• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրիում Ազնավուրն է՝ Ռընե Հովիվի ժպիտանկարներով

Աննման Մինասյան 15:30 | 02.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 02.04.2024

«Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շարքը Գյումրիում մեկնարկել է «Ռընե Հովիվ. Շառլ Ազնավուր» ցուցադրության բացումով:

14 գծանկարներով եւ դրանց մոտիվներով ստեղծված անիմացիոն հինգ աշխատանքներով Ռընե Հովիվ ֆրանսահայ երգիծանկարիչը Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր հավաքել արվեստագետների ու արվեստասերների ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից:

Ռընե Հովիվը (Խորեն Հովիվյան) Ֆրանսիայում հայտնի արվեստագետ է, բայց Հայաստանում նրան սկսեցին ճանաչել վերջին տարիներին։

Կարեն ԲարսեղյանԳյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանն ասում է՝ Ռընե Հովիվ արվեստագետին բացահայտել է, երբ մի քանի տարի առաջ մայրաքաղաքում մասնակցել է «Ֆակտում» եւ «Ակտուալ Արվեստ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնած «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսին:

«Ուշադրությունս գրավեց մի անկյուն, որտեղ Շառլ Ազնավուրին նվիրված երգիծանկարներն էին ցուցադրված: Այնքան տպավորված էի, որ «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շարքը սկսելու առաջարկը ստանալուն պես դիմեցի կազմակերպիչներին եւ առաջարկեցի դրանք բերել Գյումրի»:

Լիլիթ Թովմասյան«Շառլ Ազնավուր եւ Ռընե Հովիվ արվեստագետները Մեծ եղեռնից մազապուրծ սերնդի ամենավառ ներկայացուցիչներ են, ովքեր ստեղծագործել են իրար հետ, իրար համար՝ ստեղծելով նոր Հայաստան»,-ասում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նազարեթ ԿարոյանԱրվեստի քննադատ Նազարեթ Կարոյանին ցուցադրության բոլոր մանրամասները դուր էին եկել, սակայն մեկ նկատառում ուներ. «Այս աշխատանքները ծաղրանկարներ չեն, սրանք ժպիտանկար են: Ինչպես որ Շառլի ձայնն էր քանդակներ ստեղծում, այնպես էլ Ռընեն էր դա տեսնում ու գծերի միջոցով փոխանցում հանդիսատեսին: Շառլը շատ քիչ էր շարժվում, բայց գիտենք՝ ինչքան մինիմալ է ժեստիկուլացիան, այնքան ամեն մի տատանում դառնում է իրադարձություն: Ռընեն հենց այդ շարժումն է որսացել ու փոխանցել»:

Նվարդ ԴալյանԼուսանկարիչ, արվեստագետ Նվարդ Դալյանը Մոնրեալում է իմացել, որ Ռընե Հովիվի գծանկարներն անիմացիաներով գյումրեցի հանդիսատեսին են ներկայացվելու: Պատմում է, որ Հովիվի արվեստին ծանոթացել է «Ակտուալ արվեստի»  հրատարակած ալբոմի միջոցով: «Այս ցուցադրությունը եւս մեկ առիթ է, որ հայ հանրությունը ճանաչի աշխարհասփյուռ իր արվեստագետներին»։

«Շառլ Ազնավուր-100»Ցուցադրությունը շրջիկ է: Մոտ օրերս Շառլ Ազնավուրը «կայցելի» Սյունիք, այնտեղից էլ այլ մարզեր:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեջան գյուղի մանկապարտեզը վերաբացվել է
հաջորդը
300 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվները կարող են ուղղվել ուկրաինացիների փոխհատուցմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն