• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 11-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 11.03.2024
aliq 19:00 | 11.03.2024
Մեխակ Առաքելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն է խնդրում կուրթանցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից։

2013Գյումրիի ՕԵԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը բառեր չի գտնում ասելու համար, թե ինչու նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվեց Գյումրիում։ «Այն գործառույթը, որն ինձանից էր կախված, ես արել եմ»,- ասում է պարոն Բալասանյանը։

2014Լեւոն ԶուրաբյանՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը չի հավատում ընդդիմադիր 4 ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության միավորմանը հանուն իշխանափոխության։ «Քցելը հիմի նորմ ա դարձել մարդկային հարաբերություններում, կարծում եմ՝ նաեւ կուսակցական հարաբերություններում դա չի բացառվի»,- ասումէ ղարաբաղցի ՀՀԿ-ականը։

2015ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ-ից պատգամավորների հեռանալն առնետավազք չի համարում։ Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքականությունից դուրս է գալիս։ «Եթե Գագիկ Ծառուկյանը չկա, բնականաբար, պետք է հեռանան»,- ասումէ Գալուստ Սահակյանը։

2016Լեւոն ՄկրտչյանԿրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը տեղյակ է, որ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարների թվում էին նաեւ կրթական համակարգի ներկայացուցիչներ՝ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ։ «Նրանք պետք է նաեւ նկատողություններ ստանան»,- թեման փակում է նախարարը։

2017Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ընտրողներին կոչ է անում ՀՀԿ տարածքային ցուցակով պատգամավոր ընտրել գեներալ-մայոր Սամվել Սանամյանին։ «Եթե դուք ձեր ձայնը տաք ինձ, ես կլինեմ ձեր մեջ, ձեզանից մեկը»,- խոստանում է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուն։

2018Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ մեզ մոտ այնպիսի տնտեսական մոդել է կիրառվում, որի արդյունքում հարուստներն ավելի հարստանում են, աղքատները՝ ավելի աղքատանում: «Սա քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ դրա հիմնական իմաստը կայանում է նրանում, որ խնդիրներ չառաջանան, մարդիկ դուրս չգան փողոց, կարծիքներ արտահայտելու հնարավորություն չունենան, ինչի համար պետք է, որ նրանք աղքատ լինեն, եւ պատահական չէ, որ 30 տոկոս աղքատություն ունենք»,- ասում է տնտեսագետը։

2019Արամ Սարգսյան«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վախ ունի, որ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցով շատ կոշտ է ու «դա կարող է հանգեցնել պատերազմի»։ «Փաշինյանը երեք նախագահներից ամենակոշտ դիրքորոշումն է պահում, ամենակոշտը, որովհետեւ ինքը եկել է ու ասում է, որ, այ, էս խնդիրը եթե իսկապես ուզում ենք լուծել, պիտի բանակցեք Բակո Սահակյանի հետ»,- պարզաբանում է Արամ Սարգսյանը։

2020Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հրապարակավ ներողություն է խնդրում ողնաշարի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեցող կուրթանցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից, որին նախորդ օրը Փաշինյանն ասել էր, թե առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդուց չպետք է տուն խնդրի, «աշխատիր ու ինքդ ստեղծիր քո տունը»։ «Ես էլի ներում եմ իրան՝ պարոն վարչապետին, ես թարախ սիրտ չունեմ»,- ասում է կուրթանցի Մեխակը։

2021«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տհաճությամբ է արձագանքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իշխանության ու ընդդիմության հետ հանդիպելու հրավերին։ «Եթե Արմեն Սարգսյանը Նիկոլին հրավիրել ա, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը, էդ օրակարգով կարելի է խոսել, բայց, եթե ինչ-որ հերթական, ներողություն, կապիկության համար քննարկումներ ա, մենք էդտեղ չկանք»,- ասում է Սաղաթելյանը։

2022հանրահավաքՊատերազմի ավարտից հետո իշխանափոխության անհրաժեշտությունից խոսող Դաշնակցությունը հայտարարում է Դիմադրության շարժում ձեւավորելու մասին։ «Այդ դիմադրությունը նաեւ ուղղված լինի բոլոր նրանց դեմ, ովքեր փորձելու են մեզ կեղծ խաղաղասիրական կոչերով տանել դեպի կենսական զիջումների»,- հայտարարում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

2023Արսեն ԹորոսյանՔովիդի շրջանում չարաշահումների գործով կալանավորվում է «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իմքայլական պատգամավոր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը պահանջում է, որ իրեն հարցաքննեն այդ գործով․ «Իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար»։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վեկտորի «փուստ»-ը եւ ժամանակի կորուստը
հաջորդը
Հոտն ու հովիվը միասին թող դատեն

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն