• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 16.03.2024
aliq 19:00 | 16.03.2024
Խուլիո Իգլեսիաս

2013 Երեւան ժամանած իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը պատրաստվում է երգել հայերեն: Նա պատճառ ունի այդպիսի մեծահոգության: «Երբ երեկ ինձ ճանապարհեցին Մոսկվայից, ասացին, որ գնում ես մի տաք երկիր` ոչ այն պատճառով, որ այստեղ եղանակն է տաք է, այլ՝ այն, որ ժողովուրդը լավ կընդունի»,- ասում է Իգլեսիասը:

2014Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը զգուշացնում է պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման դեմ ժողովրդական ընդվզումների հետեւանքների մասին: «Վերջնական ելքը չպետք է թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի»,- ասում է հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը:

2015ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջինն է, որն ակնարկում է, թե Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չի լինի եւ սահմանադրական փոփոխություններից հետո կհավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: «Եթե մնաց կիսանախագահական կամ նախագահական, ինքը չի առաջադրվի, իսկ դա ավելի շատ քաղաքական մեկնությունների կարիք ունի։ Կուսակցություններն իրենք կորոշեն, իսկ այսօր մենք չենք էլ քննարկում ով կլինի վարչապետ, ով կլինի ԱԺ նախագահ»,- ասում է ԱԺ նախագահը:

2016Հովիկ ԱբրահամյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե որտեղ է իրեն տեսնում 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: «Պիտի ապրենք մինչեւ 2017 թվականը, հետո կտեսնենք… Մեր տանն անպայման, մյուս հարթակներում կորոշենք՝ միասին»,- ասում է ՀՀ վարչապետը:

2017Արթուր ՍարգսյանԵրեւանում մահանում է հռչակավոր Հաց Բերողը՝ Արթուր Սարգսյանը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ակնարկում է, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է. «Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակ նրա բուժող բժիշկները, շտապ օգնությունը մի քանի անգամ նրան առաջարկել են տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց նա մերժել է»:

2018Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո պարոն Հարությունյանը առաջինն է, որ հայտարարում է, թե մարտի 1-ին արյուն թափելը եղել է պաշտոնական որոշում. «Ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժմերը հագած, մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետեւանքներ: Քննարկումները սկզբունքը այս էր, մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որեւէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին։ Ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»:

2019Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարում Արարատի մարզի Ռանչպար գյուղ առանց նույնիսկ մարզպետին տեղյակ պահելու: Գյուղացիներն անմիջապես շրջապատում են Փաշինյանին. «Ստեղ մենք 20 հեկտար ունեինք, հիմի էդ հողից ոչինչ չկա՝ ավազափոսերի ա վերածվել, ջրափոսերի․ ավազ են հանում, տանում են, թե ինչ են անում՝ մենք չգիտենք, տեղյակ չենք»: «Բա էդ հարցերը ինչի՞ չեք ձեր ավագանու, ձեր համայնքի ղեկավարի հետ քննարկում»,- հարցնում է Փաշինյանը: Պատասխանը սա է․ «Մեր համայնքի ղեկավարն ա էտի արել, ո՞նց համայնքի ղեկավարին ասենք»:

2020Արսեն ԹորոսյանCOVID-19-ի պատճառով կառավարության որոշմամբ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվում է արտակարգ դրություն: Հայաստանը փակվում է, ինչպես աշխարհի շատ երկրներ: «Երկրում կա բավարար պաշար թե՛ սննդամթերքի եւ թե՛ դեղորայքի։ Այդ մասով մենք խափանումներ որեւէ տեսակի չենք սպասում»,- հայտարարում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

2021Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1921-ի մարտի 16-ին, Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրում են «Բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը», որով վերջ է դրվում Հայաստանի առաջին Հանրապետությանը: «Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուքիայի պայմանավորվածությունները այնքան համապարփակ էին, որ կողմերը անգամ ընդհանուր հայտարարի էին եկել Հայաստանը խորհրդայնացնել քեմալական Թուրքիայի զորքերի օգնությամբ»,- ասում է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

2022Կարեն ՃշմարիտյանՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը միանում է Ռուսաստանի պատիվը նոր իշխանություններից պաշտպանելու գործին: Նախ նա հիշեցնում է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է ու շարունակում է. «Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնության ռազմավարական դաշնակի՞ցն է։ Եթե այո, ապա ինչով է դա արտահայտվում, ո՞ր կոնկրետ գործողություններով»:

2023Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունում է մի նախագիծ, որով խորհրդարանը նախագահ ընտրելու իրավունք կստանա: «Աստված մի արասցե, պատկերացնենք, որ նախագահի հետ մի բան է լինում, եւ չի կարողանում այլեւս իր պաշտոնավարումը շարունակել: Այդ դեպքում, որպեսզի երկիրը չմնա անգլուխ, Ազգային ժողովն այս փոփոխությամբ հնարավորություն է ստանում նախագահ ընտրել»,- ասում է իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արփիար Սարգսյան․ քարից արվեստ ստեղծողը Վայքում
հաջորդը
Անշեղ համառություն

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն