• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 13.03.2024
aliq 19:00 | 13.03.2024

2013 Մարտի 10-ից հացադուլ հայտարարած նախագահի թեկանածու Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ չի վերաբերվում Սերժ Սարգսյանին ուղղված Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին, որտեղ վերջինս նշում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է 60 տոկոս քվեով։ «Господин Путин ошибается։ Ռազմավարական գործընկերությունն այդպես չի արվում։ Ժողովրդի հետ պիտի լինի մեծն Ռուսաստանի համագործակցությունը»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

2014Չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը թափ է հավաքում: Ըստ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի, նախագահ Սերժ Սարգսյանը շատ է օգնում դրան: «Փառք Աստծո, Սերժ Սարգսյանը օգնում է այնքան խնդիրներ գտնել, որտեղ մեր շահերը համընկնում են»,- ասում է Արամ Մանուկյանը:

2015ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո նա չի հավակնի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի աթոռին. «Պատմության մեջ երբեւէ ինքը իր խոսքերից չի հրաժարվել»։

2016Նիկոլ Փաշինյան, Արմեն Մարտիրոսյան«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում գրքերը շարունակում են լույս տեսնել 500-1000 օրինակ տպաքանակով, որոնց գոնե կեսը հաճախ չի վաճառվում: «Հովիկ Աբրահամյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Սերժ Սարգսյանը կարդո՞ւմ է, թե՞ չէ, ես չգիտեմ: Այսինքն, իշխանության ներկայացուցիչները որքանո՞վ են ներգրավված այս պրոցեսում»,- հարցնում է պարոն Մարտիրոսյանը:

2017Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի բարեկամն է Ջրառատում զենքով հարձակվում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմնակիցների վրա: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալում է կողմնակիցներից մի քանիսին: Սեյրան Օհանյանը չարացած չէ. «Իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են եւ իրենց ես խնդրել եմ եւ հորդորել, որ այդպես չի կարելի»:

2018Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը սարսափով է արձանագրում, որ Հայաստանի պետական պարտքը հատել է 7 միլիարդ դոլարի սահմանը եւ իշխանությունը չի էլ ուզում գոտիները ձգել: «ՀՀ ոստիկանության բյուջեն տարեցտարի ավելանում է. 2008 թվականին ոստիկանության բյուջեն 31 մլդ դրամ էր, 2016 հասել էր 64 մլդ-ի։ «Գոտիները ձգելու» լավագույն տարբերակը հենց այստեղ է»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

2019«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ողջունում են Ստեփանակերտում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության խորհուրդների նիստի անցկացումը։ «Ես կարող եմ գրել եւ ստորագրել՝ լուծումը միայն միասնականությունն է, որ պետք է մենք կարողանանք ինչ ունենք կրկնապատկենք, եռապատկենք՝ ուժեղի հետ են հաշվի նստում»,- ասում է ԲՀԿ ղեկավարը։

2020դրոշՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կորոնավիրուսով պայմանավորված հասարակությունը պետք է սովորի վարվելակերպ փոխել՝ չհամբուրվել աջ ու ձախ ու ձեռք սեղմել։ «Հո ոստիկան չենք դնելու, ասենք՝ ով որ փողոցում տեսնեք համբուրվելով ա բարեւում, իրանց բերման ենթարկեք ոստիկանություն։ Ուղղակի մենք մեր որոշմամբ պետք է մեր սովորույթը փոխենք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

2021Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն բողոքի ակցիա են անում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, որտեղ հանդիպում են նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եզրակացություն անել, թե երբ կբարեհաճի այդ սոսնձված մարդն (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) իրեն հեռացնի այդ աթոռից, շատ դժվար է, բայց որ քիչ է մնացել ու հաղթանակը մոտ է, ցուցիչը դրա այս ամենն է»,- ասում է ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը:

2022Ազգային ժողովի հատուկ նիստում 62-ամյա Վահագն Խաչատրյանը երդմամբ ստանձնում է Հայաստանի հինգերորդ նախագահի պարտականությունները։ «Երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով եւ ներքին խնդիրներով»,- հենց արարողության ժամանակ հայտարարում է կաթողիկոս Գարեգին Բ-ն:

2023Սեյրան ՀայրապետյանՍտեփանակերտում մերժում են վերաինտեգրման շուրջ Բաքվում քննարկումներ անցկացնելու Ադրբեջանի իշխանությունների առաջարկը։ «Արցախցին պատրաստ է մինչեւ վերջին կաթիլ արյունը տալ»,- ասում է Արցախի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Բաքու
հաջորդը
Իրանը Հայաստանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցության թեմաներ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն