• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 18.03.2024
aliq 19:00 | 18.03.2024

Հոգեւոր հովիվ Հովնան քահանա Մաթեւոսյանը հրաժարվում է հոգեհանգստյան կարգ կատարել ժողովրդի մեջ հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի համար:

2013ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ ու խոսել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»,- ասում է ՀՀ նախագահը:

2014Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ինքնահրկիզվում է մի քաղաքացի: Հարեւանուհին նույն օրը հրապարակում է այդ քաղաքացու թողած գրությունը. «Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում»:

2015 հանրահավաքՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա լրագրողներին պարզաբանում է, թե ինչու Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին ՀԱԿ-ին չի հրավիրել։ «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, եւ միգուցե շատ դեպքերում օրը երկու անգամ հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու, առավել եւս այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կար այստեղ հրավիրելու»,- ասում է Սերժ Սարգսյանը:

2016ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գրեթե չի թաքցնում, որ ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, այլեւ Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ Առաքել Մովսիսյանը կարող են տեղ ունենալ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում. «Ոչ մեկը երաշխավորված չէ, որ այստեղ պետք է միայն լինեն կարկառուին քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ»:

2017Հոգեւոր հովիվ Հովնան քահանա Մաթեւոսյանը հրաժարվում է հոգեհանգստյան կարգ կատարել ժողովրդի մեջ հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի համար: «Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել»,- պարզաբանում է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

2018Հայաստանում ընտրում են ՌԴ նախագահ: Տեղամասերից մեկը բացվել է Գյումրի քաղաքում: Ընտրողները նույնիսկ ոգեւորված են: «Ճիշտ է, մենք հայ ենք, բայց մեր երկիրը Ռուսաստանն է, հենց ըդոր համար էլ էսօր սրտանց, ուրախ եկել ենք, Կիրովականից հասել ենք ստեղ»,- ասում է Վանաձորից Գյումրի եկած մի քաղաքացի:

2019ՏաքսիԿառավարությունը որոշում է փոխել ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացը: Տաքսիստները դժգոհ են՝ դա կբերի ուղեվարձի թանկացման եւ ուղեւորների կրճատման: «Բոլոր դեպքերում թանկացում լինելու է, բայց վարորդների վրա դրանք անդրադառնալու են լավ առումով, ոչ թե վատ առումով»,- առանց մանրամասնելու ասում է «Էքսպերտթեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

2020Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի կրթական համակարգը անցնում է հեռավար ուսուցման: «Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում»,- հասարակական տրամադրություններն անմիջապես վերծանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

2021ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձեւավորել նոր իշխանություն եւ նոր կառավարություն»,- հանդիպումից հետո իր հերթին ասում է Գագիկ Ծառուկյանը:

2022Նոյեմբերի 9-ի փաստաթուղթԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության նախագիծ են ներկայացնում խորհրդարանին, որտեղ ասում են, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային սահմանափակումներ։ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, երբ որ ասում է, որ հինգ տարի հետո կողմերից մեկի ցանկության դեպքում կարող է խաղաղապահները չլինեն, մենք դա առաջարկում ենք փոխել՝ կողմերից մեկի ցանկության դեպքում խաղաղապահները մնան տարածաշրջանում»,- պարզաբանում է ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը:

2023Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացnում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»,- ասում է Ալիեւը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նեթանյահուն միջազգային հանրությանը մեղադրել է «խիղճը» կորցնելու մեջ
հաջորդը
Սպարապետն ասել էր

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն