• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Որ բիզնեսը ծաղկի

Աննման Մինասյան 15:30 | 11.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 11.04.2024
Իմացիր ավելին

Հայաստանում բիզնես ոլորտն աջակցության կարիք ունի: Գործարարին սատարելու մղումով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ Կառավարության հետ համատեղ ներդրումային խորհուրդ են ձեւավորել, որին աջակցում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի գործընկերն է: Խորհուրդը համակարգում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձարարական թիմը, որն օրենսդրական բարեփոխումների նախագծեր է մշակում, ներկայացնում կառավարությանը։ Նպատակն է, որ օրենքը լինի գործարարի կողմից եւ նա զգա, որ իր ներուժը մեծ է, պետությունն էլ ոչ թե խանգարում, այլ օգնում է:

Հովսեփ ՊատվականյանՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ասում է՝ քարտեզագրված խնդիրներն օդից չեն վերցնում, ո՛չ էլ փակ սենյակում նստած խնդիր են «հորինում»: «Շրջում ենք մարզերում, ոլորտային քննարկումներ անում խնդիրներն իրենց մաշկի վրա զգացող գործարարների հետ: Մեր՝ Կառավարությանը ներկայացրած առաջարկները հիմնված են այդ ուսումնասիրությունների վրա»:

Թիմի ներկայացրած վերջին՝ բարեփոխումների չորս փաթեթները Կառավարության սեղանին է դրվել եւ հավանության արժանացել: Թե ինչ նոր առաջարկներ են դրանք եւ որքանով են առնչվում շիրակցի գործարարներին, պարզ դարձավ Գյումրիում կայացած տեղեկատվական հանդիպման ընթացքում:

Շուրջ յոթ տասնյակ բիզնեսի ու ֆինանսական կառույցների շիրակցի ներկայացուցիչներին ներկայացվեց «0-4% բիզնես վարկերից մինչեւ եկամտային հարկի վերադարձ. աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար» օրենսդրական բարեփոխումների մանրամասները:

Գործարարներն իմացան, որ եթե արտադրություն են իրականացնում դարն ապրած սարքավորումներով կամ բիզնեսը թվայնացնելու համար միջոցներ չունեն, կարող են օգտվել պետության սուբսիդիայից` վարկի համար վճարելով 0-4%։

Իսկ եթե լավ սարքավորումը կա, որակյալ հումքը կա, բայց գործի գիտակ մասնագետ չկա, կարող են բարձր որակավորում ունեցող մասնագետ հրավիրել թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Պետությունը պատրաստ է բիզնեսը բարձրացնող հրավիրյալ մասնագետի աշխատավարձի 20-50%-ը փոխհատուցել: Սակայն «խնամի-ծանոթ-բարեկամ» կապն այստեղ անզոր կլինի. պարտադիր է, որ մասնագետն աշխարհի լավագույն 400 համալսարաններից մեկում ուսանած լինի կամ առնվազն 10 տարի աշխատած լինի միջազգայնորեն ճանաչված առաջատար ընկերություններում:

Աջակցության ծրագրի հաջորդ կետը գործատուի եւ աշխատանք փնտրողի համար կարեւոր խնդիր է լուծում. փորձ չունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուն կարող է հետ ստանալ նրանց եկամտահարկը` մեկ տարվա համար:

Նոր ընդունված օրենքով սուպերմարկետների տերերն ու մթերող ընկերություններն այլեւս չեն կարող օգտվել իրենց գերակա վիճակից, որ երբ ուզեն զանգեն մատակարարին ու հրաժարվեն ապրանքից, կամ դրա համար վճարեն իրենց  հարմար ժամանակ: Նրանք կպարտավորվեն վճարումներ անել` 30-օրյա եւ 60-օրյա ժամկետներում՝ համապատասխանաբար պարենային եւ ոչ պարենային ապրանքների համար:

Արտակ Գեւորգյան«Մանթաշյանց» գործարարների Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արտակ Գեւորգյանը հանդիպման ընթացքում ներկայացված բարեփոխումների դրույթներն անհրաժեշտ է համարում: Բիզնեսի խնդիրներին քաջածանոթ է, դրանցից առաջնայինն ըստ Գեւորգյանի, միշտ եղել է եւ կմնա արտադրանքի կամ ծառայության վաճառքը: «Բիզնեսում ամեն ինչ շղթայական է: Լավ վաճառքի համար լավ արտադրանք է պետք, լավ արտադրանքի համար էլ՝ լավ մասնագետ»,-ասում է գործարարն ու նշում, որ ներկայացված բարեփոխումները բիզնեսի խնդիրների թիրախին են խփել:

Տիգրանոուհի ՀակոբյանՀաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների խնդիրներով զբաղվող «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրանոուհի Հակոբյանն իրենց վերաբերող կետն է առանձնացրել. «Գործատուներին կուղղորդենք, որ աշխատաշուկայում խնդիրների բախվող հաշմանդամություն ունեցող երիտսարդներին ավելի հաճախ ներգրավեն. իրենց էլ է օգուտ՝ կօգտվեն եկամտահարկի վերադարձից»: Տիգրանուհին վստահեցնում է նաեւ, որ իր ղեկավարած՝ «Արեգակ» ներառական փուռ-արտադրաասում նոր աշխատողներ ներգրավելու մասին կմտածեն:

Նարեկ ՍիմոնյանՆարեկ Սիմոնյանն արդեն մեկ տարի է, ինչ թռչնաֆաբրիկա է հիմնել, լորի ձու է արտադրում: Մեծ ներդրումներ է արել, բայց դեռ եկամտի համը չի տեսել: Նա ցավով նշեց, որ ներկայացված բարեփոխումներից եւ ո՛չ մեկից ինքը չի կարող օգտվել, դրանք ավելի շատ հասանելի են խոշոր արտադրողներին:

Նարեկը, սակայն, չի ընկճվում, երբ որ իր բիզնեսն էլ խոշորանա, հաստատ կօգտվի դրանցից որեւէ մեկից:

Եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը մինչ օրս իրականացրել է շուրջ 40 լայնածավալ օրենսդրական փոփոխություններ` ի շահ հայ գործարարի եւ արտադրողի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը առանց Ռուսաստանի անիմաստ է. Պեսկով
հաջորդը
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն