• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 19.03.2024
aliq 19:00 | 19.03.2024
Ռիչարդ Միլզ

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարում է, որ Հայաստանը բավականին բարդ մարտահրավերների առաջ է կանգնած:

2013Սերժ Սարգսյանն ստիպված է անձամբ ասել, թե ինչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Բաղրամյան 26-ում իրենց հանդիպման ժամանակ. «Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչեւ անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց»:

2014ԱԺ ընդդիմադիր չորս ուժերը հայտարարում են, որ ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը կմտցնեն ԱԺ օրակարգ: «Ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչեւ վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի, այս կոռումպացված ռեժիմի հեռացումը»,-ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

2015Մանվել ԳրիգորյանԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը զայրացել է ադրբեջանական զինուժի վերջին հարձակումներից: «Երկրապահը պատրաստ է ցանկացած պահի կանգնել ռազմական առաջնագծում։ Լրբացած թուրքին պատժելու հրամանի ենք սպասում»,-հայտարարում է Մանվել Գրիգորյանը:

2016ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարում է, որ հայաստանը բավականին բարդ մարտահրավերների առաջ է կանգնած: Դեսպանն ակնարկում է, որ մարտահրավերների հիմնական աղբյուրը Ռուսաստանում է. «Մարտահրավերներից գլխավորը Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցությունն է Հայաստանում ու չնահանջող կոռուպցիան»:

2017Ռուբեն ՀախվերդյանՀաց բերող Արթուր Սարգսյանին նվիրված հիշատակի հավաք-երթին արցունքն աչքերին մասնակցում է նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա պահանջում է, որ Հաց բերողի արձանը կանգնեցնեն Երեւանում: «Եթե Անդրանիկ Մարգարյանը Պանթեոնում է թաղված՝ Կոմիտասի կողքին, ինչո՞ւ պետք է Հաց բերողի արձանը չլինի»,-ասում է Ռուբեն Հախվերդյանը:

2018ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն այսօր էլ չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին: «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»,-ասում է Սերժ Սարգսյանը:

2019Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում են, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի ընտանիքը նրա հետ մեկնել Ղարաբաղ անվտանգության խորհրդի նիստի օրերին, ինչո՞ւ է վարչապետի ընտանիքն օգտվել վարչապետի ծառայողական ուղղաթիռից: «Երբ որ ես զրոյից ստեղծելիս եմ եղել լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Երբ որ իմ դեմ տեռոր էր իրականացվում քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Ակնկալիքն էն ա, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

2020կորոնավիրուսՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ: «Բուժաշխատողները համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը եւ մնալ տանը»,-ասում է նախարարը:

2021«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ուրախ է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ, բայց մտահոգվելու բան կա՝ դրանք չպիտի անցկացնի Փաշինյանը: «Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի»,-ասում է Սաղաթելյանը

2022Ռուսաստանից արտագաղթողներԵրեւանում կայծակնային արագությամբ թանկանում են վարձով տները: Դա բացատրվում է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից արտագաղթողների մեծ հոսքով: Բնակարանատերերը հայ վարձակալներին բառացիորեն հանում են տներից: «Հադրութում լեռների մեջ ապրել եմ, ստեղ հաստատ ավելի ապահով կապրեմ դուրսը՝ ոչ ցրտից եմ նեղվում, ոչ էլ ինչ-որ բանից»,-առանց ներկայանալու պատմում է «Ազատության» զրուցակիցը:

2023Ընդդիմադիր Արտակ Զաքարյանն ասում է. «Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել եւ չի կարելի կորցնել եւս մեկ պատեհ հնարավորություն»։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան զորախումբ է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար․ Նարիշկին
հաջորդը
Փաշինյանը Բաքվում է լեգիտիմություն փնտրում, Ալիեւից շատ ժողովրդին պատերազմով է վախեցնում

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն