• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Քաղաքը փոշու մեջ

Աննման Մինասյան 15:30 | 09.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 09.04.2024
Գյումրի

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Գյումրի, Արարատ, Հրազդան քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Օդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» մարտ ամսվա մտահոգող տվյալներն են:

Եթե Արարատի եւ Հրազդանի փոշոտ լինելը հանքարդյունաբերության, ցեմենտի արտադրության պատճառով են, Գյումրիի դեպքում՝ հնարավորությունների պակասի, երբեմն էլ անփութության հետեւանք են:

Թե ինչու Գյումրին փոշոտ լինելու «տիտղոսը» այլ համայնքների չի զիջում, պատճառները բազմաթիվ են: Բնապահպան Գեւորգ Պետրոսյանը թվարկում է դրանցից մի քանիսը. երկրաշարժի հետեւանքով առաջացած եւ անկանոն թափված շինաղբը, քանդված փողոցները, վերջին տարիներին մեկնարկած լայնածավալ շինարարությունը եւ կանաչապատ տարածքների խիստ կրճատումը:

Գեւորգ Պետրոսյան«Շինհրապարակները չեն մեկուսացվում, փողոցները նորոգելու ժամանակ այլընտրանքային ճանապարհներ չեն բացվում, ջրցան մեքենաների թիվը խիստ սակավ է: Ճիշտ է, համայնքը ձեռք է բերել որոշակի սարքավորումներ, բայց դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ օդում առկա փոշին նվազեցնելու վրա»,-ասում է բնապահպանն ու ցավով փաստում, որ կրկին հույսերս բնության բարեհաճության վրա է՝ անձրեւ գա, մաքուր օդ շնչենք:

Գալով մոնիթորինգի կենտրոնի՝ օդում փոշու պարունակության հրապարակած թվերին, Գեւորգ Պետրոսյանը հավելում եւ հիշեցում ունի. «Մենք այսօր Գյումրիում ունենք օդի մոնիթորինգի մեկ դիտակայան, որը գտնվում է կանաչ տարածքում, հետեւաբար դիտարկվածը չի կարող արտացոլել ամբողջական պատկերը: Բացի այդ, հրապարակվում է միջինացված հաշվարկը. ասինքն՝ օրվա ոչ փոշոտ ժամերը միջինացվում է փոշոտվածության ուժեղ պիկի հետ՝ մեղմելով տվյալը»: Բնապահպանն ասում է՝ բնավ հոռետեսություն չկա իր խոսքում, որ Գյումրիում ցերեկվա ժամերին փոշու քանակությունն օդում տասնապատիկ ավելին է, քան մեզ հրամցված տվյալներում նշվածը:

Ի՞նչ անել, ումի՞ց մաքուր օդ պահանջել… Գեւորգ Պետրոսյանը դեղատոմսը վաղուց գիտի, բայց թե ո՞վ է դրան հետեւում, դա էլ մեդալի հակառակ կողմն է: «Առաջին հերթին լրջագույն ուշադրություն դարձնել է պետք կանաչապատ տարածքների ավելացմանը, դա է օդի որակի լավացման մեխանիզմը: Պետք է կանաչապատել թե՛ կենտրոնը, թե քաղաքն օղակող տարածքները, որ գյուղատնտեսական փոշին քաղաք չգա»:

Բացի այդ, օդը փոշուց մաքրելու համար անհրաժեշտ է քաղաքում պատշաճ սանիտարական մաքրում ու ջրցան մեքենաների ավելի հաճախակի եւ մասսայական օգտագործում:

ԳյումրիԲնապահպանը փաստում է, որ ըստ նշանակության կանաչապատ շատ տարածքներ փաստացի այդպիսին չեն: Քաղաքում ամեն քայլափոխի տեղադրված տաղավարների համար ծառեր հատվեցին, հիմա դրանք հանվում են, բայց տարածքը դառնում է մայթ կամ ասֆալտապատ տարածք:

Ծառերի ոչնչացման պատճառներից մեկն էլ դարձավ էլկտրալարերի ստորգետնյա անցկացման գործընթացը: Փորվեցին գազոնները, վնասվեցին ծառարմատները, ինչի պատճառով բազմաթիվ ծառեր չորացան:

Ծառերի ու կանաչ տարածքների մասսայական ոչնչացումը, բնության հանդեպ մարդու ոչ մարդկային վերաբերմունքն ի՞նչ հետեւանքների կհանգեցնեն, ինչպե՞ս կդրսեւորվի մարդու օրգանիզմի վրա անվերջ փոշի շնչելը:

Հարություն ԴավթյանԲժիշկ Հարություն Դավթյանն ամեն օր է առնչվում փոշու հետեւանքով առաջացած առողջական խնդիր ունեցող հիվանդների հետ: Բացատրում է՝ փոշին մուտք է գործում վերին շնչուղիներ, ախտահարում եւ առաջացնում է տեղային իմունիտետի ընկճում, արդյունքում օրգանիզմը չի կարողանում պայքարել վիրուսների եւ ինֆեկցիաների դեմ:

«Բոլորս ենք նկատել, որ այժմ շատ են հաճախակիացել վիրուսային հիվանդությունների բռնկումները, հատկապես քաղաքային բնակավայրերում»,-ասում է բժիշկը եւ փաստեր արձանագրում, որ զարգացած երկրներում, որտեղ համակարգված պայքար են տանում օդում փոշու նվազեցման դեմ, նման խնդիր չկա, կամ մինիմալի է հասցված:

Բժիշկ Դավթյանը չի՛ վախեցնում, բայց չզգուշացնել էլ չի կարող. տարիներ շարունակ փոշոտ քաղաքում ապրելը բերում է թոքերի ախտահարման: Եթե նախկինում փոշի շնչելու հետեւանքով առաջացող՝ սիլիկոզ, ազբեստոզ եւ այլ ծանր հիվանդություններով ախտահարվում էին միայն հանքերում աշխատողները, այժմ դրանք հանդիպում են նաեւ փոշոտ քաղաքների բնակիչների մոտ:

Որքանո՞վ ահազանգը կհասնի հասցեատերերին, կարվե՞ն գործուն քայլեր քաղաքը փոշուց փոքր-ինչ մաքրելու համար, հայտնի չէ, բայց որ փոշին Գյումրիում, իսկապես, անբնական շատ է, տեսնում եւ հետեւանքը կրում են բոլորը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առանց առանցքային հարցերի լուծման սահմանազատում չի լինի․ Մհեր Գրիգորյան
հաջորդը
Իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի տարածքները․ Մայր Աթոռ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն