• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 12-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 12.03.2024
aliq 19:00 | 12.03.2024
Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամից ակնարկում է, որ եթե ՀՀԿ-ն պարտվի, կկորցնենք Արցախը: Նրա կարծիքով ամբողջ ազգի ապագան որոշվում է Արցախի ֆրոնտային գծի վրա։

2013Րաֆֆի Հովհաննիսյան, Վահան ՀովհաննիսյանՀերթական հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Անկախ ամեն ինչից, Րաֆֆի Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակությամբ ձայներ, եկել եմ զորակցեմ»,- ասում է դաշնակցական պատգամավորը:

2014Կոնյակի գործարանի տարածքում տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդի եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը: ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը արձանագրում է. «Էսօր Հայաստանում շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան»: Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը պիտի հիասթափեցնի նրան. «Բոլոր հանրապետականներին տեսել եք, ոնց որ թե սրտից թույլ մարդիկ կամ վատ զգացող մարդիկ չկան»:

2015ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հավանություն տալ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին։ Բնակչության մեծ մասը բացասական կարծիք ունի. «Սահմանադրությունը խի՞ են փոխում, իրանց թող փոխեն»։ «Քոչարյանն ու Սերժը ամեն ինչ կուզեն, կանեն, վերջացավ, գնաց»,- ասում են քաղաքացիները։

2016ՎանաձորԸնդամենը երեք ամիս առաջ հիմնադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրությունների ճանապարհով գրավել է Վանաձոր քաղաքի իշխանությունը: «Մեր վիճակն այնտեղ էդ մակարդակին է հասցված, եւ բոլորը սպասում են էդ ընտրություններին, որ տեղական մակարդակում իշխանափոխություն լինի»,- ասում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

2017Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Վայոց ձորում: Վարչապետը միանգամից ակնարկում է, որ եթե ՀՀԿ-ն պարտվի, կկորցնենք Արցախը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Արցախի ինքնասիրության եւ արժանապատվության հարցում, վստահ է, որ մենք երբեւիցե թույլ չենք տա, որ մեր ամբողջ ազգի ապագան, որը այսօր որոշվում է Արցախի ֆրոնտային գծի վրա, լինի թերի»,- Վայքում հայտարարում է Կարեն Կարապետյանը:

2018հանրահավաքԼրագրողներն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանից փորձում են տեղեկանալ, թե ինչպե՞ս է վերաբերվում մեղադրանքին, որ ինքն է մարտի 1-ի դեպքերի իրական կազմակերպիչն ու սադրիչը: «Հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

2019Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: «Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը»,- ասում է վարչապետը:

2020Department of State USԱՄՆ Պետդեպարտամենտը մարդու իրավունքների իր տարեկան զեկույցում արձանագրում է, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանում դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է: «Դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին, դատավորների կաշառակերությունն էլ մնում է մտահոգության առարկա»,- իր պնդումն այսպես է հիմնավորում ԱՄՆ Պետդեպը:

2021Արցախի կառավարությունը հավանություն է տալիս ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու պատգամավորների նախաձեռնությանը: «Ռուսերենն օգտագործելու ենք ըստ անհրաժեշտության»,-փորձում է իրավիճակը հարթել նախագծի հեղինակ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

2022Արտակ ԲեգլարյանՂարաբաղում արդեն 5-րդ օրն է բնակչությունը զրկված է գազամատակարարումից, հետեւաբար տաք ջրից ու ջեռուցումից: «Այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին եւ մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,- իր «Տելեգրամ» ալիքում տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

2023Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Հայաստանին մեղադրում է, որ վերջինս փորձում է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում: «Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների եւ անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»,- հայտարարում է Հաջիեւը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները շարունակվում են. Քաթարի ԱԳՆ
հաջորդը
Ռուսները Զվարթնոց օդանավակայանում հավաքում են մեր տվյալները, որեւէ օգուտ չեն տալիս

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն