• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 17.03.2024
aliq 19:00 | 17.03.2024
Գյումրի

Գյումրիի ռուսական դպրոցի աշակերտները Z են պատկերում իրենց դպրոցի բակում ռուս-ուկրաինական պատերազմի օրերին: Միջոցառումը կազմակերպվել էր ձմռան ցրտին, երբ ջերմաստիճանը Գյումրիում ցածր էր 0-ից։

2013Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ներկայացնում է իր պատկերացրած ստվերային կառավարության կազմը՝ Հրանտ Բագրատյան, Աշոտ Բլեյան, Մուշեղ Շուշանյան եւ այդպես մոտ 70 անուն: «Մենք ընդամենը առաջարկում ենք ձեւավորել նոր կառավարություն, դրանք մարտավարական հարցեր են եւ այդ հարցը լուծելու լիազորություն ունի մեկ մարդ` Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

2014Ռադիկ ՄարտիրոսյանՊարտադիր կուտակային համակարգը եւ աշխատավարձի 5-10 տոկոս պահումները փողոց է դուրս բերել նաեւ երիտասարդ գիտնականներին: «Ո՞ւր են այդ երիտասարդ գիտնականները, ես նրանցից շատերին ճանաչում եմ, ես այստեղից նայում էի, իմ ծանոթ որեւէ երիտասարդ գիտնական չտեսա: Չգիտեմ` ովքեր են»,-նրանց դիմում-բողոքն ստանալուց հետո ասում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

2015Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի, մարտիկներ Վազգեն Սիսլյանը եւ Հակոբ Ջուլֆայանը: Վերջիններս ոչ բավարար են համարում Հայկական հարցի միջազգայնացումը եւ պայքարի կոչ են անում երիտասարդներին. «Մեր առանձնահատկությունը հայ լինելու մեջ է: Հայ ենք, ուրեմն` պետք է պայքարենք»:

2016Նարեկ ՍարգսյանՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին օրինագծի քննարկումների եզրափակիչ խոսքում ասում է, թե որն է իր սիրած կոչումը. «Արամ Մանուկյանն ասում է, որ Նարեկ Սարգսյանին պետք է, չեմ հիշում, կախել, թե գնդակահարել: Երբ որ ինձ հարցնում են, թե քո ամենասիրած կոչումը որն է, պատասխանում եմ՝ այն, որ ինձ համարել են Երեւանի առաջին թշնամի»:

2017ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահը վատ կանդրադառնա առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի քվեների վրա: «Նա, ով չպետք է մեզ ձայն տար, չի տա»,-ասում է Վահրամ Բաղդասարյանը:

2018Ժիրայր Սեֆիլյան«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ Բորիս Նեմցովի սպանությունից երկու օր անց իրեն սպառնացել են սպանել, «ընդ որում Ռուսաստանի անունից»: «Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»»,-դատարանում հայտարարում է Ժիրայր Սեֆիլյանը:

2019Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից վերադառնում է ծանր տպավորություններով եւ անմիջապես հանգավոր հանձնարարականներ տալիս պետական բոլոր մարմիններին: «Երազանքը երազելու համար չէ լոկ, երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր»,-գրում է Փաշինյանը «Ռանչպար» բանաստեղծության մեջ:

2020ԿորոնավիրուսԿորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում նաեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ինչ սահմանափակումներ են մտնում ուժի մեջ. «Պարետը որոշում կկայացնի հանրապետության ամբողջ տարածքով ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, կներեք, հոգեհանգիստներ, թաղումներ՝ 20 մարդուց ավելի, ամբողջ հանրապետության տարածքով արգելվում է, ամբո՛ղջ հանրապետության տարածքով»:

2021Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարզաբանում է, թե ինչու է Ղարաբաղում ռուսերենը դարձել երկրորդ պետական լեզու. «Ռուսական սփյուռքի կառուցվածքում մոտ 1 միլիոնը ծագումով Արցախից են, այդ մարդկանց համար ռուսերեն լեզուն նույն երկրորդ մայրենին է, երբ որ մենք դարձնում ենք դա երկրորդը, չեմ ասում պաշտանական, միակը՝ երկրորդը, ի՞նչ վատ քայլ կա այստեղ»:

2022Գյումրիի ռուսական դպրոցի աշակերտները Z են պատկերում իրենց դպրոցի բակում ռուս-ուկրաինական պատերազմի օրերին: Միջոցառումը կազմակերպվել էր ձմռան ցրտին, երբ ջերմաստիճանը Գյումրիում ցածր էր 0-ից։ «Մենք դպրոցում մարդ ունենք, ով սաղ բաները կազմակերպում է՝ հանդեսներ եւ այլն, ինքը մեզ սաղիս հավաքել է դուրս ու սաղիս նկարել է․ էրեխեքի ձեռքը բան են տվել՝ թղթի վրա Z գրված, ու էրեխեքն էլ հավաքվել՝ Z էին սարքել, նկարվել էին»,-պատմում է աշակերտներից մեկը:

2023Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անպատասխան է թողնում մոսկովյան “Коммерсантъ”-ի թղթակցի հարցը, ըստ որի «պե՞տք է արդյոք Ռուսաստանը պաշտպանի Լեռնային Ղարաբաղը նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանա խաղաղապահների պատասխանատվության գոտում նոր տարածքներ գրավել»: «Կլինի ինչ-որ իրավիճակ, որին հարկավոր կլինի արձագանքել, մենք կարձագանքենք»,-ասում է տիկին Զախարովան:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չերեւան։ Հրազդան
հաջորդը
Պուտինը նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,3 %-ը

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն