• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայդատականությունը հոգում՝ իրական Հայաստանից է խոսում

Վարդան Հարությունյան 19:00 | 12.04.2024
Վարդան Հարությունյան 19:00 | 12.04.2024
մեջբերում Վարդան Հարությունյանից

Փաշինյանից բացի Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, որը պատմական Հայաստանի մասին է խոսել / խոսում, որը հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։

Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ ցեղասպանությունը դրեց մեր արտաքին քաղաքականության հիմքում, որ խոսում էր հայ եւ թուրք ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, այդքան հեռուն չի գնացել։

Փաշինյանը միակ առաջին դեմքն է, որը Սեւրի պայմանագիր է թափահարել, չհասկանալով, որ դա իր մեջ հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում, որը հայտարարել է, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, չհասկանալով, որ դա կարող է բանակցություններից հրաժարում դիտարկվել։

Փաշինյանը տարիներ առաջ պտտվել է մի միջավայրում, որտեղ շատ լավ հասկացել են հայդատականությունը պետական քաղաքականություն դարձնելու վտանգները, որտեղ եղած պետությունն ավելի են կարեւորել, քան պատմական արդարության մասին զրույցներն են, որտեղ հարեւանի հետ փոխզիջումներով հաշտության գնալը հաջողության գրավական են համարել։

Այն, ինչ այսօր նա որպես նորույթ ու հայտնագործություն է փորձում ներկայացնել՝ լսել ու տեսել է վաղուց։ Ավելին՝ ընդունել է այդ մտքերն ու որպես դրանց կրող է ներկայացել։

Մի պահից, բայց, հասկանալով, որ հայդատականությամբ ու ոչմիթիզականությամբ քաղաքական գործչի ճանապարհ հարթելն ավելի հեշտ է, սկսել է ներկայանալ որպես է ոչմիթիզական ու որպես հայդատական։

Հիշենք 2015-16-ից հետո նրա «խրոխտ» ելույթները։

Այդպես նա եկավ իշխանության ու այդպիսին, ցավոք, մնաց, երբ արդեն իշխանավոր էր։

Իրականում Փաշինյանը չի հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթացել, եթե հասկանար, այլոց մատնացույց անելու փոխարեն կխոսեր իր եւ միայն իր մասին։ Նա ենթարկվում է հերթական թելադրանքներին։ Սա Ադրբեջանի պարտադրանքով նոր Սահմանադրություն գրելու ու Հռչակագիր փոխելու շարունակությունն է։

Ցավն այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս ելույթներով ինչ հարված է հասցնում մեր պետությանը։ Իսկ չի գիտակցում, որովհետեւ պետական գործչի որակներ չունի։

Պետական գործչի որակների իսպառ բացակայության պատճառով էր նա 2020-ին Սեւրի պայմանագիր թափահարում։ Նույն որակների բացակայության պատճառով է նա այսօր պատմական եւ իրական Հայաստանների մասին այս արհեստական զրույցը մեր օրակարգ խցկել փորձում ու մեր երկիրը ռեւանշիստական ներկայացնում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տաջիկստանի նախագահը մայիսին կայցելի Ադրբեջան
հաջորդը
Թուրքիան մեզ չի կործանի, եթե հայերը ինքնասպանություն չգործեն եւ կամք դրսեւորեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն