• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 20.03.2024
aliq 19:00 | 20.03.2024
Սեյրան Սարոյան

ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը ոգեւորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկից, որ հնարավոր է ինքը լինի վարչապետ. «Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»։

2013Խորհրդարանում խոսում են երջանկությունից: Այս օրը երջանկության օրն է: «Երջանիկ պահերից մեկը….ուրեմն դա եղել է, ռուսերեն մի բառ կա` զրելիշչա, դա 1988 թվականի փետրվարի 20-ն էր»,-հիշում է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Այդ մտածումը դեռ իմ մեջ չկա` երջանիկ եմ, թե ոչ, որովհետեւ երկիրը լուրջ խնդիրներ ունի»,-անկեղծորեն ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

2014Հերմինե ՆաղդալյանԱԺ ընդդիմադիր չորս ուժերը վերջապես համաձայնության են գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու շուրջ: «Ինչքան էլ բարձր-բարձր գոչեք, թե 4 ոչ իշխանական ուժ եք, միեւնույնն է՝ ինչքան կաք , այդքանն եք»,-ասում է նրանց հաջողությանը չհավատացող ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

2015ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անկեղծորեն ասում է, որ Հայաստանի գործը չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: Բայց հարցն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող մյուս երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան դա չեն անում: «Վերջին հաշվով որեւէ պետություն պիտի՞ զենք վաճառեր»,-հակադարձում է Գալուստ Սահակյանը։

2016Տիգրան ՄուկուչյանԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայն չէ ընդդիմության առաջարկին, ըստ որի պետք է իշխանության եւ ընդդիմության հետ համատեղ հանձնաժողով ստեղծել ու տուն առ տուն շրջելով` գրանցել` ով է գտնվում Հայաստանում, ով`ոչ, ինչպես Վրաստանում է: «Ցուցակները ԿԸՀ կայքում մշտապես առկա են, նպատակը հենց է, որ անձինք ծանոթանան ու ճշգրտումներ իրականացնեն»,-մերժում է Մուկուչյանը:

2017«Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքը վանաձորցիներին ասում է, որ ԱԺ առաջիկա ընտրությունները հիանալի հնարավորություն են Հայաստանում վերջապես իշխանափոխություն իրականացնելու համար: «Չհավատաք, երբ ասում են, որ չկա ընդդիմություն: Այսօր մեր դաշինքը հայտ է վերցնում կառավարություն վերցնելու եւ աշխարհում երկիրը ներկայացնելու համար»,-ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

2018ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը ոգեւորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկից, որ հնարավոր է ինքը լինի վարչապետ. «Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»։ «Ելք»,-ում Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելու քայլերը դաշինքին կանգնեցրել են փլուզվելու եզրին: «Որոշել ենք, որ եթե կուսակցություն կա, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, մենք որեւէ մեկի ձեռքը չենք բռնելու»,-ասում է ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը:

2019Գեւորգ ԳորգիսյանԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանում արդեն դժգոհության ալիք է տեսնում: «Օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են արվում, քաղաքացիները՝ տարբեր ձեւերով: Լավ է, որ քաղաքացիները սովորել են իրենց դժգոհությունը արտահայտել, այլեւս միայն խոհանոցում սուրճի բաժակի շուրջ այդ դժգոհությունը չի մնում, բայց դա պետք է նաեւ լսողներ լինեն»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը:

2020ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու է Արման Սարգսյանին եւ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ՀՀ ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն։ «Նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում»,-գրում է Նիկոլ Փաշինյանը։

2021ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո վարչապետի գրած «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ «Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին եւ ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը»,-գրում է երրորդ նախագահը։

2022Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանում է, որ 44-օրյա պատերազմից հետո իր երկրի տարածքում դեռ ազատագրելու հողեր են մնացել։ Բայց դա իրեն չի խանգարում հայտարարել․ «Ես երջանիկ մարդ եմ, քանի որ վերադարձրել եմ մեր հողերը»։

2023ծանրամարտԱպրիլին 15-ին Երեւանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացնում նաեւ Ադրբեջանը։ Հայկական լրատվամիջոցները համոզված չեն, որ Ադրբեջանը կգա։ «Այո, Ադրբեջանը գալու է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,-հայտարարում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
The War and the Post-War
հաջորդը
Կրկեսային հնարք

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն