• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Առցանց անմաքս առեւտրի շեմը նվազեցվել է․ որոշ ապրանքներ կթանկանան

Հասմիկ Բալեյան 15:00 | 15.04.2024
Հասմիկ Բալեյան 15:00 | 15.04.2024
առցանց առեւտուր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2024 թվականի ապրիլի մեկից ֆիզիկական անձանց համար (անձնական օգտագործման ապրանքների համար, այդ թվում նաեւ` փոխադրողի կողմից առաքված) սահմանված առցանց անմաքս առեւտրի շեմը նվազեցրել է։

Նախկին 200 հազար դրամ եւ 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանած 200 եվրո եւ 31 կգ արտոնության շեմը։ Եթե ապրանքը (կամ ապրանքները) ավելի թանկարժեք լինի, դրանից հանվում է 200 եվրո, եւ միայն մնացած մասի 15 տոկոսի չափով մաքսատուրք է գանձվում։ Օրինակ՝ եթե ֆիզիկական անձը գնի 240 եվրո արժողությամբ հեռախոս, ապա մաքսատուրք է վճարելու 40 եվրոյի 15 տոկոսի չափով՝ 6 եվրո։

Հարց է առաջանում, եթե ԵԱՏՄ խորհուրդն այս որոշումը կայացրել էր դեռ 2017 թվականին, ինչո՞ւ է 2024 թվականին սկսում գործել, ինչո՞ւ հիմա նվազեցվեց շեմը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ որոշման կիրառումը մի քանի անգամ հետաձգվել էր՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կարծիքը։ Հիմա նրանք արդեն համաձայնության են եկել, ու այն ուժի մեջ է մտել։

Սա մեր տնտեսության վրա կունենա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հետեւանքներ։ Որոշ ապրանքներ կթանկանան։ Վերջին ժամանակաշրջանում շատերը արտերկրից ավելի մատչելի գներով ապրանք էին ներկրում, որի ազդեցությամբ տեղական շուկայում որոշակի ապրանքների գնանկում կար։ Օրինակ՝ շինանյութը, հագուստը, ընդեղենն էժանացել են։ Իսկ դրական հետեւանքը կարող է լինել այն, որ տեղական արտադրողներն ու վերավաճառողները, որոնք Կառավարության առջեւ ցույցներ էին կազմակերպում, վճարում են ապրանքների ավելացված արժեքի հարկն (20 տոկոս) ու մաքսատուրքը (10-15 տոկոս), որի հետեւանքով իրենց ապրանքը թանկանում է ու չեն կարողանում մրցակցել առցանց հարթակների հետ։

Suren Parsyan

«Այս որոշման կիրառությունից հետո տեղական արտադրողների ու վերավաճառողների մրցունակությունը կբարձրանա։ Նրանք վերջերս լուրջ խնդիրների էին բախվել, չէին կարողանում մրցակցել։ Իսկ երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար անհրաժեշտ է, որ տեղական արտադրությունը մնա Հայաստանում։ Այն պետք է խթանել, քանի որ դրա միջոցով մեր երկրում աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են վճարվում, արտահանում է կազմակերպվում․․․․ Մեր արտադրողներին պետք է աջակցել, որ նրանք էլ մուտք գործեն օնլայն հարթակներ»,- ասում է տնտեսագետը։

Այնուամենայնիվ, առցանց առեւտրի ծավալներն առանձնապես չեն նվազի, քանի որ նույնիսկ անմաքս առեւտրի շեմի նվազեցման պարագայում ներկրված, առցանց հարթակներից գնված ապրանքը դարձյալ ավելի մատչելի է, քան Հայաստանի խանութներում վաճառվողը, քանի որ օնլայն գնումների դեպքում ֆիզիկական անձը միայն մաքսատուրք է վճարում։

ՀՀ քաղաքացիները հիմնականում օնլայն գնումներ են կատարում ռուսական հարթակներից․ թանկարժեք ապրանքների ներկրումն ավելի քիչ է, քանի որ մարդիկ սովորաբար հագուստ, տնտեսական ապրանքներ, կենցաղային, գրենական պարագաներ են գնում։ Իսկ «Իբեյ», «Ալիբաբա», «Ամազոն» հարթակներից մարդիկ համեմատաբար ավելի թանկարժեք էկելտրատեխնիկա են գնում։ Այս կայքերից, հնարավոր է, ոմանք այսուհետ ավելի քիչ թանկարժեք ապրանքներ գնեն՝ մտածելով, որ ավելի լավ է մի փոքր էլ ավելի վճարել ու ապրանքը վերցնել տեղական շուկայից։

Օնլայն խանութներից՝ հատկապես «Վայլդբերիս»-ից, հաճախ գնումներ կատարող Գոհար Հովհաննիսյանի կատարած գնումների շեմը սովորաբար չի հատում 200 եվրոյի շեմը, բայց եթե անգամ հատի, դարձյալ ավելի ձեռնտու է օնլայն խանութներից գնումներ կատարելը։

«Իհարկե, մեր՝ քաղաքացիներիս համար ավելի ձեռնտու էր նախորդ շեմը, երբ կարող էինք մինչեւ 200 հազար դրամի սահմանում անմաքս առեւտուր անել։ Այս որոշումն ի շահ առեւտրականների է, որոնք բողոքի ակցիաներ էին անում, երբ «Վայլդբերիսից» շատ էժան գնումներ կատարելու հնարավորություն կար։ Ես կշարունակեմ օնլայն գնումներ կատարել։ Խոհանոցային կոմբայն եմ գնելու, որն արժե մոտ 230 եվրո։ Ավելի լավ է՝ 30 եվրոյի չափով հարկ վճարեմ, քան այստեղից գնեմ։ Տեղական շուկայում այն անհամեմատ ավելի թանկ է»,- մանրամասնում է Գոհարը։

Հռիփսիմե Սարգսյանն էլ օնլայն հարթակներից հաճախ բրենդային իրեր ու կենցաղային տեխնիկա է գնում։ 200 եվրոյի շեմը գերազանցող ապրանք գնելու դեպքում կհաշվարկի․ եթե տարբերությունը մեծ չլինի, կգնի տեղական շուկայից։ Վերջերս նա 15 հազար դրամով էլեկտրական հարիչ էր գնել «Վայլդբերիսով»։ Տեղական շուկայում այն 21 հազար դրամ է։

«Առցանց առեւտրի ակտիվացումից հետո մեր երկրում գոնե որոշ ապրանքների գներ մի քիչ նվազեցին։ Առաջ հիմնականում «Վայլդբերիսից» կամ «Ալիէքսպրեսից» էի գզեստներ գնում։ Բայց վերջին մեկ տարվա ընթացքում մեր շուկայում դրանց գները համեմատաբար նվազել են։ Երբեմն նախընտրում եմ խանութում հագուստը փորձել ու գնել։ Բայց բրենդային հագուստը սովորաբար Հայաստանում անհամեմատ ավելի թանկ է։ Ավելի լավ է պատվիրել ու նույնիսկ չափի չհամապատասխանելու դեպքում ապրանքը հետ ուղարկել՝ վերադարձի համար վճարելով։ Այնպես որ, ես շարունակելու եմ օնլայն գնումներ կատարել։ Այդպես ավելի մատչելի է»,- եզրափակում է Հռիփսիմեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լոնդոնը միգրանտների ընդունման հարցով բանակցում է նաեւ Հայաստանի հետ․ The Times
հաջորդը
Մակրոնը հույս ունի, որ Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում եւ Գազայում հրադադար կհաստատվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն