• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հույս եւ տանիք՝ արցախահայերին

Աննման Մինասյան 15:30 | 05.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 05.04.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Առուստամյանների՝ երկու ընտանիքից բաղկացած մեծ գերդաստանը սեփական տանիք ունի:

Ամերիկահայ բարերարը երկհարկանի առանձնատուն է գնել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, վերանորոգել, համեստ կահավորել, առաջին հարկը առանձին մուտքով Առուստամյանների կրտսեր տղայի ընտանիքին է նվիրել, երկրորդը՝ ավագի:

Առուստամյանների ընտանիքԳերդաստանի մայրը՝ Ալվինա Առուստամյանն իրենց գլխով անցած պատմությունն է անում, զարմանում, թե ինչպես են դիմացել, հասել Շիրակի մարզ:

Առուստամյանների ընտանիքՏիկին Ալվինան ինչ իրեն հիշում է, դժվարություններ է հաղթահարում: Ասում է՝ պատերազմող երկրներում երջանիկ մարդիկ չկան: Ամուսնուն 1990-ականների պատերազմում է կորցրել, միայնակ մեծացրել վեց զավակներին: Մինչեւ երեխաներին ամուսնացրել-տեղավորել է՝ կրկին պատերազմ, կրկին կորուստ. 23-ամյա թոռն է զոհվել 44-օրյա պատերազմում:

Հատիկ-հատիկ հետ գցած ապրուստն էլ կորցրել, բնավեր են եղել, եկել Հայաստան: Ամիսներ անց, արցախյան հող ու ջրի կարոտին չդիմանալով՝ վերադարձել են Ստեփանակերտ. իրենց գյուղն այլեւս չի եղել:

Դեռ նոր միջավայրին, կյանքին չսովորած՝ կրկին արհավիրք, կրկին փախուստ: Երկու զավակների ընտանիքների հետ տիկին Ալվինան Շիրակի մարզի Մայիսյան գյուղում է հաստատվում:

Մայիսյանի վարձով բնակարան հյուրեր են եկել, ասել, որ տուն են գնելու իրենց համար: «Անհավանական էր, բայց փաստորեն՝ իրական: Տունը գնեցին, նվիրեցին: Հաստատվել ենք, երեխոնցը դպրոց տվել»,-ասում է տան մեծ մայրը:

Նոր հարեւանների հետ հասցրել է շփվել, ծանոթանալ: Ասում է՝ լավն են, բայց հին հարեւաններին շատ է կարոտում: Լուր էլ չունի, թե ով որ կողմ փախավ-փրկվեց: Արցախյան համուհոտն Ախուրիկ է հասցրել. տեսակ-տեսակ թթուները հարազատ տան համն ունեն:

Առուստամյանների ընտանիքՏիկին Ալվինան հարեւանի բակից ավելուկի մատղաշ տերեւներ է հավաքել, խնամքով լվացել, դրել ջրքամվելու: Մեր զարմանքին՝ թե ավելուկը հիմա չեն քաղում եւ թարմ չեն ուտում, տատը ներողամտաբար ժպտում ու սկսում է սովորեցնել թարմ ավելուկ եփելու գաղտնիքը. «Ղարաբաղում բանջարը թարմ ենք եփում, այստեղ էլ եմ սովորեցրել: Կշոգեխաշես, սխտոր ու համեմ կդնես, ցանկության դեպքում էլ՝ ձու կավելացնես… Անմահական համով կերակուր է, հազար ցավի դեղ…»: Նեղսրտում է՝ Շիրակի մարզում ժենգյալ չկա, որ հավաքեր, ժենգյալով հաց սարքեր, բոլորին զարմացներ:

Իրենց բարերարի մասին շատ բան չգիտեն ընտանիքում: Միայն գիտեն, որ արտասահմանում է ապրել, անունն էլ Իվան է: Երբեմն այցելում է իրենց, վստահեցնում, որ ամեն բան լավ է լինելու։

Հռիփսիմե ՆահապետյանԲարերարի՝ Իվան Արտեհճյանի մասին «Ալիք Մեդիային» տեղեկություններ հաղորդեց նրա եւ Ախուրյան համայնքի կապն ապահովող, Հայ Օգնության Միության անդամ Հռիփսիմե Նահապետյանը: Նա պատմեց, որ բարերարը տարիներ առաջ թողել ԱՄՆ-ի անհոգ կյանքն ու վերադարձել է հայրենիք՝ բարեգործություն անելու նպատակով:

Արհտեճյանը բազմաթիվ ընտանիքների կողքին է եղել, լուծել նրանց սոցիալական, առողջապահական բազմաթիվ խնդիրները:

Ղարաբաղյան դեպքերից հետո էլ բարերարի ուշադրության կենտրոնում են հայտնվել տեղահանված արցախցի ընտանիքները: Առուստամյանները միակ ընտանիքը չեն, որ տան տեր են դարձել: Համայնքի այլ գյուղերում նույնպես 5-6 տուն, հողամաս է գնել, նվիրել:

Հռիփսիմեն ասում է՝ բարերարի այս քայլը վարակիչ է դարձել ՀՕՄ-ի համար. Միությունը «Հույսի կամուրջ» անունով նոր ծրագիր է մեկնարկել, որը կկամրջի օվկիանոսից այս եւ այն կողմ գտնվող հայրենակիցներին՝ պարգեւելով նոր տներ ու ապրելու հույս:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն որպես աջակցություն Երեւանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ․ Ուրսուլու ֆոն դեր Լեյեն
հաջորդը
Հայաստանի քաղհասարակությունը աջակցում է վրաց գործընկերներին՝ նոր օրինագծի դեմ պայքարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն