվազեն, բայց տեսեք, բանանը էլի թանկացել է, բենզինի գինը չի փոխվում»,- արձանագրում է տնտեսագետը։

2020Հեղափոխությունից երկու տարի հետո ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնել։ «Լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»,- հայտարարում է ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հարությունյանը։

2021ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է խնդրում «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներից։ Վերջիններս նրան տեսնել չեն ուզում, քանի որ նախագահը ՍԴ-ում չվիճարկեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի հրամանը։ «Իրենց սեւ գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումներ ե՞ն խնդրում»,- ասում է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

2022Լեւոն ԶուրաբյանՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանը շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել․ «Ինչքան էլ վատ հովանոց լինի (Ռուսաստանը-խմբ․), դա ինչ-որ հովանոց է անվտանգության: Եթե այդ հովանոցը թուլանա կամ ընդհանրապես ընկնի, այդ վակուումն անմիջապես լրացնելու են ադրբեջանցիները եւ թուրքերը, եւ սրանում ես որեւէ կասկած չունեմ»։

2023Տոտալ շրջափակման մեջ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ոչինչ չի ուզում լսել Ադրբեջանի հետ ինտեգրացված ապրելու մասին։ «Այն, որ բարոյահոգեբանական տեսանկյունից ժողովուրդը պատրաստ է այդ դիմադրությանը, դա միանշանակ է»,- հայտարարում է ԼՂ ԱԺ պատգամավորը։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | մարտի 9-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
«20 օր Մարիուպոլում» ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն վավերագրական» ֆիլմ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն