• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ապագայի» մասնագիտությունները ուսումնարան են մտնում

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 08.04.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 08.04.2024
Ալավերդու պետական քոլեջ

Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Ալավերդու միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում մասնագիտությունների ցանկը ժամանակ առ ժամանակ փոխելու անհրաժեշտություն է լինում՝ տարածաշրջանում դրանց նկատմամբ եղած պահանջարկին համապատասխան։

Ալավերդու պետական քոլեջում, օրինակ, վերջին տարիներին սեւ եւ գունավոր մետաղների ձուլման արտադրություն բաժինը դիմորդ գրեթե չի ունենում․ 2018-ից պղնձի արտադրությունն Ալավերդիում դադարել է։ Արհեստագործական ուսումնարանում էլ փայտի եւ քարի փորագրություն բաժինն է փակվել․ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այս գործը ձեռքի փոխարեն մեծ մասամբ հաստոցներն են անում։

Նման խնդիրների չբախվելու նպատակով Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում ռազմավարություն են մշակել՝  մշտապես հետեւում են արագ փոփոխվող աշխատաշուկային եւ «ապագայի» մասնագիտություններին։

Անի Վարոսյան«Գործատուների հետ բավականին շատ հանդիպումներ ենք ունենում, դպրոցներ ենք գնում, լսում աշակերտներին, թե դպրոցն ավարտելուց հետո ինչ ուղղությամբ են գնալու, որտեղ են սովորելու կամ որտեղ են տեսնում իրենց որպես աշխատուժ։ Խոհարարությունն էդպես բացեցինք, շատ մեծ պահանջարկի հիման վրա։ Հաջորդ ուսումնական տարում կունենանք առաջին շրջանավարտները։ Գործատուները, որոնց մոտ մեր սովորողները պրակտիկա են անցել,  սպասում են, որ նրանցից ընտրեն իրենց աշխատողներին»,- ասում է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անի Վարոսյանը։

Նույն՝ պահանջարկի սկզբունքով 2024-2025 ուսումնական տարում ուսումնարանում որպես հիմնական կրթական ծրագիր կներդրվի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, սպասարկում, մոնտաժում» մասնագիտությունը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ իրականացնում են «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրը։

Այս ծրագրով Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրում 500 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան է կառուցվելու, որի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարը (տարեկան մոտ 20 մլն) ուղղվելու է էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորմանը։

Նշված ծրագրից բացի, ինչպես Հայաստանի տարբեր հատվածներում, Ալավերդու տարածաշրջանում նույնպես տարեցտարի ավելանում է կանաչ էներգիան նախընտրողների թիվը։

«Քանի որ տարածաշրջանում չկան մասնագետներ, մենք առաջարկեցինք ՄԱԶԾ-ին մասնագետներ պատրաստել։ Բավականին շատ ուսումնասիրություններ կատարեցին իրենք։ Որոշեցինք կարճաժամկետ ծրագրեր անել՝ հասկանալու, թե ինչքանով է ստացվում, ինչքանով է պահանջված եւ այլն։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից մեր մասնագետները հինգ-վեց ամիս վերապատրաստվեցին, նոր մասնագիտություն, որակավորում եւ դասավանդելու իրավունք ստացան», — պատմում է ուսումնարանի տնօրենը։

Կարճաժամկետ եռամսյա ծրագիրը հաջողել են․ 11  երիտասարդ է դիմել։ Նրանցից հինգը, ըստ Անի Վարոսյանի, տարբեր տեղերում արդեն ընդգրկվել են արեւային կայանների տեղադրման ու սպասարկման աշխատանքներում։ Ուսումնարանի ֆոտովոլտային կայանն էլ նրանց օգնությամբ է տեղադրվել։

Ի դեպ, ՄԱԶԾ-ն Ալավերդու արեստագործական ուսումնարանին լաբորատորիա (ուսումնական վահանակներ, մոնտաժման, կարգավորման սարքավորումներ եւ այլն) է նվիրել, նաեւ փոխհատուցել կարճաժամկետ ծրագրի 11 սովորողների ուսման վարձը։

Ուսումնարանում կարճաժամկետ բոլոր ծրագրերն իրականացվում են վճարովի հիմունքներով։

Փետրվարին մեկնարկել է «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, սպասարկում, մոնտաժում» մասնագիտության գծով կարճաժամկետ երկրորդ ծրագիրը։ Եվս 11 հոգի մասնագիտանում է այս գործում։

Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը նաեւ հուշագիր է ստորագրել արեւային էներգետիկայի օբյեկտների նախագծման եւ շինարարության ոլորտում մասնագիտացած հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկի հետ, որն աջակցելու է կրթօջախին թե՛ ուսումնական գործընթացի եւ թե՛ մասնագետներին աշխատանքով ապահովելու գործում։

«Մեր նպատակն է, որ երիտասարդները չգնան էստեղից եւ կարողանան հենց էստեղ աշխատանք գտնել»,- նշում է ուսումնարանի տնօրենը, ապա ավելացնում՝ սովորողներ ունեն, որ իրենց մասնագիտությամբ բուհեր են գնում։

Ալավերդու պետական քոլեջԵռակցման աշխատանքների տեխնոլոգիա, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, օգտակար հանածոների հարստացում․ 2023-ի սեպտեմբերից սկսած այս բաժիններում սովորողները ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ են ստանում՝ նախկին 4650 դրամի փոխարեն։ Նոր ուսումնական տարում դրանց կավելանա վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ կայանների նորոգում, սպասարկում, մոնտաժում բաժինը։

2023-ի օգոստոսին 25-ին է կառավարությունը փոփոխություն կատարել ուսումնարաններում եւ քոլեջներում գերակա մասնագիտություններով սովորողների կրթաթոշակի տրամադրման կարգում՝ կարեւորելով մի շարք մասնագիտությունների գրավչության բարձրացումն ու մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորումը։

Կառավարությունը նախատեսում է յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ եւ բարձր կթաթոշակ տրամադրել այդ մասնագիտությունն ուսումնասիրող սովորողներին։

Ալավերդու պետական քոլեջԱլավերդու արհեստագործական ուսումնարանի վերաբացման օրից՝ 2006-ից մինչեւ այսօր դիմելիության առումով ամենաբարձր ցուցանիշն ունի «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա»  մասնագիտությունը։ Ըստ տնօրեն Անի Վարոսյանի՝ այս բաժնի շրջանավարտները որեւէ կազմակերպությունում հիմնական աշխատանք չգտնելու դեպքում էլ անգործ չեն մնում։

Ալավերդու պետական քոլեջՈւսումնարան դիմող աղջիկներն էլ մասնագիտանում են խոհարարական գործ, կարի արտադրության տեխնոլոգիա, վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում բաժիններում։

Ալավերդու պետական քոլեջԱլավերդու արհեստագործական ուսումնարանը 173 սովորող ունի։ Նախկինում մինչեւ  250 է ունեցել։ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի միայն փետրվարին, 26 տղա կիսատ է թողել ուսումն ու հիմնականում հեռացել երկրից։

Ուսումնարանի պատմության մեջ, ըստ տնօրեն Անի Վարոսյանի, նման բան չէր եղել։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին․ Մարիա Բուրիչ
հաջորդը
Գազայում հակամարտության պատճառով զոհվածների թիվը անցել է 33 հազարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն