• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայաստանում ավտովթարների եւ զոհերի թիվն աճում է

Հասմիկ Բալեյան 18:00 | 06.04.2024
Հասմիկ Բալեյան 18:00 | 06.04.2024
ավտովթար

Հայաստանում տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը մեծանում է։

2022 թվականին գրանցվել է 4 308 ՃՏՊ, որի հետեւանքով վիրավորվել է 6 153, զոհվել 321 անձ։ 2023-ին արձանագրվել է 4614 ՃՏՊ․ վիրավորվել է 6538, զոհվել 378 անձ։

Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն՝ պետական վիճակագրական հաշվետվությունում ներառվում են միայն այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները, որոնց հետեւանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ մեր երկրում ճանապարհների վիճակը վատ է, իսկ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունները չեն պահպանում կանոնները, անգամ լուսավորություն չեն ապահովում, որի հետեւանքով ավտովթարներ են լինում։

Տիգրան Քեյան

«Օրինակ՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Այն երթևեկության նշաններով նորմալ կահավորված չէ, լուսավորություն չկա, ուստի մահվան ելքով վթարներ են եղել»,- մանրամասնում է Տիգրան Քեյանը։

Կարգազանց վարորդները եւս կարող են ավտովթարների պատճառ դառնալ։ Ոմանք գիտակցաբար, ոմանք էլ անգիտակցաբար խախտում են երթեւեկության կանոնները, որի հետեւանքով երթեւեկության մեջ կարող է քաոսային վիճակ առաջանալ։ ՃՏՊ-ների մյուս պատճառն այն է, որ մեր երկրում մարդիկ ամրագոտուց օգտվելուց խուսափում են։ Շատերը չեն գիտակցում, որ ամրակապվելն անվտանգության կարեւոր բաղադրիչ է։

«Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է խիստ հսկողություն իրականացնի։ Պետք է ոչ թե գիծ տրորելու, այլ չամրակապվելու համար տուգանել։ Հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել այն իրավախախտումները, որոնք ավելի վտանգավոր են»,- ասում է Քեյանը։

Երբեմն արագընթաց երթեւեկության համար նախատեսված կամ նեղ ճանապարհներին հետադարձի տեղեր կան․ դրանք տրանսպորտային միջոցների բախման վտանգ են առաջացնում։ Մի մեքենան փորձում է հետադարձ անել, մյուսը հետեւից արագ գալով՝ հարվածում է․ վարորդը չի հասցնում մեքենան կանգնեցնել։ Երբեմն էլ հետադարձ անողները խոչընդոտում են դիմացից եկող մեքենաների երթեւեկությունը։

«Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն եկող ավտոճանապարհին հետադարձի տեղ կա։ Այնտեղ պարբերաբար ավտովթարներ են լինում։ Ես այդ մասին գրառում էլ եմ կատարել, որպեսզի քաղաքապետարանը փակի այն։ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում էլ հետադարձի տեղ կար, բայց այն ի վերջո փակեցին վթարներից խուսափելու համար»,- բացատրում է Քեյանը։

Նման իրավիճակներում կարելի է վերգետնյա կամ ստորգետնյա ճանապարհ կառուցել ու հետադարձի տեղ նախատեսել։ Երեւանում վթարներից ու խցանումներից խուսափելու համար կարելի է զարգացնել շրջանաձեւ երթեւեկությունը, շատացնել դեպի աջ միակողմանի երթեւեկությունը։

Տիգրան Քեյանը վստահ է՝ քաղաքային իշխանությունը պետք է համապատասխան մասնագետներ ունենա ու լրջորեն զբաղվի երթեւեկության կանոններով, որպեսզի ՃՏՊ-ները հնարավորիս նվազեն։

«Կարծում եմ՝ նախակրթարաններում ու դպրոցներում պետք է ճանապարհային երթեւեկության կանոնները սովորեցնել երեխաներին։ ԿԳՄՍ-ն պիտի զբաղվի սրանով։ Այդ դեպքում մարդը դեռ մանկուց կգիտակցի՝ ինչ կարեւորություն ունեն երթեւեկության կանոնները։ Ես այս առաջարկը նույնիսկ պատգամավորների հետ եմ քննարկել, բայց ոչ մի աշխատանք չի իրականացվում»,- հավելում է Քեյանը։

«Թոփ դրայվ» ավտոդպրոցի տնօրեն Մուշեղ Սահակյանը նշում է՝ կան քաղաքացիներ, որոնք չգիտեն երթեւեկության կանոնները, ինչի հետեւանքով վթարներ են լինում։ Երթեւեկության մեջ կանոնները պետք է իմանան ու կիրառեն ոչ միայն վարորդները, այլեւ հետիոտնները։ Մահվան ելքով բազմաթիվ ավտովթարներ են լինում հետիոտնների՝ ճանապարհը չթույլատրված տեղով անցնելու պատճառով։

«Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ օրենքին երբեմն հետեւում են այն դեպքում, երբ տուգանվում են։ Իհարկե, օրենքը կա, որը խախտելու համար տուգանք նախատեսված է, բայց այն խստորեն չի կիրառվում։ Հարկավոր է խախտման դեպքում տուգանել, որ հետիոտններն ավելի զգոն լինեն։ Հարկավոր է  գիտակցել, որ կան իրավիճակներ, երբ վարորդն, իսկապես չի կարող մեքենան վայրկենապես կանգնեցնել ու կանխել վթարը»,- բացատրում է Մուշեղ Սակահյանը։

Վերջերս հետիոտնային անցումների մոտ լուսացույցեր են տեղադրվել։ Մասնագետը վստահ է՝ եթե ավելի շատ լուսացույցեր տեղադրվեն, կարելի է ակնկալել, որ վիճակագրության մեջ մահվան ելքով վթարների թիվը կպակասի։

«ՃՏՊ-ները կանխելու գործում մեր ներդրումը կարող ենք ունենալ բոլորս՝ պահպանելով երթեւեկության կանոնները։ Իհարկե, նաեւ ճանապարհային ենթակառուցվածքները (ավտոպանապարհների վիճակը, երթեւեկության նշանները, գծանշումները) պիտի բարելավվեն։ ՃՏՊ-ները նվազեցնելու գործում անելիք ունեն ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ պետությունը»,- եզրափակում է Մուշեղ Սահակյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ հայտնում է հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի մասին
հաջորդը
Ըստ Թրամփի ուկրաինական պատերազմը կարող է դադարել Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն